Վարչապետն ընդունել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահին

03/11/2016 schedule19:35

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ վարչապետը նշել է, որ Սլովակիան Եվրոպայում Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է և մեր երկիրը շահագրգռված է երկկողմ հետագա համագործակցության զարգացմամբ՝ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում:

Կարեն Կարապետյանը վստահություն է հայտնել, որ հայ-սլովակյան միջպետական հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ և նշել, որ հայկական կողմը հանձնառու է զարգացնել ու ամրապնդել փոխգործակցությունը բոլոր ուղղություններով: Վարչապետը կարևորել է հայ և սլովակ գործարարների միջև կապերի սերտացումն ու ընդլայնումը՝ առաջարկելով դիտարկել առևտրատնտեսական հարցերով միջպետական հանձնաժողով ստեղեծելու հարցը: Միաժամանակ, գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ առաջիկայում կառավարությունը տարբեր խողովակներով սլովակ գործընկերներին կներկայացնի ներդրումային ծրագրերի փաթեթ: Կարեն Կարապետյանն ավելացրել է, որ Հայաստանի և Սլովակիայի հարաբերություններում հատուկ ուշադրություն է դարձվում նաև Եվրոպական միության Արևելյան գործընկերության շրջանակում համագործակցությանը և նշել, որ Հայաստանը պատրաստ է խորացնել գործակցությունը ԵՄ-ի հետ՝ ժողովրդավարական բարեփոխումների իրականացման, տնտեսության, մարդու իրավունքների պաշտպանության, արդյունավետ կառավարման և այլ ուղղություններով:

Իր խոսքում Անդրեյ Դանկոն ընդգծել է երկու երկրների և ժողովուրդների միջև առկա բարեկամական ջերմ հարաբերությունների փաստը և կարևորել առևտրատնտեսական կապերի խորացումն ու ընդլայնումը: Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահը պատրաստակամություն է հայտնել Սլովակիայի կառավարության ղեկավարին փոխանցել հայկական կողմի նախաձեռնությունները՝ առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման, կապերի ընդլայնման ու ամրապնդման նպատակով:

Հանդիպման ընթացքում վարչապետը շնորհակալություն է հայտնել Անդրեյ Դանկոյին՝ Սլովակիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում անձնական ներդրման ու դիրքորոշման համար:

Տպել
1366 դիտում

Պատերազմի օրերին վիրավորված պայմանագրային զինծառայողին հարկավոր է հաստ աղիքի փոխպատվաստում․ այն Հայաստանում չեն անում

Ադրբեջանը խոշտանգում, տանջում, նվաստացնում է հայ ռազմագերիներին. Human Rights Watch-ի զեկույցը

Պետությունը կազմալուծված է. ինչպե՞ս է Արցախում եւ Հայաստանում ընդունվել Վիտալի Բալասանյանի նշանակումը

Մայիսյան համայնքի Սարգս թաղամասի գլխավոր փողոցի ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել է

ՊՎԾ-ում առանցքային փոփոխություններ են սպասվում, մոտ 10 աշխատակից է ազատվել․ Տիգրան Ուլիխանյան

Աստղաձորում ավարտվել է Զորավար Անդրանիկ փողոցի ասֆալտապատումը

Բարեկարգվել է Բաղրամյան համայնքի մանկապարտեզի բակը

ԱԱՏՄ աշխատակիցները Վանաձորում ստուգայց են իրականացրել պետական մի շարք հիմնարկներում

Հունան Պողոսյանը վաղը կազատվի պաշտոնից․ հարցը ներառված է Կառավարության նիստի օրակարգում

Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Բելգիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ բանաձև

Արցախում ռուսերենը երկրորդ պետական լեզու հռչակելու նախագիծ չկա․ առայժմ չկա․ ԱԺ մամուլի պատասխանատու Ռուդոլֆ Մարտիրոսյան

Թմրամիջոցի իրացման դեպք է բացահայտվել․ երկու անձ ձերբակալվել է

Հայաստանի հավաքականի դարպասապահը կարող է կարիերան շարունակել Ռուսաստանում

Հաղթանակը նվիրեցինք ամբողջ հայ ժողովրդին և նրանց ովքեր առաջնագծում էին. Կապառոս

Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են

Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրն ավարտվեց երկու ոչ-ոքիներով

Արա Այվազյանը և ԿԽՄԿ ներկայացուցիչները քննարկել են գերիների և անհայտ կորածների որոնողական աշխատանքների հարցը

Երևան-Մեղրի ճանապարհին ավտովթար է տեղի ունեցել․ վարորդը տեղում մահացել է

Ադրբեջանը ՄԻԵԴ-ին խնդրել է երկարաձգել 9 հայ ռազմագերու և նրանց փոխանակման մասին տեղեկության տրամադրման ժամկետը