Վրեն քաշած յափնջին... Ի՞նչ ես նստել կամրջին

Մի 20 օր առաջ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով ԱՄՆ-ում էր`մասնակցում էր «Հայաստան» ներդրումային համաժողովի: Ընդարձակ ելույթ ունեցավ, ներկայացրեց մեր «մրցակցային առավելությունները», ասաց, որ «Ապավինելով իր պատմական դերին ու փորձին՝ մերօրյա Հայաստանը հետամուտ է իր առեւտրային, տնտեսական եւ քաղաքական գործընկերների միջեւ կամուրջներ կառուցելու ռազմավարությանը»:

«Հանդիսանալով Եվրասիական տնտեսական միության անդամ՝ մենք հնարավորություն ունենք առանց մաքսային տուրքերի դուրս գալու ավելի քան 180 միլիոնանոց ԵԱՏՄ սպառողական շուկա: Իրանի Իսլամական Հանրապետության հետ ընդհանուր սահմանը, առանց մուտքի արտոնագրի քաղաքացիների տեղաշարժը եւ ավանդական բարիդրացիական հարաբերությունները բացում են եւս 80 միլիոնանոց սպառողական շուկայի դռներ:

Իսկ պատմականորեն բարեկամական հարաբերությունները Վրաստանի հետ հասանելի են դարձնում սեւծովյան նավահանգիստները, ինչպես նաեւ ապահովում Ռուսաստանի Դաշնության, ԵԱՏՄ մնացյալ երկրների եւ Եվրոպական Միության հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը: Շուտով խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի կյանքի կոչումը, ինչպիսին է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքը, Հայաստանը կդարձնի Պարսից ծոցի նավահանգիստները Սեւ ծովի նավահանգիստներին կամրջող ամենակարճ տարանցիկ երթուղին»,- ասել էր Սերժ Սարգսյանը ԱՄՆ-ում: Դե «կամրջում» է, էլի:

Թերեւս ի ապացույց մեր «կամուրջ» լինելու «պատմական դերին ու փորձին» ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն էլ օրերս Բելառուսում էր: Մասնակցում էր Մինսկում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, ինչպես նաեւ դրան գրեթե զուգահեռ անցկացվող ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին:

«Կարծում եմ՝ մենք բոլորս հավասարապես կիսում ենք այն մոտեցումը, որ միջազգային համագործակցությունը, որն ընթանում է ԵԱՏՄ արտաքին առեւտրային քաղաքականության ձեւավորման, երրորդ երկրների եւ առանցքային ինտեգրացիոն միավորումների հետ տնտեսական հարաբերությունների խորացման հունով, առաջին հերթին կոչված է նպաստելու անդամ-պետությունների ազգային տնտեսությունների արդիականացմանը եւ նրանց մրցունակության մակարդակի բարձրացմանը»,- ասել է Կարեն Կարապետյանը Մինսկում: Դե, «երրորդ երկրների» հետ հարաբերություններ խորացնելու միջոցով էլի «կամրջում» է:

Թե Սերժ Սարգսյանի, եւ թե Կարեն Կարապետյանի այցերը լայնորեն լուսաբանվեցին պաշտոնական ու կիսապաշտոնական լրատվամիջոցների կողմից: Չնայած գեղեցիկ ճառերից, արարողակարգային հայտարարություններից ու ժպիտներով իրար ողջունելուց բացի  լուսաբանելու ուրիշ բան առանձնապես չկար: Բայց թվում է ամեն ինչ նորմալ է` երկրի ղեկավարներից մեկը մի «կենտրոնում է», մյուսը` երկրորդ «կենտրոնում», ու այդպես կամրջում ենք այդ «կենտրոնները», կամ ինչպես կասեն քաղաքագետները` «բեւեռները»: Թե որքան է այդ «կամուրջը» ամուր, գրավիչ, հուսալի, որքան «թողունակություն» ունի, քննարկելու հարց է: Կամուրջ լինելու «տեսլականը» արծարծվում է անհիշելի ժամանակներից: Բայց պետք է նկատել, որ այն իրականություն չի դառնում:

Այդ «տեսլականի» հիմքում ընկած է այն գաղափարը, որ Արեւմուտքը հսկայական ներդրումներ կանի, Հայաստանը կդարձնի տեխնոլոգիական արտադրանքի կենտրոն ու այդ արտադրանքը կարտահանի մյուս «բեւեռ»` հիմնականում Ռուսաստան: Այդ «տեսլականը», արդեն կարելի է ասել, դարձել է «իդեա ֆիքս»: Ուրիշ «իդեաներ» իշխանությունը չի կարողանում գեներացնել: Ու դա հասկանալի է: Շատ գեղեցիկ է հնչում այդ «կամուրջի» գաղափարը:

Հիմա «Մերսեդեսը», «Ֆորդը», «Բոինգը», «Էփլը», «Մայքրոսոֆթը», «Բայերը» Հայաստանում հսկայական «զավոդներ» կբացեն, բոլորը աշխատանք կունենան, էնքան որակով ապրանքներ կարտադրենք, որ կլցնենք ԵՏՄ-ի 170-180 միլիոնանոց շուկան, Սինգապուր կդառնանք, աշխարհի կենտրոնը կդառնանք...: Դրան զուգահեռ Իրան-Հայաստան երկաթգիծը կկառուցենք, Իրանը իր գազը Հայաստանի միջով կտանի Եվրոպա, Հայաստանով կանցնի Մետաքսի նոր ճանապարհը...:  Իրոք գեղեցիկ է հնչում:

Գեղեցիկ են հնչում այդ «տեսլականները», բայց դրանք մի հատկություն ունեն` դրանցից եւ ոչ մեկը դեռ չի իրականացել ու առաջիկայում էլ չի իրականանալու: Համոզված կարելի է պնդել որ նմանատիպ հավաստիացումներ անող մեր պաշտոնյաներն էլ են դա շատ լավ հասկանում: Հասկանում են, բայց շարունակում են պնդել` «կամրջում են» այսպես ասած: Ինչո՞ւ:

Տնտեսությունը զարգացնելու տեսակետից, անշուշտ, «կամրջելը» չափազանց լավ ճանապարհ է: Բայց նաեւ չափազանց տեսական ու մշուշոտ: Տնտեսությունը զարգացնելու մյուս, շատ ավելի հուսալի ու հեռանկարային ճանապարհը այդ զարգացումը կասեցնող խոչընդոտները վերացնելն է: Այսինքն ունենալ ժամանակակից աշխարհին հարիր բիզնես միջավայր: Մրցակցային, կոռուպցիայի խիստ ցածր մակարդակով, բիզնեսի ու իշխանության սերտաճման շատ ցածր մակարդակով, արդար ու հասանելի դատական համակարգով եւ այլն:

Այդպիսի միջավայրում տնտեսությունը բավական արագ ու կայուն զարգանալու հնարավորություն է ստանում, եւ դա շատ վաղուց մարդկությունը արդեն ապացուցել է: Բայց մարդկությունը վաղուց ապացուցել է նաեւ, որ դրա համար երկրում պետք է լինի օրենքի գերակայության, չպետք է լինի անպատժելիության մթնոլորտ, չպետք է ընտրություններ կեղծվեն եւ այլն: Իսկ սա գործող իշխանության համար հիմնավորապես անընդունելի իրավիճակ է: Գործող իշխանությունը նման պայմաններում ուղղակի չի լինի:

Եվ ուրեմն, մնում է միայն շարունակել «գիգանտ» նախագծերով «կամրջել» աշխարհի բոլոր հնարավոր «կենտրոններն» ու «բեւեռները»: Մի խոսքով, մեզ համար գոնե առայժմ երաշխավորված է «կամուրջ» լինելու պայծառ տեսլականը: Տեսական տեսլականը:

Տպել
4213 դիտում

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել