Թե ինչու հնարավոր չէ ՀՀ-ում ուռուցքային հիվանդությունները բուժել

ԱԺ պատգամավոր Վահե Հովհաննիսյանը 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանն անդրադարձավ այն խնդրին, որ ՀՀ քաղաքացիներն ուռուցքային հիվանդությունները բուժելու համար գնում են արտերկիր, մեծ գումարներ ծախսում՝ հետաքրքրվելով՝ ե՞րբ հնարավոր կլինի Հայաստանում որակյալ բուժում կազմակերպել:

«Համամիտ եմ ձեզ հետ, բայց առանց համապատասխան ֆինանսական բազիսի, խոսքերը մնում են խոսքեր, ցանկությունները մնում են կենացներ: Համապատասխանաբար բազիսը պետք է լինի գումարը, մենք ունենք 85 մլրդ դրամ: Այդ 85 մլրդ-ը կհերիքի կամ շատ սահմանափակ քանակի մարդկանց բուժմանը, կամ ամբողջ ազգաբնակչությանը վերածել առողջ ապրելակերպի, կամ օպտիմալ համամասնորեն պետք է մասնաբաժիններ հանենք այս կամ այն ծրագրին, ինչը որ մենք անում ենք: Մենք պետք է ընտրենք»,- ասաց նախարարը:

Պատգամավորը խոսեց նաեւ զինվորական ծառայությունն իրականացնելու ընթացքում վիրավորվածներին բժշկական օգնություն տրամադրելու մասին՝ ասելով, որ այդ պարտավորությունը պետք է կատարի պետությունը.

«Չպետք է վիրավորի համար գյուղով, բարեկամներով կամ ֆեյսբուքով փող հավաքել, սա պետության պարտավորությունն է, պետությունը պետք է տիրություն անի, աշխարհի լավագույն հիանդանոցներում բուժում ապահովի»,- ասաց Հովհաննիսյանը:

Այս հարցի առնչությամբ նախարարի կողմից պատասխան չեղավ:

Պատգամավոր Միքայել Մելքումյանի կարծիքով էլ՝ առողջապահության համակարգում փոփոխությունները պետք է արվեն մեծ քայլերով:

Նախարարը հակադարձեց՝ «փոքր արդյունքներով էլ է հնարավոր մեծ հաջողություններ գրանցել».

«Ամեն դեպքում, երեխան հասունանում է ինը ամսում, պետք է թողնենք հասունանա, որ որակյալ լինի: Արագն ու որակյալը մեկ-մեկ հակասում են իրար»,- ասաց նախարարը:

Տպել
25215 դիտում

«Մեր ժամանակների հերոսը». գլխավոր մրցանակը վարչապետը հանձնեց «Markos toys»-ի հիմնադիր Սևակ Մարկոսյանին

Հայոց բանակի զինվորին մրցանակ հանձնելը մեծ պատիվ ու պարտավորություն է. երկրորդ հատուկ մրցանակը՝ զինվորականներին (ուղիղ)

ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ բանակցություններ հնարավոր են. Զարիֆը՝ նախապայմանների մասին

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատարների համար

Մենք կարծես ուսուցիչների հետ մարտի դաշտում լինենք. վճարովի թեստավորվում են ու ասում՝ գնում ենք դպրոց

Հատուկ մրցանակը բուժաշխատողներին հանձնեց COVID 19-ը վերապրած Պետրոս Պետրոսյանը (ուղիղ)

ՌԴ-ն իր հակակորոնավիրուսային պատվաստանյութի տրամադրման գործարքներ է կնքում աշխարհով մեկ. ինչ է հայտնի

Լուիս Սուարեսը տեղափոխվում է «Ատլետիկո», Ալվարո Մորատան՝ «Յուվենտուս»

«Զվարթնոց» տաճարում մեկնարկեց «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը (ուղիղ)

Րոպեներ անց Նիագարա ջրվեժը կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով

Մոլդովական փողոցում բռնկված հրդեհի վայրից փրկարարները տարհանել են երկու քաղաքացու․ տուժածներ չկան

Անկախության տոնակատարությանը նվիրված համերգ Զվարթնոց տաճարում. Տիգրան Գալստյանը լուսանկարներ եւ տեսանյութ է հրապարակել

Անկախության տոնի կապակցությամբ Երևանում կազմակերպվել են մարզական և մշակութային միջոցառումներ. ՊՆ

Նոր Ամանոս գյուղում այրվել է մոտ 700 հակ անասնակեր

Մենք ակնկալում ենք խորացնել մեր գործընկերությունը մի շարք կարևոր ոլորտներում. Ջաստին Թրյուդոյի ուղերձը

Արթիկի գերեզմանատանը հայտնաբերվել է գերեզմանափորի դին

Վարորդի եկամուտը քչացել է, չի աշխատի, ծնողներն էլ խառը դրության մեջ են. 3 գյուղի աշակերտներ դպրոց հասնելու խնդիր ունեն

Սեպտեմբերի 21-ը Վաշինգտոնում հայտարարում եմ որպես «Հայաստանի անկախության օր». քաղաքապետ

Վանաձորում 2 մանկապարտեզ չի վերաբացվել, 1-ի գործունեությունը դադարեցվել է. բուժքրոջ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Թաթան երգ կնվիրի Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբին