Կրկին հարկային արտոնություն են տալիս հովանավորյալներին

ՀՀ կառավարությունը իր առաջիկա նիստում կրկին հարկային արտոնություն կտրամադրի: Այս անգամվա բախտավորը «Սյունիք ֆուդ» ՍՊԸ-ն է:

Այս ընկերությունը պատրաստվում է գյուղմթերքների գործարան կառուցել Կապանի շրջակայքում եւ ներկրվող սարքավորումների` սահմանին գանձվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը երկարաձգվելու է երեք տարով: Իհարկե լավ է, որ գյուղմթերքների վերամշակմամբ զբաղվող ընկերությունը ստանում է արտոնություններ: Բայց կրկին գալիս ու հանգում ենք նույն հարցին: Ինչու պետք է որոշները օգտվեն այս արտոնությունից, իսկ որոշները` ոչ: Մանավանդ որ այս դեպքում եւս գործ ունենք մի ընկերության հետ, որի անունը սերտորեն կապվում է, այսպես ասենք, ոչ անհայտ անձանց հետ: «Սյունիք ֆուդ» ընկերությանը հովանավորում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Թե որքանով են նրա կապերը սերտ այս ընկերության հետ, հայտնի չէ, սակայն կապը կա, եւ դա հայտնի է:

Կառավարությունը իր գրեթե ամեն նիստին հարկային տարատեսակ արտոնություններ է շնորհում մեկ կամ մի քանի ընկերությունների: Բայց դրանց մի զգալի մասը, եթե ոչ մեծամասնությունը, այսպես թե այնպես, կապված են որեւէ պաշտոնյայի կամ օլիգարխի հետ: Ընդամենը նախանցած շաբաթ կառավարությունը մաքսատուրքից ազատեց կասկածելի տեխնիկական եւ բնապահպանական տվյալներ ունեցող մի ՀԷԿ-ի, որի թիկունքում կանգնած է Սերժ Սարգսյանի եղբայրը:

Մեկ ամիս առաջ ավելացված արժեքի հարկի հետաձգման արտոնություն ստացավ Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանին պատկանող ընկերությունը: Ավելի վաղ մի քանի փուլով արտոնություններ էր ստացել ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի հարազատներին պատկանող «Յուքոմ» ընկերությունը: Դրանից առաջ արտոնություններից օգտվեց Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո) պատկանող «Ա եւ Գ» ընկերությունը, որը քաջ հայտնի է իր կեղծած օղիներով: Ժամանակին հարկային արտոնություն է ստացել նաեւ ոչ անհայտ Լեւոն Սարգսյանը (Ալրաղացի Լյովիկը) Սեւանի ափին չափազանց կասկածելի համբավ ունեցող «հյուրանոց» կառուցելու համար: Հարկային շատ խոշոր արտոնություն է ստացել նաեւ Սաշիկ Սարգսյանի որդուն պատկանող «Հանա տրանս» ընկերությունը եւ այլն, եւ այսպես շարունակ:

Կարեւոր է այն, որ նշված անձանց պատկանող կամ նրանց կողմից հովանավորվող բիզնեսները արտոնությունների կարիք ըստ էության չունեն: Այս ընկերությունների ստացած արտոնությունների գումարը այնքան է, որ նշված պաշտոնյաները կամ օլիգարխները բիզնեսների զարգացման համար կարող են շատ հանգիստ այդքան գումար տրամադրել սեփական գրպանից, ասենք, ծայրահեղ դեպքում՝ մի քիչ հետաձգելով հերթական թանկարժեք մեքենայի կամ դրա անվադողերի գնումը, իսկ շատ սուղ պարագայում՝ հետաձգել հերթական դղյակի կառուցելը Երեւանի Հաղթանակ զբոսայգու մոտ:

Հատկապես ուշագրավ է, որ կառավարությունը ԱԱՀ-ի արտոնություններ է տրամադրում այն պարագայում, երբ պետական բյուջեն հենց այս պահին թերակատարվում է հիմնականում հենց ԱԱՀ գծով մուտքերի մոտ 12 տոկոս չհավաքագրման պատճառով: Ինքնին ԱԱՀ-ի հետաձգումը առաջին հայացքից հարկային արտոնություն չէ, քանի որ երեք տարի անց այն պետք է վճարվի: Սակայն սահմանին վճարվելիք հարկը երեք տարով հետաձգելը ըստ էության նշանակում է նշված անձանց երեք տարով անտոկոս վարկ տրամադրել: Եթե հաշվի առնենք, որ Հայաստանում վարկերի միջին տոկոսադրույքը ներկայումս 18 տոկոս է, ապա կստացվի, որ այս անձինք շահում են վճարվելիք գումարի կեսի չափով գումար. ուղղակի նվեր են ստանում: 

Բայց ամենակարեւորը սա չէ: Կարեւորը արդարությունն է, կամ ինչպես վարչապետ Կարեն Կարապետյանն է ասում՝ «հավասար պայմանները»: Եթե որեւէ ՀԷԿ ստանում է հարկային արտոնություն, ապա նույն արտոնությունը պետք է ստանան բոլորը` բացարձակապես բոլոր ՀԷԿ-երը: Եթե պահածոյի գործարանն է արտոնություն ստանում, ապա մյուս բոլոր պահածոների գործարանները նույնպես պետք է ստանան այդ նույն արտոնությունից: Ստանո՞ւմ են: Ոչ` չեն ստանում:

Իսկ ամենաարդարն այն է, որ սարքավորումներ ներկրողները, որոնք պատրաստվում են արտադրություն հիմնել, ընդհանրապես պետք է ազատված լինեն սահմանին ԱԱՀ վճարելու պարտականությունից: Ոչ թե երեք տարով, այլ ընդհանրապես: Միեւնույն է, արտադրությունը հիմնելուց եւ արտադրանք թողարկելուց հետո նրանք այդ գումարը այսպես թե այնպես վճարելու են: Ի դեպ, վերը նշված արտոնությունը տրամադրելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծին կից հիմնավորումներից տեղեկանում ենք, որ սարքավորումների ներկրումը ԱԱՀ-ից ազատելու մասին ժամանակին ցանկություն հայտնել է նաեւ կառավարությունը:

«ՀՀ կառավարությունը որդեգրել եւ իրականացնում է սահմանի վրա ավելացված արժեքի հարկի գանձումը փուլ առ փուլ վերացնելու քաղաքականություն, որն ամրագրված է ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «ՀՀ կառավարության ծրագրի մասին» N 1513-Ա որոշման Հավելվածի 2.2.2.2 կետում».- գրված է հիմնավորման մեջ: Նման անունով, համարով ու ամսաթվով կառավարության որոշում գոյություն չունի ընդհանրապես: Իսկ նախկինում ընդունված կառավարության ծրագրերը այլեւս չեն գործում: Գործողության մեջ է Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության` օրերս ընդունված ծրագիրը, որտեղ այս թեմային ընդհանրապես անդրադարձ չկա:

Եվ ուրեմն արտադրությունը խթանելու անվան տակ կառավարության կողմից տրվող հարկային արտոնությունները իրականում պաշտոնյաների ու օլիգարխների բիզնեսներին ուղղորդված հակամրցակցային աջակցություն տրամադրելու նպատակ են հետապնդում, քանի որ դրանք համատարած չեն: Մնացածը տեխնիկայի եւ ձեւակերպումների հարց է:

 

Տպել
5958 դիտում

Գյումրիում կախված վիճակում ռուս զինծառայողի դի է հայտնաբերվել. հարուցվել է քր. գործ, դեպքով զբաղվում է հայկական կողմը

Տավուշում շրջվել է զինվորներին տեղափոխող «Կամազ»-ը. ժամկետային 7 զինծառայող է տեղափոխվել զին. հոսպիտալ. Shamshyan.com

Բարձրագույն խմբի ձևաչափ և «լեգեոներների» սահմանափակում. Արմեն Մելիքբեկյանը դիմել է ակումբների նախագահներին. ՀՖՖ

«Ազգերը տարբեր են, բայց զգայուն մարդը բոլոր տեղերում էլ նույնն է»

ԲԴԽ և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդից կորոնավիրւսի դեմ պայքարի միջոցառումների համար հատկացվել է 14 մլն 740.000 դրամ

Հրազդանի կիրճում հետախուզվող է հայտնաբերվել և բերման ենթարկվել

ՍԱՏՄ-ն Երևանում 72 ժամով 3 հանրային սննդի օբյեկտի աշխատանք է կասեցրել. խախտվել է պարետի՝ նարգիլե օգտագործելու արգելքը

Վերահսկողական աշխատանքներ են իրականացրել Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մարտունի քաղաքներում

Սարսանգի ջրամբարում 11 և 14-ամյա երեխաներ են ջրահեղձ եղել. գտնվել է նրանցից մեկի դին. «Արցախպրես»

Հրդեհ է բռնկվել Երևանի ամառանոցներից մեկում

Կասեցվել է «Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոների աշխատանքը. ՇՎՏՄ

Նախկին «սահմանադրական կարգի» շահառուները

Երևանի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ

Հուլիսի 3-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 3028 դեպք (տեսանյութ)

Գոշավանքի մոտակայքում մեքենան գլխիվայր շրջվել է. 28-ամյա տուժածը հոսպիտալացվել է

Ինձ ձեզնից միայն ծափեր են պետք, այնքան, մինչև ափերդ թմրի. այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է

ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանն ամփոփել է անցկացված մարտավարական զորավարժությունների արդյունքները

Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով արդեն 63 հազար արձանագրություն է կազմվել (տեսանյութ)

Արցախի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունները լիազորված են անհրաժեշտ մանդատով՝ առաջ տանելու խաղաղ գործընթացը

Աճառյան փողոցում մեքենաներ են բախվել. հոսպիտալացվել է վարորդներից մեկը