Հայտնի է Վանաձորի ավագանու նիստի օրը. ՀՎԿ-ն, ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն կբոյկոտե՞ն

Նոյեմբերի 5-ին, ժամը 11:00-ին կհրավիրվի Վանաձորի ավագանու արտահերթ նիստ, որը բոյկոտելու են Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայկական վերածնունդ» (նախկին ՕԵԿ) խմբակցությունները:

Նիստի մասին տեղեկանում ենք Վանաձորի քաղաքապետարանի կայքից:

Օրակարգում ներառված են հետեւյալ հարցերը՝

Համայնքի ավագանու կանոնակարգը ընդունելու, համայնքապետարանի աշխատակազմի  կանոնադրությունը ընդունելու մասին հարցերը:

Կհաստատվի նաեւ Վանաձոր համայնքի ղեկավարի աշխատավարձի չափի եւ աշխատակազմի աշխատակիցների թվաքանակ հաստիքացուցակի մասին հարցերը, ինչպես նաեւ համայնքի զարգացման քառամյա ծրագրի մասին հարցը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԼՀ-ն, դիմելով համայնքի ղեկավարին, խնդրել էր տրամադրել Վանաձոր համայնքի աշխատակազմի եւ բյուջետային հիմնարկների կանոնադրությունները, կազմակերպական կառուցվածքները, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը, ինչպես նաեւ համայնքի հնգամյա զարգացման ծրագրի նախագիծն ու համայնքի 2017 թվականի բյուջեի նախագիծը:

Հիշեցնենք, որ չնայած ՀՎԿ-ԼՀ-ԲՀԿ համաձայնագրին՝ փակ-գաղտնի քվեարկությամբ Վանաձորի քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը:

Մեզ հետ զրույցում Վանաձորի ավագանու ԼՀ ցուցակի առաջին համար Քրիստ Մարուքյանը վստահեցրեց, որ ինչպես եւ նախկինում էին հայտարարել, բոյկոտելու են ավագանու նիստը: ԼՀ ներկայացուցչի խոսքով՝ բոյոկտի միջոցով կկարողանան գտնել համաձայնագրից շեղված ավագանու 4 անդամին:

Տեղեկացնենք, որ իշխող ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի ավագանիների քանակը 15-ն է, եւ որպեսզի ավագանին քվորում ունենա, պետք է նիստին մասնակցեն նաեւ այլ խմբակցություններից անդամներ:

«Լուսավոր Հայաստանի» բոյկոտի հայտարարությանը միացել էին ինչպես ՀՎԿ-ն, այնպես էլ ԲՀԿ-ն:

Քրիստ Մարուքյանը հույս հայտնեց, որ հայտարարությանը միացած ուժերը «հավատարիմ կմնան» իրենց նախնական խոսքին:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի խոսքով՝ նախնական պայմանավորվածությունը պահպանվում է, բայց թե ներկա պահին ինչ են քննարկել, ինչ որոշել՝ նման տեղեկություն չունի.

«Հիմա չեմ կարող ասել՝ իրենք ինչ որոշում են կայացրել»,- ասաց նա:

ՀՎԿ-ի ներկայացուցիչների հետ կապ հաստատել չհաջողվեց, սակայն նախկինում նրանք եւս հայտարարում էին բոյկոտի մասին:

Հ.Գ. լուսանկարում՝ ԼՀ-ի ցուցակի առաջին համար՝ Քրիստ Մարուքյանը, ՀՎԿ-ի առաջին համար՝ Արկադի Փելեշյանը (Ակա) եւ ԲՀԿ ցուցակի առաջին համար՝ Այծեմնիկ Օհանյանը:

Տպել
3239 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին