Արդյոք Հենրիխ Մխիթարյանը վերջնականապե՞ս վերադարձավ «աքսորից»

Եվրոպայի լիգայի խաղարկության 4-րդ տուրի շրջանակներում Ստամբուլում կայացած «Ֆեներբախչե»- «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման 61-րդ րոպեին, 54 օրվա բացակայությունից հետո, Հենրիխ Մխիթարյանը վերջապես խաղադաշտ վերադարձավ: Այդ պահին խաղի հաշիվը արդեն 2-0 էր՝ տանտերերի օգտին: Մխիթարյանը բավական ակտիվ մտավ խաղի մեջ, փորձեց որոշակի սրություն հաղորդել իր թիմի գործողություններին, բայց ի վերջո «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց 1-2 հաշվով: Հանդիպման ավարտից հետո կայացած ասուլիսի ընթացքում անգլիական թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Մխիթարյանի մասին հետեւյալ կարծիքն է արտահայտել. «Նա պետք է ավելացնի՝ դա շատ պարզ է: Մենք այդ դիրքում շատ խաղացողներ ունենք, եւ Մխիթարյանը պետք է խաղա ավելի լավ, քան Մատան, Լինգարդն ու Անտոնի Մարսիալը: Աշխարհում յուրաքանչյուր մարզիչ ցանկանում է հաղթել, ցանկացած մարզիչ ցանկանում է խաղացնել այն ֆուտբոլիստներին, որոնք կարող են ավելի օգտակար լինել թիմին, եւ ես բացառություն չեմ»:

Իսկ ահա Անգլիայում համարում են, որ «Ֆեներբախչե» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղի միակ լուսավոր կետը հենց Մխիթարյանի հայտնվելն էր խաղադաշտում: Ընդ որում, այս կարծիքը կիսում են գրեթե բոլոր հեղինակավոր լրատվամիջոցները: «Հինգշաբթի երեկոյան, գրեթե երկամսյա «աքսորից» հետո Մխիթարյանը վերադարձավ, եւ սա այն ոչ շատ լուսավոր կետերից էր, որ տեսանք Մոուրինյոյի «պատրաստած» ընդհանուր առմամբ բավական մռայլ երեկոյի ընթացքում»,- գրել է «The Telegraph»-ը: «Անցյալ խաղաշրջանում Բունդեսլիգայի լավագույն խաղացող ճանաչված Հենրիխ Մխիթարյանը սեպտեմբերի 10-ին «Մանչեսթեր Սիթիի» հետ կայացած խաղից հետո չէր հայտնվում անգամ հայտացուցակում, եւ խոսակցություններ կային, թե անձնական բնույթի խնդիրներ են ծագել: Երեկ Մխիթարյանը վերջապես կես ժամով հայտնվեց խաղադաշտում, եւ Մոուրինյոն խաղից հետո ձեւակերպել է նրա նկատմամբ վերաբերմունքը՝ «պետք է ավելի լավ խաղա»: Ինչպե՞ս՝ Մոուրինյոն չի մանրամասնում», - սա էլ «DailyMail»-ի կարծիքն է, իսկ «The Sun»-ը գրել է. «Վստահ էինք, որ Մխիթարյանը իրեն ցույց տալու դեռ հնարավորություններ կստանա, բայց Մոուրինյոյի խոսքերից հետո դա քիչ հավանական է թվում»:

Մեծ հաշվով կարելի էր համաձայնվել Մոուրինյոյի հետ, եթե նա հայտարարեր՝ «Մխիթարյանը պետք է փոխի իր խաղը»: Հայտնի է, որ հայ ֆուտբոլիստը այսպես կոչված «մեկ հպումով», «տարածության եւ ազատ գոտիների» խաղի կողմնակից է: Մխիթարյանը հրաշալի է խաղում, երբ ամբողջ թիմը խաղում է արագ, մեկ հպումով փոխանցումներով ֆուտբոլ. «ստացար - փոխանցիր - բացվիր - ստացիր»՝ գնդակի հետ վարվելու այս պարզ ու հանճարեղ մեխանիզմը հենց Մխիթարյանի խաղային ձեռագիրն ու բնութագիրն է: Ընդ որում, Մխիթարյանը առավել էֆեկտիվ է գործում, երբ խաղում է հարձակման գծի ֆուտբոլիստի թիկունքից, այսպես կոչված «10 համարի» դիրքում. առաջ քաշված հարձակվողը եզրեր տեղափոխվելով անընդհատ Մխիթարյանի համար պետք է տարածություններ ազատի: Այդպես էր խաղում Դորտմունդի «Բորուսիան»՝ Օբամեյանգ - Մխիթարյան զույգով, նման ֆուտբոլ էր խաղում Հայաստանի ազգային հավաքականը, երբ մեր հարձակման գծում փայլում էր Յուրա Մովսիսյանը: Իսկ ի՞նչ ֆուտբոլ է խաղում Մոուրինյոյի «Մանչեսթեր Յունայթեդը»: Իհարկե, Հայաստանում բոլորն էլ համարում են, որ մեծ հաշվով «Յունայթեդը» «ֆուտբոլ չի խաղում»: Ուղղակի այդ խաղային մոդելը բացարձակապես այլ բնույթի եւ որակի է: «Յունայթեդի» ցանկացած ֆուտբոլիստ գնդակը ստանալով, այն մշակում է, մի քանի անգամ դիպչում է գնդակին, պտտվում է, ետ ու առաջ է շարժվում, նոր՝ փոխանցում կատարում: Սա տեմպի մեծ կորուստ է, եւ այս ընթացքում Մխիթարյանը հասցնում է մի քանի անգամ փոխել դիրքը, հետո հիասթափված կանգնում: Հաջորդը. «Ֆեներբախչեի» հետ խաղում Մխիթարյանը խաղում էր խորքից, մի քանի անգամ էլ գնդակը ստացավ սեփական կիսադաշտում:

Ընդ որում, 2 անգամ կորցրեց գնդակը այս դիրքում եւ վտանգավոր հակագրոհներ բերեց: Սեփական կիսադաշտում Մխիթարյանի խաղալը, երբ առջեւում են 2 թիմերի գրեթե բոլոր ֆուտբոլիստները, ուղղակի հակացուցված է: Անգամ Հայաստանի հավաքականի խաղերում կարելի է գտնել բազմաթիվ դեպքեր, երբ Մխիթարյանը սխալվում է սեփական կիսադաշտում եւ վտանգավոր գրոհ բերում իր թիմի դարպասին, անգամ գոլեր են խփվել նման սխալներից հետո: Դե իսկ գլխավոր խնդիրը Զլատան Իբրահիմովիչի խաղաոճն է: Զլատանը իհարկե համաշխարհային կարգի ֆուտբոլիստ է եւ միգուցե լավագույնը «Յունայթեդի» այս կազմում: Բայց նա հարձակման գծում խաղում է ոչ թե դաշտի «լայնքով», այլ՝ «ուղղահայաց», ետ ու առաջ է վազում միայն: Մխիթարյանը անընդհատ իր առջեւ բաց տարածության փոխարեն տեսնում է բարձրահասակ Իբրահիմովիչին եւ այլ տարբերակ չունենալով՝ կամ փոխանցում է կատարում նրան, կամ էլ խաղընկերոջը: Տարածության, ազատ գոտիների բացակայությունը հնարավորություն չեն տալիս հայ ֆուտբոլիստին իր որակները ցույց տալու:

Արդեն վաղը Անգլիայի առաջնության շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդը» արտագնա խաղում մրցելու է ետնապահներից «Սուոնսիի» հետ: Մոուրինյոյի համար սա շատ լավ առիթ է իր ֆուտբոլով հաղթանակ տանելու եւ սեփական իրավացիությունը ապացուցելու համար: Մխիթարյանո՞վ, թե՞ առանց նրա՝ դժվար է ասել: Ուղղակի արդեն ակնհայտ է Մոուրինյոյի վերաբերմունքը մեր ֆուտբոլիստի հանդեպ:

Տպել
4079 դիտում

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)

ՀՀ-ն կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Ալեն Սիմոնյանը՝ Անն-Լորանս Պետելին

13-ամյա թոռը պապին հայտնաբերել է կախված վիճակում