Եղբայրը ձայնը տվեց քրոջը, դպրոցի տնօրեն ընտրվեց ՀՀԿ-ականը. մաֆիան շարունակում է գործել

Կապանի թիվ 3 դպրոցում այսօր վերջապես տեղի է ունեցել խորհրդի նիստ, որի ընթացքում 7 «կողմ» ձայներով դպրոցի տնօրեն է ընտրվել Հանրապետական կուսակցության անդամ Արթուր Մնացականյանը:

Խորհրդի անդամներից մեկն էլ ձայն է տվել տնօրենի թեկնածուներից Սյունիքի մարզպետարանի կրթության վարչության նախկին պետ Նաիրա Ավանեսյանին. նրան ձայն տվածը եղբայրն է:

Տնօրենի թեկնածուներից Մարինա Ղազարյանը, որը նույն դպրոցի պատմության եւ հասարակագիտության առարկայի ուսուցչուհին է, ոչ մի ձայն չի ստացել:

«Եղբայրը ձայնը տվել է քրոջը, մյուս 7 հոգին՝ Արթուր Մնացականյանին: Համակարգը նույնն է, իրավիճակը՝ սպասելի: Այսպես էլ պետք է լիներ: Խորհուրդը պատասխանատու է իր ընտրության համար, սպասենք՝ տեսնենք»,- մեզ հետ զրույցում ասաց Ղազարյանը:

Հոկտեմբերի 27-ին նախատեսված մրցույթը հետաձգվել էր՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ներկայացուցչի բացակայության պատճառով. թեկնածուները ցանկացել էին, որ Երեւանից ներկայացուցիչ գնա՝ մրցույթի արդարությունն ապահովելու համար: Բայց այսօր եւս Երեւանից ոչ ոք չի գնացել:

Այս կապակցությամբ Մարինա Ղազարյանն ասաց. «Մենք ասել էինք, որ Կապանի ավագ դպրոցի ներկայացուցիչներին չենք վստահում, բայց հենց այնտեղից էին այսօր մարդ ուղարկել: Թեեւ նա ձայնի իրավունք չուներ, բայց ամեն ինչ պարզ է: Համակարգը պետք է փոխվի, որ էդպես չլինի...Ես խնդրել էի, որ ներկայացուցիչ գա Երեւանից, չի եկել, նշանակում է հոգնել են այս ընտրություններից»:

«Մայր ու աղջկա» մաֆիան վերացնելու մասով վարչապետի հայտարարության ֆոնին անդրադառնալով եղբոր կողմից քրոջը քվեարկելու եւ խորհրդի կազմում ամուսինների լինելու մասին հանգամանքին՝ Մարինա Ղազարյանն ասաց.

«Ես չեմ հավատում ո՛չ վարչապետին, ո՛չ էլ մարզպետին: Ես ձայն բարձրացրել եմ, չէ՞, դե թող ընթացք տային: Ես գիտեի, որ այդպես է լինելու...Խոսք տված էր Արթուրին: Մարզպետը (նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը-խմբ.), որ իրենց ստիպել էր, որ իրեն ձայն տան, այդպես էլ շարունակվում է: Խորհուրդը պետք է փոխվի, դա է կարեւոր»:

Հիշեցնենք, որ դպրոցի նախկին տնօրեն Էդուարդ Բեգլարյանի թոշակի անցնելուց հետո օգոստոսի 23-ից Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որոշմամբ, տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Հանրապետական կուսակցության անդամ Արթուր Մնացականյանը:

Դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հուլիսի 19-ին անցկացված մրցույթի արդյունքները չեղյալ են համարվել, քանի որ մրցույթի մասին հայտարարությունը թերթերում չի հրապարակվել:

Տնօրենի թեկնածուներն էին տնօրենի պաշտոնակատար Արթուր Մնացականյանը, որը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հովանավորյալն էր, Սյունիքի մարզպետարանի կրթության վարչության նախկին պետ Նաիրա Ավանեսյանը եւ դպրոցի պատմության եւ հասարակագիտության բազմամյա ուսուցչուհի Մարինա Ղազարյանը:

Հաշվի առնելով, որ Արթուր Մնացականյանի պահվածքը, քաղաքում տարածված տեղեկությունները, որ նա գումար է տվել, որ իրեն ընտրեն տնօրենի պաշտոնում, Մարինա Ղազարյանը Կրթության նախարարության պատասխանատուներին կոչ էր արել ներկա լինել այդ մրցույթին եւ վերահսկել գործընթացը:

Տպել
4855 դիտում

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Սուրբ Նահատակների լույս հիշատակի առջև մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի․ Վեհափառ

Գագիկ Սուրենյանը Ծիծեռնակաբերդից լուսանկար է հրապարակել

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան