Ատենապետն արձագանքում է՝ ինչու էր քահանային արգելվել Ս. Սարգսյանի այցի օրը լինել եկեղեցում

Նիդերլանդների թագավորությունում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը հրաժարվում է մեկնաբանել մեր տեղեկությունները, որ Սերժ Սարգսյանի Նիդերլանդներ այցի օրն ու ժամը գաղտնի են պահվել տեղի հայ համայնքի ընդդիմադիր հայացքներ ունեցող ներկայացուցիչներից: Մենք տեղեկացրել էինք, որ անգամ Մաստրիխտի եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Արմենին է արգելվել ներկա լինել այդ հանդիպմանը:

Մեր գրավոր հարցմանն ի պատասխան դեսպանը խորհուրդ է տալիս դիմել Արտաքին գործերի նախարարության մամլո ծառայություն: «Անհիմն բամբասանքները չենք մեկնաբանում»,- իր հերթին մեր գրավոր հարցմանը պատասխանում է ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, որ Մաստրիխտի եկեղեցու սարկավագ Քրիստափոր Ֆրունճյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Մաստրիխտ համայնքի ատենապետ Լեւոն Սարգիսն անձամբ իրեն հաղորդել եւ խոստովանել է, որ Ձյունիկ Աղաջանյանն է հրամայել Տեր Արմեն քահանային եւ համայնքի անդամներին բացարձակապես արգելել ներկա գտնվել նախագահի ընդունելությանը:

Լեւոն Սարգիսն այս կապակցությամբ երեկ մեզ փոխանցեց հետեւյալ պարզաբանումը.

«Փաստն այն է, որ ինքը չի եղել մեր եկեղեցու քահանան, նա եղել է այցելու հովիվ: Երբ սրբազանի հրամանով նրան արգելվեց Արեւմտյան Եվրոպայի բոլոր եկեղեցիներում պատարագների եւ ծեսերի մատուցումը, մենք նրան սատար կանգնեցինք եւ ստորագրահավաք կազմակերպեցինք նրա համար, որ ինքը մնա մեզ մոտ որպես այցելու հովիվ: Համայնքի նախագահության եւ անդամների համաձայնությամբ է եղել պարոն Սարգսյանի ընդունելությունը: Իսկ այդ փաստը Տեր Արմենի վրդովմունքի պատճառ հանդիսացավ: Մեր կարծիքով, քահանան իրավունք չունի թելադրելու իր քաղաքական հայացքները եւ խռովություն առաջացնել ժողովրդի մեջ: Համայնքն աշխատում է հայապահպանության եւ հոգեւոր զարգացման համար»:

Մեր հարցին, թե արդյո՞ք իրեն հրահանգվել է արգելել Տեր Արմենին ներկա լինել Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, եւ արդյո՞ք դա կապ ունի «Սասնա ծռերին» աջակցող ակցիային նրա մասնակցելու հետ՝ Լեւոն Սարգիսը պատասխանեց. «Բայց դա ի՞նչ կապ ունի նրա հետ: Բայց դա իր քաղաքական հայացքն է, ի՞նչ կապ ունի: Դա քաղաքականություն է, մենք գործ չունենք նրա հետ: Համայնքը հայապահպանության համար է»:

Երբ հարցը կրկնեցինք, Լեւոն Սարգիսը կրկին պատասխանեց, որ «փաստն այն է, որ նա իրենց եկեղեցու քահանան չէ, այլ՝ այցելու հովիվը»:

Հիշեցնենք, որ ի աջակցություն «Սասնա ծռեր» խմբի Նիդերլանդներում ՀՀ դեսպանատան մոտ անցկացված ցույցին մասնակցելուց եւ ելույթ ունենալուց հետո Տեր Արմենը պաշտոնազուրկ արվեց:

Տպել
4883 դիտում

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից