ԱԺ կանոնակարգ-օրենքի վիճելի հարցը կպահպանվի՝ չնայած ՀՀԿ-ականների դժգոհությանը

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում օրեր առաջ ներկայացվեց «ԱԺ կանոնակարգ» օրենքի նախագծում փոփոխությունները, Armtimes.com-ը փոփոխությունների մասին զրուցեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի հետ.

- Պարոն Սահակյան, ո՞ր փուլում են քննարկումները, պատգամավորներն առաջարկություններով դիմո՞ւմ են:

- Նախագծի հետ կապված արդեն ստանում ենք առաջարկություններ, թե՛ գրավոր, թե՛ աշխատանքային կարգով քննարկումների միջոցով: Բավականին թվով առաջարկություններ ստացել ենք: Մինչեւ այս ամսվա վերջ հանձնաժողովում կունենանք առաջին ընթերցմամբ տարբերակի քննարկումը: Հետո նախատեսում ենք մի քանի փորձագիտական խմբերի հետ աշխատանք՝ ԵԱՀԿ-ից փորձագետներ, որոնք ներգրավված են այս աշխատանքների մեջ, քննարկումներ կլինեն ե՛ւ ԱԺ խմբակցությունների ե՛ւ արտախորհրդարանական ուժերի հետ:

- Քննարկումը միա՞յն քաղաքական ուժերի հետ է լինելու:

- Այո, բայց մենք բոլոր ՀԿ-ների համար բաց ենք: Արդեն մի քանի ՀԿ դիմել են առաջարկություններով, բայց քանի որ խնդիրը վերաբերում է բացառապես ԱԺ աշխատանքների կազմակերպմանը եւ քաղաքական ուժերին, ավելի լայն լսումներ, ինչպես ԸՕ-ն էր, մենք այս պահի դրությամբ ձեռնպահ կմնանք իրականացնելուց: Սակայն, եթե կլինեն ՀԿ-ներ, անհատներ, ովքեր առաջարկությամբ հանդես կգան, մեր աշխատանքային խումբը պատրաստ է լսել նրանց:

- Նախորդ քննարկման ժամանակ ՀՀԿ-ական պատգամավորները դժգոհում էին առաջարկվող այն փոփոխությունից, որ պատգամավորը կարող է խմբակցությունից դուրս գալ եւ մանդատից չհրաժարվել, այս հարցում նոր առաջարկություններ եղե՞լ են:

- Նման առաջարկները բազմաթիվ են, բայց այդ քննարկման ժամանակ էլ ասացի, որ բացառապես պետք է ելնենք նոր սահմանադրության դրույթներից: Այն կոչված է հետագայում ապահովելու հայեցակարգային այն դրույթները, որոնք վերաբերում են խորհրդարանին, իսկ այնտեղ պատգամավորի գործունեության դադարեցման հիմքերի մեջ որեւէ տող չկա այն մասին, որ խմբակցությունից դուրս գալը, մանդատը վայր դնելու առիթ է:

- Ձեր ՀՀԿ-ական ընդդիմախոսների փաստարկներից մեկն էլ այն էր, որ անցում ենք կատարել խորհրդարանական համակարգի, ուստի պետք  է բացառել խմբակցությունից դուրս գալն ու մանդատից չհրաժարվելը:

- Շփոթը մի փոքր այլ տեղ է. նախնական եզրակացության նախագիծն ենք ուղարկել, որ պատգամավորները ծանոթանան, որից հետո տարբեր առաջարկներ են եղել, մենք էլ վերանայեցինք ու մի շարք դրույթներ փոխեցինք, օրինակ՝ մշտական հանձնաժողովներին պահվող լիազորությունների հետ կապված: Լրամշակված տարբերակը, կարծում եմ՝ գործընկերներիս կգոհացնի:

- Կպահպանվի՞ այն դրույթը, որ խմբակցությունից դուրս եկած պատգամավորը շարունակելու է իր գործունեությունը:

 -Այո, բնականաբար, եթե հիմքը խմբակցությունից դուրս գալն ընդունենք, այն հակասահմանադրական կլինի:

- Մտավախություն չկա,՞ որ շատերը կարող են խմբակցություններից դուրս գալ ու խառնաշփոթի վերածվի խորհրդարանի աշխատանքը:

- Ունե՞նք չէ պատգամավորներ, որոնք ինչ-որ խմբակցության մեջ են, բայց այլ կերպ են քվեարկում, հիմա ավելի լավ չէ՞ հանրությունը իմանա, որ էդ մարդը դուրս է եկել խմբակցությունից եւ իր դիրքորոշումը հայտնում է, թե՞ ձեւական առումով մնա խմբակցությունում ու անի հակառակը: Նաեւ հնարավորություն ենք տվել, որ խմբակցությունը կարողանա իր անդամին խմբակցությունից հեռացնել: Խմբակցությունից հեռանալը կամ հեռացնելն ունի որոշակի հետեւանքներ՝ պատգամավորը որպես լիարժեք գործող մարմին չի կարողանում դրսեւորվել. խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության իրավունք կա, անկախ պատգամավորն ավելի քիչ իրավունք ունի, քան թե ամբողջ խմբակցությունը կամ խմբակցությունում գտնվող պատգամավորները:

Նոր կանոնակարգ-օրենքը մինչ խորհրդարանական ընտրություններ կլինի՞:

- Մենք նախատեսել ենք մինչեւ այս տարվա վերջ, որովհետեւ ապրիլի ընտրություններից հետո այն պետք է գործի:

Տպել
14269 դիտում

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել