Պատգամավորները խնդրում են վերականգնել ԱԺ-ի բյուջեի 54 միլիոնը

01/11/2016 schedule10:46

ԱԺ պետաիրավական եւ ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանը դժգոհություն հայտնեց, որ Ազգային ժողովին հատկացվող բյուջեն 54 միլիոն դրամով նվազել է, իսկ կառավարության դեպքում՝ նվազում չի եղել:

«Խնդրում եմ վերականգնեք մեր գումարը՝ 54 միլիոն դրամը»,- ասաց նա:

Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանն արձագանքեց, որ կրճատումն ունի իր պատճառաբանությունները.

«Բնական է, որ ցանկացած գերատեսչություն, ցանկացած մարմին ունի ավելի մեծ կարիք, քան հնարավոր է նախատեսել բյուջեում: Բյուջեն օրենք է, որտեղ հաշվի են առնվում բոլոր ոլորտների հետաքրքրությունները կամ շահերը: Սա փոխզիջումային փաստաթուղթ է բոլորի կողմից: Իսկ թե ինչու  է Կառավարության աշխատակազմում այսպես, ԱԺ-ում՝ այնպես, քանի որ խորհրդարանական ընտրություններից հետո պատգամավորների թիվը կարող է լինել ոչ 131-ը, դա տրամաբանորեն կարող է հանգեցնել միջոցների օգտագործման ավելի քիչ կարիքի, քան 131-ի դեպքում: Եթե պատգամավորների թիվը լինի ավելի, կքննարկվի լրացուցիչ հատկացումների հարցը»,- ասաց փոխնախարարը:

Պատգամավոր Թեւան Պողոսյանը շարունակեց հարցը՝ Ֆինանսների փոխնախարարն արդեն գիտի՞, թե քանի պատգամավոր է ունենալու խորհրդարանը 2017 թվականի ընտրությունների արդյունքում:

«Եթե գիտեք կոնկրետ թիվն, ասեք, հանրությունն էլ տեղյակ լինի, մեզ ասվում է, որ նույնիսկ 198 էլ կարող է լինել»,- ասաց նա:

Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց, որ Սահմանադրությունն է նախատեսում, որ ամենաքիչը 101 պատգամավոր պիտի լինի, իսկ եթե ավելի կլինի, եւ հատկացումների կարիք լինի, կքննարկեն:

Տեղեկացնենք, որ 2017 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին կհատկացվի 4 միլիարդ, 662 միլիոն դրամ:

Տպել
21287 դիտում

«Մեր ժամանակների հերոսը». գլխավոր մրցանակը վարչապետը հանձնեց «Markos toys»-ի հիմնադիր Սևակ Մարկոսյանին

Հայոց բանակի զինվորին մրցանակ հանձնելը մեծ պատիվ ու պարտավորություն է. երկրորդ հատուկ մրցանակը՝ զինվորականներին (ուղիղ)

ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ բանակցություններ հնարավոր են. Զարիֆը՝ նախապայմանների մասին

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատարների համար

Մենք կարծես ուսուցիչների հետ մարտի դաշտում լինենք. վճարովի թեստավորվում են ու ասում՝ գնում ենք դպրոց

Հատուկ մրցանակը բուժաշխատողներին հանձնեց COVID 19-ը վերապրած Պետրոս Պետրոսյանը (ուղիղ)

ՌԴ-ն իր հակակորոնավիրուսային պատվաստանյութի տրամադրման գործարքներ է կնքում աշխարհով մեկ. ինչ է հայտնի

Լուիս Սուարեսը տեղափոխվում է «Ատլետիկո», Ալվարո Մորատան՝ «Յուվենտուս»

«Զվարթնոց» տաճարում մեկնարկեց «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը (ուղիղ)

Րոպեներ անց Նիագարա ջրվեժը կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով

Մոլդովական փողոցում բռնկված հրդեհի վայրից փրկարարները տարհանել են երկու քաղաքացու․ տուժածներ չկան

Անկախության տոնակատարությանը նվիրված համերգ Զվարթնոց տաճարում. Տիգրան Գալստյանը լուսանկարներ եւ տեսանյութ է հրապարակել

Անկախության տոնի կապակցությամբ Երևանում կազմակերպվել են մարզական և մշակութային միջոցառումներ. ՊՆ

Նոր Ամանոս գյուղում այրվել է մոտ 700 հակ անասնակեր

Մենք ակնկալում ենք խորացնել մեր գործընկերությունը մի շարք կարևոր ոլորտներում. Ջաստին Թրյուդոյի ուղերձը

Արթիկի գերեզմանատանը հայտնաբերվել է գերեզմանափորի դին

Վարորդի եկամուտը քչացել է, չի աշխատի, ծնողներն էլ խառը դրության մեջ են. 3 գյուղի աշակերտներ դպրոց հասնելու խնդիր ունեն

Սեպտեմբերի 21-ը Վաշինգտոնում հայտարարում եմ որպես «Հայաստանի անկախության օր». քաղաքապետ

Վանաձորում 2 մանկապարտեզ չի վերաբացվել, 1-ի գործունեությունը դադարեցվել է. բուժքրոջ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Թաթան երգ կնվիրի Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբին