Հայկական ֆուտբոլ. Լույս՝ ավետյաց երկրից

Հայաստանի ֆուտբոլային տարբեր տարիքային հավաքականների վերջին տարիների համատարած անհաջողությունների ֆոնին վերջապես ուրախալի լուր, անգամ՝ պատմական իրադարձություն է արձանագրվել: Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնությունում հաղթահարել է նախնական փուլի արգելքը եւ նվաճել էլիտ փուլի ուղեգիր: Հատկանշական է, որ այս իրադարձությունը տեղի է ունեցել Ավետյաց երկրում՝ Իսրայելում: Մինչ այժմ ընդամենը 1 անգամ՝ 2004 թվականի առաջնության ընտրական մրցաշարում էր մեր 17 -երի հավաքականին հաջողվել հաղթահարել ընտրական նախնական փուլի արգելքը:

Իսրայելում կայացած խմբային փուլի մրցաշարում մեր թիմը նախ ոչ ոքի՝ 1-1 է խաղացել Լեհաստանի հետ, ապա պարտվել տանտերերի հավաքականին 0-2 հաշվով: Վերջին՝ Իսլանդիայի հետ խաղից առաջ բավական ուշագրավ իրավիճակ էր ստեղծվել: Կանոնակարգի համաձայն, հաջորդ՝ էլիտ փուլի ուղեգրեր էին նվաճում 13 խմբերում 1-2 տեղեր զբաղեցրած, ինչպես նաեւ 3-րդ տեղեր գրաված 5 լավագույն թիմերը: Հավասար միավորների դեպքում հաշվի էին առնվում եւ ըստ հերթականության առավելություն էին ստանում այն թիմերը, որոնք ունեին.

  1. խփած եւ բաց թողած գոլերի լավ տարբերություն
  2. ավելի շատ խփած գոլեր
  3. ավելի քիչ դեղին, կարմիր քարտեր
  4. ավելի բարձր վարկանիշ

Ընդ որում, 3-րդ տեղեր գրաված թիմերի պայքարում չէր հաշվարկվում վերջին տեղը զբաղեցրած թիմի հետ արդյունքը: Հենց այս կանոնի շնորհիվ մեր թիմը հրաշալի հնարավորություն ստացավ ձեռք բերել հաջորդ փուլի ուղեգիր՝ Իսլանդիայի հետ խաղում Հայաստանի հավաքականին կարող էր բավարարել անգամ ոչ-ոքի արդյունքը: Կար անգամ տարբերակ, որ Հայաստանը զբաղեցներ խմբում 2-րդ տեղը եւ ուղղակի՝ առանց լրացուցիչ հաշվարկների, անցներ հաջորդ փուլ. անհրաժեշտ էր, որ Լեհաստանը պարտվեր Իսրայելին 2 ու ավելի գնդակների տարբերությամբ, մեր թիմն էլ պետք է չպարտվեր Իսլանդիային: Հայաստանը «գերակատարեց» իր առաջադրանքը՝ հաղթեց 3-2 հաշվով, իսկ Լեհաստանը իր «պատվերը» կատարեց մասնակի՝ պարտվեց Իսրայելին 1-3 հաշվով:

Հայաստանը եւ Լեհաստանը վաստակեցին 4-ական միավոր, իրար մեջ հանդիպումն ավարտել էին ոչ-ոքի՝ 1-1 հաշվով, 2 թիմն էլ ունեին գնդակների նույն տարբերությունը՝ -2, սակայն խփած մեկ ավելի գոլի շնորհիվ Լեհաստանը զբաղեցրեց 2-րդ տեղը եւ ստացավ էլիտ փուլի ուղեգիր: Հայաստանն էլ խմբում զբաղեցրեց 3-րդ տեղը եւ սկսվեց լրացուցիչ ցուցանիշների հաշվարկը: 3-րդ տեղեր զբաղեցրած 13 թիմերից 6-ը՝ այդ թվում Հայաստանը, իրենց խմբերում 1-2 տեղերում հայտնված թիմերի հետ խաղերում վաստակել էին 1-ական միավոր: 4 թիմեր գնդակների առավել լավ տարբերության շնորհիվ անցան հաջորդ փուլ, իսկ վերջին ուղեգիրը պետք է բաժին հասներ գոլերի հաշվարկով բացարձակապես նույն ցուցանիշներն ունեցող Հայաստանին կամ Մակեդոնիային: Հաջորդ ցուցանիշը, ըստ կանոնակարգի, համարվում է կարգապահությունը՝ դեղին կամ կարմիր քարտերի քանակը:

Մեր թիմի ֆուտբոլիստները անցկացրած 3 խաղերում ստացել էին 2 դեղին քարտեր, իսկ Մակեդոնիան՝ 3, ընդ որում 3-րդը՝ վերջին խաղի վերջին րոպեներին: Հենց այդ քարտի շնորհիվ Հայաստանը առաջ անցավ Մակեդոնիայից եւ նվաճեց էլիտ փուլի վերջին ուղեգիրը: Ավելացնենք, որ Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչը «Բանանցը» գլխավորող Արթուր Ոսկանյանն է, որը օրեր առաջ նշանակվել է նաեւ մեր երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ, թիմի կազմում ընդգրկված 18 ֆուտբոլիստներից 10-ը ներկայացնում են «Բանանցը», 5-ը՝ «Փյունիկը», 2-ը՝ Ավանի ակադեմիան եւ 1 ֆուտբոլիստ էլ հանդես է գալիս գերմանական «Քյոլնում»:

Ընտրական փուլի արդյունքով 32 թիմեր, այդ թվում՝ Հայաստանը, իրավունք են ստացել հանդես գալու Եվրոպայի առաջնության էլիտ փուլում: Ետխորհրդային երկրներից Հայաստանի հետ միասին էլիտ փուլի ուղեգրեր են ձեռք բերել Ռուսաստանը, Ուկրաինան եւ Բելառուսը: Մրցակարգի համաձայն 32 թիմերը բաժանվելու են 8 խմբի: Հաղթողները եւ 2-րդ տեղեր գրաված լավագույն ցուցանիշն ունեցող 7 թիմերը կնվաճեն Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգրեր: Խորվաթիան, որպես Եվրոպայի առաջնության կազմակերպիչ երկիր, այդ իրավունքը նվաճել է առանց ընտրական խաղերի: Էլիտ փուլի վիճակահանությունը կայանալու է դեկտեմբերի 13-ին, իսկ խաղերը՝ հաջորդ տարի գարնանը:

Տպել
3598 դիտում

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե