Ինչո՞ւ է ԱՄՆ-ը ձգտում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման

Սիրիական հակամարտությունը, միգրացիոն ճգնաժամը եւ տարածաշրջանային գործընթացներն ընդհանրապես էական ազդեցություն են ունենում Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների վրա:

Թեպետ տարածաշրջանային հարցերում, այդ թվում՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում Անկարայի եւ Վաշինգտոնի մոտեցումները տարբերվում են, սակայն կարեւոր է, որ այդ տարաձայնություններից չտուժի երկու պետությունների ռազմավարական համագործակցությունը: Այս մասին վերջերս Ծաղկաձորում քաղաքացիական հասարակության ու ՀՀ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարեց ԱՄՆ դեսպանության քաղաքական եւ տնտեսական բաժնի ղեկավար Մեթյու Յուսենը:

Վերջին տարիներին ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ տարաձայնությունները գնալով խորանում են: ՆԱՏՕ-ի գծով երկու դաշնակիցների մոտեցումները չեն համընկնում, իսկ երբեմն էլ տրամագծորեն հակասում են այնպիսի զգայուն տարածաշրջանային հարցերում, ինչպիսիք են պատերազմի ճիրաններում հայտնված Իրաքի եւ Սիրիայի քրդերի քաղաքական ճակատագիրը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրը, ԱՄՆ-ում ապրող ազգությամբ թուրք մահմեդական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելու հետ կապված հարցը եւ այլն: Եթե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասով ամեն ինչ պարզ է ու գործընթացը խորը փակուղու մեջ է, ապա քրդերի պետություն ունենալ-չունենալու եւ Գյուլենի արտահանձման խնդիրները մնում են Վաշինգտոն-Անկարա հարաբերությունների օրակարգի առաջին տեղերում: 

Այնուամենայնիվ, չնայած տարաձայնություններին Մեթյու Յուսենը վստահեցնում է, որ ԱՄՆ-ին պետք է «կայուն եւ բարգավաճ Թուրքիա»: «Հենց դրա համար էլ ՆԱՏՕ-ն պաշտպանում է Թուրքիայի օդային սահմանը: Մենք շատ ուրախ ենք, որ Թուրքիան իր վրա պարտավորություն է վերցրել սիրիացի փախստականներին ապաստան տալու հարցում»,- ասաց նա՝ հավելելով, որ հենց այս մոտեցման շրջանակներում էլ Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը: Միեւնույն ժամանակ ամերիկացի դիվանագետը վստահ է, որ այս գործընթացում դեռ անիրատեսական է լուրջ առաջընթաց սպասել: «Այս խնդիրը Թուրքիայի իշխանությունների համար այժմ կարեւոր առաջնահերթություն չէ: Թուրքիան գտնվում է ներքին տրանսֆորմացիաների եւ արտաքին լուրջ վտանգների հակազդման փուլում: Գնալ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման՝ Թուրքիայի համար ռիսկային է: Այն կարող է բնակչության որոշակի մասի մեջ դժգոհությունների հանգեցնել», - ասաց նա:

Յուսենի հետ հանդիպումը կազմակերպել էր «Քաղաքացիական համաձայնություն» ՀԿ-ն՝ Մեծ Բրիտանիայի դեսպանատան հետ համատեղ իրականացվող «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորում. մարտահրավերներ եւ հեռանկարներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հովանավորում է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Միացյալ Նահանգների դիրքորոշումը տարիների ընթացքում մնացել է նույնը: Այն չի փոխվել, նշում է ամերիկացի դիվանագետը եւ հավելում, որ Հայաստանը, ժամանակին սկսելով այս գործընթացը, գնաց որոշակի զոհողությունների, ստորագրեց հայտնի արձանագրությունները, իսկ այժմ Թուրքիայի հերթն է քայլ կատարելու: Այս գործընթացը գոնե ԱՄՆ-ի համար, որին Վաշինգտոնն ի սկզբանե աջակցում է, ոչ միայն երկու պետությունների միջեւ հարաբերությունների կարգավորմանն է միտված, այլեւ ունի ավելի լայն նշանակություն տարածաշրջանային աշխարհաքաղաքականության տեսանկյունից: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը նշանակում է ՆԱՏՕ-ի եւ ՀԱՊԿ-ի միջեւ ընդհանուր եւ բաց սահմանի առկայություն այս տարածաշրջանում: Բացի այդ, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումից հետո, տարածաշրջանում նշանակալիորեն կաճի Թուրքիայի դերը, իսկ դա նշանակում է Ռուսաստանի ազդեցության որոշակի թուլացում», - նշում է Մեթյու Յուսենը:

Թեպետ ԱՄՆ-ը շարունակում է դիտարկել հայ-թուրքական կարգավորումն ու ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունները որպես առանձին գործընթացներ, սակայն Վաշինգտոնում լավ են հասկանում, որ մեկի կարգավորումը դրական ազդեցություն կունենա մյուս խնդրի վրա: Ուղղակի կոնֆլիկտների կարգավորման հերթականության հարցում ԱՄՆ-ը եւ Թուրքիան ունեն տարաձայնություններ: Անկարան հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը պաշտոնապես կապում է ԼՂ հակամարտության՝ իր փոքր «եղբոր»՝ Ադրբեջանի շահերին համահունչ կարգավորման հետ: ԱՄՆ-ը գալիս է հակառակ կողմից: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը դրական ազդեցություն կարող է ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման վրա», - նշում է դիվանագետը եւ միանգամից հավելում, որ այս հարցերը ԱՄՆ-ը չի դիտարկում որպես փոխկապակցված գործընթացներ: «Իհարկե, դրանք միմյանց վրա ազդեցություն ունեն, սակայն մենք դրանք չենք կապում: Բանն այն է, որ եթե մենք այս երկու հարցերը դիտարկենք որպես փոխկապակցված, ապա դրանց լուծումը շատ ավելի կդժվարանա», - ասաց նա:

Ամերիկացի դիվանագետը վստահ է, որ հայկական կողմի ընկալումներում Թուրքիայից բխող վտանգը չափազանցված է: Այն, որ ապրիլյան պատերազմի օրերին Թուրքիան միանշանակորեն պաշտպանեց Ադրբեջանին, իսկ երբ ռուս-թուրքական հարաբերությունների շեշտակի սրման փուլում թուրքական ռազմական ուղղաթիռները երկու անգամ խախտեցին Հայաստանի օդային սահմանը, այս մասին ամերիկացի դիվանագետը չխոսեց: Նա միայն նշեց, որ Հայաստանը, գնահատելով տարածաշրջանային սպառնալիքները, սուվերեն որոշում է կայացրել եւ Ռուսաստանին է ընտրել որպես ռազմավարական գործընկեր եւ դաշնակից: Այս պարագայում, ըստ Մեթյու Յուսենի, ԱՄՆ-ի խնդիրն է՝ այլընտրանքներ առաջարկել: «Սակայն պետք է իրատեսական լինենք ու հասկանանք, որ այժմ Հայաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հնարավոր չէ: Հայաստանն ինքը պետք է գնահատի իր ռիսկերն ու սպառնալիքները եւ գտնի դրանց չեզոքացման ուղիներ: Վերջիվերջո այդ ուղիները չեն սահմանափակվում միայն Ռուսաստանի, ՆԱՏՕ-ի կամ ԱՄՆ-ի միջեւ ընտրությամբ»,- պարզաբանեց նա՝ հավելելով, որ Վաշինգտոնում բավական դրական են վերաբերվում Հայաստանի հայտարարած բալանսավորված արտաքին քաղաքականության թեզին, քանի որ այն հնարավորություն է տալիս երկրին, լինելով ՀԱՊԿ-ի անդամ, սերտ համագործակցություն հաստատել ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության հետ: 

Տպել
4048 դիտում

ՌԴ նախագահը «ցերեկ ու գիշեր» աշխատել է հայ-ադրբեջանական կարգավորման համար. Լավրովը խոսել է ՀՀ-ԵՄ համագործակցության մասին

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան