Երևան
23 °C
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի` հեռուստաընկերություններին տված հարցազրույցում մենաշնորհների թեման նույնպես արծարծվեց: Վարչապետը ասում էր, թե փոքր շուկայում ներկրողներից մեկը նույնիսկ հավասար մրցակցային պայմաններում կարող է դառնալ գերիշխող:
«Շուկայի փոքրությունը, այսպես, թե այնպես, բերելու է նրան, որ որոշակի ոլորտներում, որոշակի սեկտորներում մենք ունենալու ենք գերիշխող բիզնեսմեն, որովհետեւ ինքն ավելի էֆեկտիվ է աշխատում եւ այլն, եւ այլն: Ամբողջ խնդիրը այն է, թե ինքն ինչպես է դառնում գերիշխող. եթե դառնում է ադմինիստրատիվ լծակներով՝ քեզ թույլ են տալիս, Արամին թույլ չեն տալիս, այդ դեպքում առաջանում է անարդարություն: Եթե բնական մրցունակ դաշտում է՝ մեկ է, էլի այդպես կմեկնաբանեն, ով որ այդ գերիշխողը չէ»,- ասում էր վարչապետը: «Կենտրոն» հեռուստաընկերության ներկայացուցչի հարցին, թե «Այսինքն՝ ես ճի՞շտ հասկացա, որ ամեն մարդ այսօր կարող է ցանկացած ապրանք ներկրի», վարչապետը արձագանքեց. «Շատ ճիշտ եք լսել, առանց որեւէ պրոբլեմի: Երբ որ իմանաք, որ նման խոչընդոտ կա՝ անձամբ ինձ զանգահարում եք»:
Եթե հիմա 100 հոգի կանգնի ու ասի խոչընդոտներ կան, հազար հոգու կգտնեն, որոնք կասեն, թե խոչընդոտներ չկան: Այսինքն վարչապետի պնդումը, թե ցանկացած մարդ կարող է ցանկացած ապրանք ներկրել, մի տեսակ հարաբերական է: Ուստի դիմենք փաստերի, որոնք չեն ենթադրում թեական մոտեցումներ եւ ըստ այդմ պարզենք՝ խոչընդոտներ կա՞ն, թե ոչ:
Սկսենք ամենահանապազօրյայից` ալյուրից: Ներքեւում բերված է ռուսական մասնագիտական կայքերից վերցրած մի հայտարարություն, որի համաձայն՝ մեկ կիլոգրամ ալյուրը ավելացված արժեքի հարկով արժե 15,9 ռուբլի, կամ 121 դրամ: Սա փաստ է: Մեր խանութներում մեկ կգ ալյուրը, ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական տեղեկանքի, արժե 444: Հետաքրքրիր է` ՀՀ վարչապետը ինչպե՞ս կարող է տնտեսագիտորեն հիմնավորել, որ ԱԱՀ-ն ներառյալ 121 դրամ մեծածախ գնով ալյուրը ԵՏՄ անդամ Ռուսաստանից ՀՀ խանութներ հասնելով՝ թանկանա 3.6 անգամ...: Հիմա ալյուրի ներկրման խոչընդոտ կա՞, թե ոչ:
Երկրորդ նկարում նույնպես հայտարարություն է, ըստ որի՝ առաջարկվում է բանան էկվադորից մեկ կիլոգրամը 55.2 ռուբլով կամ 420 դրամով: Մաքսազերծված է, ԱԱՀ-ն վճարված է, «բոլոր ծախսերը ներառված են»....: Եվ դա՝ ԵՏՄ անդամ Ռուսաստանում: Հետաքրքիր է, ըստ վարչապետի, ինչո՞ւ ոչ ոք չի գնում, այդ էժան բանանը բերի ու վաճառի 600 կամ 700 դրամով: Չէ՞ որ մեր խանութներում մոնոպոլիստ «Քեթրինի» բերած բանանը վաճառվում է 880 դրամով: Խոչընդոտ կա՞, թե ոչ:
Ավարտենք այս ցանկը ամենաքաղցր օրինակով, որը, սակայն, շատ դառն է: Ներքեւում բերված երրորդ նկարում կարդում ենք հայտարարություն, ըստ որի, ընկերությունը մեկ տոննան 325-330 դոլարով աշխարհի ցանկացած նավահանգիստ է հասցնում բրազիլական սպիտակ շաքար: Գրված է՝ CIF պայմաններով, ինչը նշանակում է, որ հենց այդ գնով, օրինակ, Փոթիի նավահանգստում շաքարը կհանձնվի գնորդին: Այսինքն, մեկ կգ սպիտակ` պատրաստի շաքարի գինը Փոթիում կկազմի 157 դրամ: Սա փաստ է:
Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո) ներկրած շաքարի հումքը ՀՀ սահմանի վրա, ըստ ՊԵԿ պաշտոնական տեղեկանքների` 171 դրամ է: Նույնպես Բրազիլիայից, բայց ընդամենը՝ հումք: Համենայն դեպս այդպես է ներկայացվում, ու հետեւաբար մաքսազերծման ենթակա չէ: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ պատրաստի շաքարը ավելի էժան է, քան այն հումքը, որից դա ստացվում է: Եթե նույն տրամաբանությամբ շարունակենք, ապա մեկ կիլոգրամ կարագը ավելի էժան պետք է լինի, քան մեկ կիլոգրամ կաթը: Տեսնես ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մինչեւ հաջորդ հարցազրույցը կգտնի՞ այս հանելուկի պատասխանը: Արդյոք այս եւ մյուս օրինակները ապացուցո՞ւմ են, որ ազատ մրցակցային պայմաններում են ոմանք դարձել եւ մնում գերիշխող դիրք ունեցող: Ու հետաքրքիր է` եթե վարչապետին զանգահարեն, ի՞նչ կպատասխանի նա:
Գործարկվել են ծնողների համար նախատեսված նոր հարթակ ու բջջային հավելված
Ինչ առավելություններ է ընձեռում Մոսկվայի բորսայի արժութային շուկայում դրամով առքուվաճառքը. մանրամասնում է տնտեսագետը
Մեկնարկել է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի առաջին փուլը
«Արմավիր» ՔԿՀ-ի խցերից մեկի պատուհանից և լվացարանից ասեղով ներարկիչներ են հայտնաբերվել
Աննա Հակոբյանը Մոնակոյում հանդիպել է «Երեխաներ և ապագա» հիմնադրամի ղեկավարի հետ
Իղձերդ կկատարվեն, երբ առանց հանգստանալու աշխատես. Մինասյանը՝ ՀՀ-ում օր օրի տեղադրվող՝ տարբեր բարձրության խաչերի մասին
«Ղարաբաղ տելեկոմի» ցանցում ռոումինգի սակագները վերականգնվում են
Շիրակի մարզպետը Կառավարության պատվիրակության կազմում Լիոնում մասնակցում է հայ-ֆրանսիական համագործակցության համաժողովին
Ինչ ունեցվածք է հայտարարագրել ՔՊ նախկին պատգամավոր Արթուր Դավթյանը
ԱԽ քարտուղարը Իզաբել Դյումոնին է ներկայացրել հայկական կողմի տարածաշրջանային խաղաղության հաստատման օրակարգը
«Քաղաքացիական պայմանագիր»-ը որոշում է կայացրել պաշտոնազրկման գործընթաց սկսել Իշխան Սաղաթելյանի և Վահե Հակոբյանի նկատմամբ
Բողոքներ կային, որ շտապօգնությունում զանգերին չեն պատասխանում․ ծառայությունը հետադարձ կապ է հաստատում քաղաքացիների հետ
Տնտեսության զարգացումն ապահովող կարևոր ոլորտների ընկերությունները դժվար կացության մեջ են հայտնվել. Վահան Քերոբյան
ԱԻ նախարարն այցելել է Շիրակի մարզային փրկարարական վարչություն և ենթակա ստորաբաժանումներ
Փարիզում Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆրեդերիկ Մոնդոլոնիի հետ
Քրեական ոստիկանության ծառայողները թմրամիջոցների իրացման դեպքեր են բացահայտել․ մեկ անձ կալանավորվել է
Երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
ՇՄ նախարարությունը պարզաբանում է ներկայացրել բեզոարյան այծի որսի վերաբերյալ տարածվող տեսանյութի մասին
Գագիկ Բեգլարյանից և մյուս անձանցից 16.8 մլրդ դրամի ապօրինի ծագման գույքը բռնագանձելու հայցադիմումը վարույթ է ընդունվել
Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպանին
Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ 25 քաղաքացու, այդ թվում՝ Բայդենի ընտանիքի անդամների նկատմամբ
Դոլարն ու եվրոն կրկին արժեզրկվել են. ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ
«Յանդեքսի» որոշ վարորդներ ակցիա են իրականացրել, որոշել՝ կաթվածահար անել ոլորտը. ընկերությունը թանկացրել է միջնորդավճարը
Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակության հետ
Փրկարարները մարել են ասֆալտի գործարանում բռնկված հրդեհը
Արամ Մանուկյանի անվան վարժարանում մեկնարկել է մարզառազմական ճամբարը
Լարսի ճանապարհը ռուսական կողմից փակ է բեռնատարների համար
Արմեն Գրիգորյանը և Բրիս Ռոքվոյն ընդգծել են ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը
Արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը ներկայացրել է ՏԻՄ ոլորտում հակակոռուպցիոն միջոցառումները
Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված ոստիկանության զորքերի սպաներ Գևորգ և Կարեն Գևորգյանների եղբայրը
Ժամկետային զինծառայողներն աստիճանաբար կազատվեն մարտական հերթափոխերում ընդգրկվելուց. Սահակ Սահակյան
Ծանրորդները կմասնակցեն Լաս Վեգասի միջազգային մրցաշարին
Տեխնիկական աշխատանքներով պայմանավորված՝ որոշ ժամանակով Արցախում կդադարեցվի գազամատակարարումը
Հովունի գյուղում հայտնաբերվել է կոռոզիայի ենթարկված արկանման առարկա
Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանին. հանդիպմանը մտքեր են փոխանակվել ավիահաղորդակցության, զբոսաշրջության շուրջ
Արարատի մարզի դատախազության կողմից հայտնաբերվել է հանցավոր ծագում ունեցող գույքի օրինականացման՝ փողերի լվացման դեպք
Հրաչյա Սարգսյանն այցելել է Մարսելի տրանսպորտի կառավարման կենտրոն, հանդիպել գործարարների հետ
Լեհաստանի ԱԳ փոխնախարար Մարչին Փշիդաչն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էկոնոմիկայի փոխնախարարը հանդիպել է ՄԱԿ-ի Տիեզերքի գործերով Պեկինի գրասենյակի ղեկավարի հետ
© 2022 Հայկական ժամանակ