ՀՔԾ պետի տեղակալը՝ Սարի թաղի դեպքերի եւ Լեւոն Երանոսյանին հարցաքննության կանչելու մասին

01/11/2016 schedule13:25

Սարի թաղի բախումների գործով Հատուկ քննչական ծառայությունը Բաղրամյան 26-ից կախվածության մեջ չէ:

Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը՝ լրագրողի դիտարկմանը, որ իրավապահ մարմինները կառավարվում են Բաղրամյան 26-ից:

Դիտարկմանը, որ ՀՔԾ-ում հարուցվում են քրեական գործեր այս կամ այն պաշտոնյայի նկատմամբ, սակայն այսպես ասած «խոշոր ձկներին» այդպես էլ չի հաջողվում պատասխանատվության ենթարկել, Հովհաննիսյանն ասաց.

«Ձեր դիտարկմանը համաձայն չեմ, եթե հետեւեք մեր հրապարակումներին, ապա կտեսնեք, որ բավականին մեծ թվով քրեական գործեր են քննվել, որոնցում պաշտոնատար անձինք են ներգրավված եղել»:

ՀՔԾ տեղակալը, սակայն այդպես էլ չկարողացավ մեկ բարձրաստիճան պաշտոնյայի անուն հիշատակել, ում դեմ հարուցվել է քրեական գործ:

Սարի թաղի բախումներում ոստիկանապետի թիկնազորի պետի, փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի, այլ բարձրաստիճան անձանց մասնակցության մասին հարցին, Հովհաննիսյանն ասաց.

«Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիությունը սահմանող քրեական դատավարության 201-րդ հոդվածի համաձայն՝ նախնական քննության տվյալները կարող են հրապարակվել բացառապես քննությունն իրականացնող քննիչի թույլտվությամբ»:

Հարցին, թե վերոնշյալ պաշտոնյաները քրգործում ինչ կարգավիճակով են ներգրավված, Հովհաննիսյանը չկարողացավ ասել:

Դիտարկմանը, որ եթե ՀՔԾ-ի՝ օրեր առաջ տարածած հաղորդագրության համաձայն՝ բացահայտված է ՊՊԾ գնդում երեք ոստիկանի սպանությունները, այդ դեպքում ինչո՞ւ անուններ հրապարակված չեն, ՀՔԾ պետի տեղակալը նորից հիշեցրեց, որ «նախաքննության գաղտնիությունից ելնելով գործի վարույթն իրականացնող քննիչն ինքն է որոշում ինչ բնույթի տեղեկատվություն հրապարակել»:

Դիտարկմանը, որ հանրությունը մտավախություն ունի, թե Սարի թաղի բախումների մեղավորները կմնան անպատիժ, եւ մի քանիսը կդառնան այսպես կոչված քավության նոխազ, Վլադիմիր Հովհաննիսյանն ասաց, որ վիճակագրական տվյալներին չի տիրապետում:

«Բայց եթե չեմ սխալվում, յոթ անձի վերաբերյալ այս պահին, մեղադրական եզրակացություն արդեն իսկ անջատվել է եւ ուղարկվել դատարան: Դրանցից չորսը կալանավորված են, իսկ նախաքննությունը շարունակվում է»:

Ճշտող հարցին՝ համակարգը հրահանգ տվողներին, մասնավորապես, Լյովա Երանոսյանին «դաբրո» ունի՞ հրավիրելու գոնե հարցաքննության, Հովհաննիսյանը պատասխանեց, որ չի կարող ասել, քանի որ «այն նախաքննական գաղտնիք է»:

Տպել
2049 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին