Արթուր Պետրոսյանն իր մարզչական շտաբով կարող է փոխել մթնոլորտը մեր ֆուտբոլային աշխարհում

Երեկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն մեր ընտրանու գլխավոր մարզչի պաշտոնում հաստատել է Արթուր Պետրոսյանի թեկնածությունը, որից հետո կայացել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ նոր գլխավոր մարզչի մամուլի ասուլիսը: 45-ամյա Արթուր Պետրոսյանը երկար տարիներ հանդես է եկել մեր ազգային հավաքականում, համարվում է մեր ընտրանու ամենաճանաչված ֆուտբոլիստներից մեկը, մարզչական գործունեությամբ էլ զբաղվում էր Շվեյցարիայում՝ գլխավորում էր «Ցյուրիխ» ակումբի երիտասարդական թիմը: Մեր նոր գլխավոր մարզչի հիմնական մտքերն ու հավաքականի խաղի մասին դատողությունները ներկայացնեմ համառոտ:

«Մենք կարող ենք հաջողության, դրական արդյունքի հասնել, հակառակ դեպքում առաջարկը չէի ընդունի: Տանը նստած չէի ու ոչ էլ գործի կարիք ունեի: Ուղղակի վստահ եմ, որ կարող ենք մի բան փոխել: Երկար տարիներ խաղացել եմ հավաքականում եւ շատ լավ գիտեմ «խոհանոցը»... Անպայման լինելու են փոփոխություններ եւ այդ փոփոխությունները դուք ուրբաթ օրը՝ ամսի 11-ին, կտեսնեք: Ցանկանում եմ, որ հարձակվողական ֆուտբոլ խաղանք, տիրապետենք գնդակին, սակայն պետք է հասկանանք, թե ինչ ֆուտբոլիստներ ունենք ու ինչ մրցակցի դեմ ենք խաղալու... Խնդիրներ շատ կան: Ամենաբարդը ֆուտբոլիստների հոգեբանական վիճակն է: Մեր խնդիրը 3-4 օրվա ընթացքում ֆուտբոլիստների հոգեբանական վիճակը բարելավելն է եւ մարտավարություն մշակելը: Խաղային սխեման իմ գլխում արդեն ունեմ, որին քայլ առ քայլ պետք է հասնենք... Երկրպագուների աջակցության կարիքն ունենք: Հարկավոր է լավ խաղով ու արդյունքներով այնպես անել, որ հիասթափված եւ որոշ չափով ագրեսիվ տրամադրված երկրպագուները կրկին մեծ քանակությամբ գան ստադիոն, աջակցեն ազգային հավաքականին»,- ասել է Արթուր Պետրոսյանը:

Ասուլիսի ընթացքում քննարկվել է նաեւ Յուրա Մովսիսյանի հարցը. Արթուր Պետրոսյանն անկեղծորեն խոստովանել է, որ ցանկանում էր հավաքական հրավիրել Յուրային, սակայն ՀՖՖ նախագահը թույլ չի տվել: «Բոլորդ էլ գիտեք պարոն Հայրապետյանի պատասխանը: Այդ պատասխանն իմանալով հանդերձ՝ ես համաձայնվել եմ գլխավորել հավաքականը: Յուրայի հարցը այլեւս չի քննարկվում»,- հայտարարել է Պետրոսյանը: ՀՖՖ նախագահն էլ Յուրա Մովսիսյանին հավաքական հրավիրելու արգելքը պարզաբանել է նախ վերջինիս վատ խաղով եւ ցածր կարգապահությամբ: «Յուրան բարձր որակներով ֆուտբոլիստ է եղել, բայց վերջին 3 տարիներին՝ Իտալիայի հետ խաղից հետո, գոնե 1 խաղ լավ չի խաղացել: Իր պահվածքով, ցածր կարգապահությամբ էլ մեծ վնաս է հասցնում հավաքականին»,- մասնավորապես, հայտարարել է ՀՖՖ նախագահը:

Ներկայացվել է նաեւ մեր ընտրանու մարզչական շտաբը. Արթուր Պետրոսյանին օգնելու են Հայաստանի ազգային հավաքականում նրա նախկին խաղընկերներից Սարգիս Հովհաննիսյանը եւ Ռազմիկ Գրիգորյանը: Տեղեկություններ կան, որ շուտով մարզչական շտաբը համալրելու է մեր թիմի նախկին ավագ Ռոման Բերեզովսկին: Հավաքականի մարզչական շտաբն ամբողջապես կազմավորված է լինելու մեր ընտրանու նախկին հայտնի ֆուտբոլիստներից, եւ բոլոր հույսերը կան, որ ապագայում մեր թիմը լավ խաղ ու արդյունքներ կցուցադրի: Ամեն դեպքում, ֆուտբոլում կա մարզչի աշխատանքի մեկ գնահատական՝ արդյունքները:

Ասուլիսի ընթացքում ՀՖՖ նախագահը տեղեկացրել է նաեւ, որ շուտով Մադրիդի «Ատլետիկոյի» թիմի նախկին համակարգող Պակո Լոբատոն կդառնա ՀՖՖ-ի տեխնիկական տնօրենը: Իսպանացի մասնագետը Հայաստան է գալու իր թիմով՝ 6 այլ մարզիչներով, որոնք աշխատելու են Ավանի ակադեմիայում եւ համակարգելու են մանկապատանեկան ֆուտբոլը: Սա թերեւս ավելի կարեւոր է, քան մեր ազգային հավաքականի առաջիկա խաղն ու արդյունքը: Հայկական ֆուտբոլի ապագան ոչ թե Չեռնոգորիայի հետ խաղն է, այլ մեր մանկապատանեկան ֆուտբոլը, եւ ֆուտբոլային աշխարհում ճանաչում եւ հեղինակություն վայելող Մադրիդի «Ատլետիկոյի» մարզադպրոցի համակարգողը կարող է լրջագույն առաջընթաց ապահովել այս բնագավառում: Թերեւս շատ ավելի լավ կլիներ, եթե Պակո Լոբատոն համակարգեր նաեւ Գյումրիի, Վանաձորի ակադեմիաների աշխատանքը, ստեղծեր մանկապատանեկան ֆուտբոլի միասնական ծրագիր բոլոր մարզադպրոցների համար:

Արթուր Պետրոսյանը եւ իր երիտասարդ օգնականները կարող են փոխել մթնոլորտը մեր ֆուտբոլային աշխարհում, իսկ իսպանացի Պակո Լոբատոն կարող է  փոխել մեր ամբողջ մանկապատանեկան ֆուտբոլային համակարգը:

Տպել
2525 դիտում

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել