Երևան
-2 °C
Armtimes.com-ի զրուցակիցն է քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը.
- Պարոն Աբրահամյան, այսօր «Պահեստազորի սպաների համահայկական միության» նախագահ Վարդան Ավետիսյանը կոչով դիմել էր աշխարհազորայինների հրամանատարներին՝ մոբիլիզացնելու կամավորական ուժերը: Ի՞նչ եք կարծում՝ որքանո՞վ է հնարավոր լայնածավալ ռազմական գործողություն կամ բլից-կրիգ, քանի որ ապրիլից հետո շատ փորձագետներ չէին բացառում, որ այն նորից կրկնվի:
- Պատերազմի վերսկսման ամենամեծ վտանգը պայմանավորված է բանակցային գործընթացի բացակայությամբ ու այն նախապատրաստական աշխատանքներով, որոնք Ադրբեջանի կողմից իրականացվում են: Այս պայմաններում երբեք չպետք է բացառել ռազմական գործողությունների վերսկսումը, մանավանդ, որ ո՛չ 1900-ականների պատերազմը, ո՛չ էլ ապրիլյան պատերազմը ծնող պատճառները վերացված չեն:
- Ադրբեջանի կողմից սպասվող զորավարժություններում ներգրավվել են 60.000 զինծառայող, 700 հրթիռահրետանային կայանք, 150 միավոր տանկ եւ այլ զրահատեխնիկա, ինչպես նաեւ շուրջ հինգ տասնյակ մարտական ինքնաթիռ եւ ուղղաթիռ, ՀՀ ՊՆ-ն, ըստ Ձեզ, կարո՞ղ է պատրաստ լինել ցանկացած իրավիճակի նման հագեցած զորավարժության ժամանակ՝ այն դեպքում, երբ ապրիլյան իրադարձությունների ժամանակ պաշտոնապես չհաստատված խնդիրներ կային մեր տանկերի հետ:
- Նման դեպքերում համապատասխան ծառայությունները խոշորացույցի տակ են առնում հակառակորդի տարածքում գրանցված ցանկացած կուտակում, որն ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, աննախադեպ է՝ անկախ այն հանգամանքից, որ դրանք ուսումնական պարապմունք կամ զորավարժություն են հայտարարվում: Նման կուտակումներն իսկապես վտանգ են ներկայացնում, որովհետեւ նվազագույնը մեծ լարում են առաջացնում շփման գծում: Կարծում եմ՝ ապրիլյան պատերազմից բոլորս էլ՝ յուրաքանչյուրս մեր մասով, դասեր քաղել ենք ու Ադրբեջանում տեղի ունեցող քաղաքական, տնտեսական, ռազմական պրոցեսներն այլ ռակուրսից են դիտվում:
- Արդեն իսկ այն, որ վերոնշյալ ՀԿ-ի նախագահը նաեւ ՊՆ լրատվական վարչության պետ Վարդան Ավետիսյանն է, առիթ չի՞ տալիս մտածելու, որ ՊՆ-ն անհանգստացած է Ադրբեջանում սպասվող զորավարժություններով, Դուք ի՞նչ գնահատական կտաք՝ սթափության կոչ, թե՞ պատերազմի վտանգի մասին նախազգուշացում:
- Պաշտպանության նախարարությունն այդ թեմայով պարզաբանել է, որ «այդ հայտարարությունը չի արտահայտում ՊՆ դիրքորոշումը, հավանաբար, այն ուղղված է միայն ազատամարտիկների զգոնության բարձրացմանը», այս պարագայում մեկնաբանելու առանձնապես խնդիր չեմ տեսնում:
- Ադրբեջանի ռազմական բյուջեն այս տարի մի քանի անգամ նվազել է, արդյոք Ադրբեջանին ձեռնտո՞ւ է սահմանային էսկալացիան:
- Նվազել են ընդամենը Ադրբեջանի պետական բյուջեի ռազմական հոդվածով նախատեսված գումարները, սակայն Ադրբեջանն իր ռազմական կարիքները միայն պետական բյուջեի միջոցներից չի հոգում: Սա շատ ավելի վտանգավոր է, որովհետեւ չի բացառվում, որ Ադրբեջանն արտաքին աշխարհին ի ցույց է դնում իր «խաղաղասիրական նկրտումները», սակայն «սեւ փողերով» պատրաստվում է հարմար առիթի:
Կոտայքում ճանապարհի մերկասառույցի պատճառով վրաերթի են ենթարկվել ծառայություն կատարող պարեկները
Դուբայում աքսորի մեջ մահացել է Պակիստանի նախկին առաջնորդ Փերվեզ Մուշարաֆը
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար
Թուրքիայի առևտրի նախարարը խոսել է Հայաստանի հետ սահմանները բացելու նախապայմանների մասին
Ծեծկռտուք Երևանի «Ռոյալ» ակումբի մոտ. բերման ենթարկվածներից մեկը Առաքել Մովսիսյանի որդին է
Կեղծ հրապարակում է տարածվել Արցախի ԱԱԾ-ի հետ կապ ունեցող «Տելեգրամ» ալիքի վերաբերյալ
Տաշիր քաղաքում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած
Երևան-Մեղրի ճանապարհին մերկասառույցի պատճառով բեռնատարները թեքվել և միակողմանի փակել են ավտոճանապարհը
ՀՀ ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանին շնորհվել են Ֆլորենցիա քաղաքի բանալիները (լուսանկարներ)
Ակտիվ ցիկլոն է ներթափանցել ՀՀ տարածք. առաջիկա օրերին առատ ձյուն կտեղա, սպասվում է բուք, ցածր տեսանելիություն
Թեհրանի Սուրբ Սարգիս մայր եկեղեցում համանուն տոնին նվիրված պատարագ է մատուցվել
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հեռակա մեղադրանք է առաջադրել Սեմյոն Պեգովին
Մաեստրոն կա թատրոնում, երգերում, մարդկանց սրտերում և հայրենիքում. մեկ տարի՝ առանց Արթուր Գրիգորյանի (տեսանյութ)
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Փողն էր պատճառը, ուտում էին, չէին տալիս, մի պահ եկավ՝ դարձել էինք աշխատող. Վաչե Թովմասյանը՝ «32 ատամ»-ի փլուզման մասին
Հայաստանը պետք է սեղմի խաղաղության ձեռքը, որ նրան մեկնել են Ալիևը և Էրդողանը. Հուլուսի Աքար
Լեռներում գոնե 2 մետր ձյուն կուտակենք, էլ բան չեմ ուզում. Սուրենյան
Հայաստանի մեծ մասում ձյան առատ տեղումներ են, որոշ հատվածներում՝ բուք
Հայտնի են Հայաստանի՝ բռնցքամարտի 2023 թվականի առաջնության չեմպիոնները
Հրդեհ Լեոյի փողոցում. այրվել է երկհարկանի տան մի հատվածը
8 տարի հետախուզման մեջ գտնվող 40-ամյա Տիգրանը Աստանայից տեղափոխվել է Հայաստան
Հունաստանի հանրային ռադիոն անդրադարձել է Արցախի շրջափակմանը
Հունվար ամսին որդեգրվել է 9 թափառող շուն. հաշվետվություն
Եթե կա մեկը, ով վախում է թրքացումից, թող պրոբլեմը իր մեջ փնտրի. Սամսոնյանը՝ «Էրիվան» պրոդուկտի շուրջ քննարկումների մասին
Լիլիթ Մակունցը կոնգրեսական Ջուդի Չուի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը
Ստեփանակերտի Մայր եկեղեցում կատարվել են երեկոյան ժամերգություն և օրհնության կարգ
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսը փակ է բեռնատարների համար
Միասնական ջանքերի շնորհիվ ՀՀ-ի և Շրի Լանկայի միջև հաստատված բարեկամական հարաբերությունները կամրապնդվեն․ ՀՀ նախագահ
Այգեվանցի Քեսաբլյանները 11-րդ զավակն են ունեցել
Ճանապարհի լայնացման աշխատանքներ Մեղրիի լեռնանցքում (տեսանյութ)
Փրկարար ծառայությունում գնահատվել են լավագույնները (լուսանկարներ)
ՀՀ-ն վերահաստատում է Նիգերիայի հետ հարաբերություններում առկա ներուժի իրացման պատրաստակամությունը․ ՀՀ նախագահի ուղերձը
Փարիզը մտահոգված է Լաչինի միջանցքի փակմամբ և կողմ է հայ-ադրբեջանական բանակցությունների վերսկսմանը. Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ
Խոստանում եմ, որ կունենանք քո սրտում ապրող կարոտին համարժեք պետություն․ Աննա Հակոբյանը շնորհավորել է հերոս Գոռի մայրիկին
Շարժական մամոգրաֆը մինչև մայիս կմնա Սյունիքում․ 50-69 տարեկան կանայք անվճար հետազոտվելու հնարավորություն կունենան
Արցախում 6 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, 4 չափահաս ծայրահեղ ծանր վիճակում է
ՊԵԿ-ը 2023 թ. հունվարին ապահովել է 166.3 մլրդ դրամ հարկային եկամուտ և պետտուրք
Գյումրիի «Շիրակ»-ը կշարունակի մարզումները Բելեկում
Շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային գոտիներում՝ բուք
Չկան «սիրելիներ» և «չսիրելիներ», կա պրոֆեսիոնալ աշխատանք և սկզբունքայնություն. գլխավոր դատախազն այցելել է Արմավիրի մարզ
© 2023 Հայկական ժամանակ