Տեր եւ տկն. Սարգսյանների թեժ քարոզարշավը. ո՞վ միլիոններ կուտակի, ով զոհվածների համար վճարի

Սերժ եւ Ռիտա Սարգսյանները մեծ էնտուզիազմով լծվել են 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզչության գործին: Արդեն գրել ենք, որ մինչեւ ապրիլ Սերժ Սարգսյանը շատ ու շատ բացման արարողությունների կմասնակցի: Բայց, եթե այս տեմպը պահպանվի, Սարգսյանը շուտով կրկին Հարավային Կորեա մեկնելու կարիք կունենա՝ ցողունային բջիջները պատվաստելու, եւ ուժերը վերականգնելու համար:

Միայն վերջին երկու շաբաթվա ընթացքում նրա մասնակցությամբ բացվել է «Երեւան» տոնավաճառը, «Մուլտի ուելնես կենտրոն» սպորտային համալիրը, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը, Բագրատաշենի սահմանային անցակետը, «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը» եւ Մ. Սարյանի տուն-թանգարանը (հիմնանորոգված): Կարմիր ժապավեններից բացի, շատ ու շատ այլ գործեր կան, ուստի կարելի է պատկերացնել, թե ինչ ծանրաբեռնվածության տակ է հայտնվել ՀՀԿ նախագահը:

Արյունաբանական կենտրոնի ու Սարյանի տուն-թանգարանի միջոցառումները երեկ էին: Մինչ ամուսինը կայցելեր վերանորոգված արյունաբանական կենտրոն, այնտեղ վերջին ստուգումներն արեց Ռիտա Սարգսյանը` ԶԼՄ-ների ուղեկցությամբ: Կայքերում շատ արագ տարածվեց ծավալուն տեսանյութ, որտեղ տիկին Սարգսյանն իրեն հատուկ անմիջական եւ պոզիտիվ ոճով զանազան մանրամասներ է պատմում. ինչպես եղավ, որ որոշեց կազմակերպել կենտրոնի վերանորոգումը, ինչպես որոշ մարդկանց ստիպեց գումար հատկացնել, անձամբ ընտրեց պատի ժամացույցը, անկողնու սպիտակեղենի գույնը, այգու բույսերը:

Ռիտա Սարգսյանն առաջին անգամ չէ երեխաներին նվիրված կարեւոր գործ անում, նա, որպես կանոն, հենց այդպիսի գործունեություն է ծավալում, սակայն այդ մասին հանրությունը տեղեկանում է լրատվական թողարկումների կարճ նյութերից, որոնցում նա գրեթե չի խոսում: Այս անգամ կրկին նախընտրականի շրջանակներում շուրջ 20 րոպեանոց տեսագրության կենտրոնում առաջին տիկինն էր: Արձագանքը միանշանակ չէր, ուստի սկզբնաղբյուր լրատվամիջոցը մի քանի ժամ անց սույն տեսագրությունը հեռացրեց համացանցից: Ավելի ուշ, տեր եւ տիկին Սարգսյանները միասին այցելեցին կենտրոն:

Այնպես է ստացվել, որ տարբեր կենտրոնների բացումներին Սերժ Սարգսյանի մասնակցությունը նաեւ որոշակի ենթատեքստ է ունենում: Նա Վանաձորում եղավ ավագանու շատ վիճելի ընտրություններից հետո եւ ՀՀԿ-ական նոր քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ շրջելով՝ իր զորակցությունը հայտնեց նրան: Ճիշտ է, դա առանձնապես չօգնեց քաղաքապետին, որն արդեն երկու անգամ չի կարողանում ավագանու նիստ գումարել` քվորում չլինելու պատճառով:

Երեկ Սերժ Սարգսյանը շրջում էր առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի եւ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի ընկերակցությամբ: Երկուսն էլ, ինչպես հայտնի է, վերջերս լուրջ վնաս հասցրին իրենց հեղինակությանը:

Բացումներով, սակայն երեկվա նախընտրական միջոցառումները չավարտվեցին: Վերջերս նախագահի մամուլի խոսնակը armtimes.com-ին հայտնել էր, որ առաջիկայում հնարավոր է մամուլի հաղորդագրություններ տարածեն նաեւ հայաստանյան առանձին պաշտոնյաների հետ Սերժ Սարգսյանի աշխատանքային հանդիպումներից:

Առաջինը, բնականաբար, Սերժ Սարգսյանի ամենասիրելի Վիգեն Սարգսյանն էր: Նորանշանակ պաշտպանության նախարարի հետ Սարգսյանի քննարկման առարկան, սակայն չափազանց չարագուշակ էր:

Վիգեն Սարգսյանը զեկուցել է մարտական գործողությունների ընթացքում եւ մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետական ապահովագրական վճարը կտրուկ ավելացնելու ծրագրի մշակման աշխատանքների մասին: Նախարարը նշել է, որ ծրագիրը հնարավորություն է տալու, որ «2017թ. հունվարի 28-ից ծագող դեպքերի համար նախատեսվեն զգալիորեն ավելացված վճարներ»:

Խոսքը նրանց մասին է, ովքեր կզոհվեն կամ ծանր կվիրավորվեն հունվարի 27-ից հետո: Զոհված եւ առաջին կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողի ընտանիքները կստանան միանվագ 10 միլիոն դրամ, 2-րդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողին կհատկացվի միանվագ 5 մլն. դրամ ապահովագրական վճար: 

«Զոհվելու կամ առաջին կարգի հաշմանդամություն ստանալու դեպքում ամսական ապահովագրական վճարները կկազմեն` 300 հազար դրամ սպայական անձնակազմի, 250 հազար դրամ ենթասպաների եւ 200 հազար դրամ շարքայինների դեպքում: Երկրորդ կարգի հաշմանդամների դեպքում այդ վճարները համապատասխանաբար կկազմեն 250, 200 եւ 150 հազար դրամ:Այդ գումարը, որպես ապահովագրական վճար, կվճարվի 20 տարի շարունակ...»:

Իշխանությունները հաճախ են ընդդիմությանը փնովում զինվորների արյան վրա քարոզչություն անելու համար: Եվ հիմա հարց է առաջանում. ինչու Վիգեն Սարգսյանի հետ աշխատանքային քննարկման բովանդակությունը հանրությանը ամենաբարձր մակարդակով մատուցվեց: Սույն հաղորդագրության մեջ նշվում է, որ ՊՆ  նախարարի հետ Սերժ Սարգսյանը ամեն շաբաթ է հանդիպում:

Ինչու հենց այս թեման դարձավ մամուլի հաղորդագրության առարկա: Ինչ կարիք կար ապրիլյան զոհերի սուգը դեռ սգացող ժողովրդին ավելորդ սթրեսի ենթարկել: Կարելի էր սկսել հաջորդ շաբաթվա աշխատանքային հանդիպումից: Համոզված ենք, պաշտպանության նախարարի հետ քննարկվող բոլոր հարցերն են կարեւոր:

Իսկ Վիգեն Սարգսյանի այս ծրագրին արժեր թերեւս ավելի դելիկատ մոտենալ եւ այն հանրության սեփականությունը դարձնել առանց աղմուկ-աղաղակի:

Շատ կարեւոր է նաեւ, որ սույն ծրագիրը ֆինանսավորվելու է հատուկ հիմնադրամի միջոցով, որին աշխատող յուրաքանչյուր անձ ամսական վճարելու է հազար դրամ: Այսինքն ժողովուրդն ինքն է վճարելու իր զոհված զավակների համար:

Երեկ շատերը այս համատեքստում հիշում էին պետական պաշտոնյաների հայտարարագրերը, որտեղ միլիոնների եւ միլիարդների մասին է խոսքը գնում: Իրենք երկիրը թալանեն` թոռներին ու ծոռներին հարստություն ժառանգեն,  իսկ չարքաշ ժողովուրդը հազար-հազար դրամ հավաքի զինվորների ընտանիքներիը պահելու համար:

Սա էր հիմնական տրամադրությունը, որ տիրում էր Սերժ Սարգսյանի եւ Վիգեն Սարգսյանի իդեայի նկատմամբ:

Տպել
16592 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին