Չենք պատրաստվում 5 տարի ինքնանպատակ բոյկոտել. Քրիստ Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության Վանաձորի քաղաքապետի թեկնածու Քրիստ Մարուքյանի կարծիքով Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին ուղղած ԼՀ-ի գրություններն ամենեւին չեն նշանակում, որ իրենց հայտարարած բոյկոտն ուժի մեջ չէ:

Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց Քրիստ Մարուքյանը:

Հիշեցնենք, որ Քրիստ Մարուքյանը հայտարարել էր, որ Վանաձորի ավագանու առաջիկա նիստը բոյկոտելու են, որպեսզի բացահայտեն ԼՀ-ԲՀԿ-ՀՎԿ կոալիցիոն հուշագրի համաձայն չքվեարկածներին:

«Մեկը մյուսի չխանգարող պրոցես է, որովհետեւ ըստ օրենքի՝ կուսակցությունը պետք է նույնանուն խմբակցություն ձեւավորի ավագանու առաջին նիստից հետո, բոյկոտելը դրա հետ որեւէ կապ չունի: Գրություններով դիմելու իմաստն առաջիկա նիստերի փաստաթղթերն են, որոնք պետք է ներկայացվեն քննարկման»,- ասաց Քրիստ Մարուքյանը:

Տեղեկացնենք, որ ԼՀ-ն, դիմելով համայնքի ղեկավարին, խնդրել է տրամադրել Վանաձոր համայնքի աշխատակազմի եւ բյուջետային հիմնարկների կանոնադրությունները, կազմակերպական կառուցվածքները, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը, ինչպես նաեւ համայնքի հնգամյա զարգացման ծրագրի նախագիծն ու համայնքի 2017 թվականի բյուջեի նախագիծը:

«Դրանք են պահանջվել համայնքի ղեկավարից, բոյկոտելու իմաստը ՀՀԿ-ի թեկնածուին ձայն տված 4 անձի երեւակելն է, որպեսզի մարդիկ իմանան ում հետ գործ ունեն ու շարունակենք աշխատել եւ ինքնանպատակ չլինի բոյկոտը: Չենք պատրաստվում 5 տարի ինքնանպատակ բոյկոտել»,- ասաց Քրիստ Մարուքյանը:

Մարուքյանի խոսքով՝ ԼՀ-ն ունենալով 10 հոգանոց խմբակցություն պետք է շարունակի անել այն, ինչի մասին նախընտրական շրջանում էր ասում:

Մեր հարցին, իսկ եթե, ամեն դեպքում, չբացահայտվեն համաձայնագրին դեմ քվեարկածնե՞րը, Մարուքյանն անհավանական համարեց.

«Հնարավոր չի չբացահայտվի. ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն 15 հոգի են, այդպես հնարավոր չէ նիստ գումարել, որպեսզի վավեր լինի,  եւս 2 հոգի պետք է լինի»,- ասաց նա:

Վանաձորի քաղաքապետ, ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը ԼՀ-ի ուղարկած գրություններին ծանոթ է եւ ասում է, որ «բոլոր հարցադրումներին օրենքով սահմանված կարգով կպատասխանի».

«Նաեւ պատրաստվում ենք իրենց հետ այդ աշխատանքները կատարել ե՛ւ կանոնակարգի մշակման վերաբերյալ, ե՛ւ ընդհանրապես, քննարկումները լինելու են հանուն Վանաձորի»,- ասաց Մամիկոն Ասլանյանը:

Մեր հարցին՝ ե՞րբ է լինելու առաջիկա նիստը, քաղաքապետն ասաց, որ առաջիկա օրերին իր լիազորությունների շրջանակում կտեղեկացնի բոլոր խմբակցություններին ժամկետների վերաբերյալ:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք մտավախություն չունի, որ նիստը կբոյկոտեն եւ այդպես էլ չի գումարվի՝ ԼՀ-ի բոյկոտի առաջարկությամբ պայմանավորված, Ասլանյանն ասաց.

«Երբ ԼՀ-ն կամ մյուս ուժերը կբոյկոտեն, այդ ժամանակ կխոսենք: ԼՀ-ն ունի ֆրակցիա, իր տեղեկատվական մարմինը կարող է տեղեկացնել: Չեմ կարծում, թե դուք իրավասու եք իրենց անունից խոսել: Իրենք աշխատելու են ի շահ Վանաձորի, չեմ կարծում, որ իրենց նպատակը բոյկոտն է»:

Հիշեցնենք, որ Վանաձորի ավագանու փակ-գաղտնի քվեարկության արդյունքում քաղաքապետ ընտրվեց Մամիկոն Ասլանյանը՝ չնայած ԲՀԿ-ն եւ «Հայկական վերածնունդ»-ը հուշագիր էին ստորագրել ԼՀ-ի հետ միասին, որպեսզի սատարեն Քրիստ Մարուքյանի թեկնածությունը:

Տպել
5019 դիտում

Հայաստանը և Արցախը, ի տարբերություն մեր երկու հարևանների, ոչ թե հյուրընկալում, այլ պայքարում են ահաբեկիչների դեմ. ԱԳՆ

Բացահայտվել են Արցախից Հայաստան անօրինական ճանապարհով զենք-զինամթերք տեղափոխելու դեպքեր․ ԱԱԾ

Ռազմական օբյեկտների մոտ գտնվող ադրբեջանական բնակչությանը հերդորում ենք հեռանալ՝ չդառնալ կենդանի վահան. Վահրամ Պողոսյան

Թուրքերի հարձակումից տուժած հայերից 2-ը հոսպիտալացվել են․ մուրճի հարված ստացածը վիրահատության կարիք ունի

Նախագահի հրամանագրով գնդապետ Աշոտ Բալասանյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում

ՀՀ նախագահի հրամանագրով գնդապետ Արմեն Գյոզալյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով

Ավտովթար է տեղի ունեցել Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին. տուժածները հոսպիտալացվել են Իջևանի բժշկական կենտրոն

Առաջնագծի որոշ ուղղություններում Արդբեջանի զինված ուժերը ջանադրաբար ստեղծում են ահաբեկչական խմբավորումների բազաներ. ՊԲ

Ադրբեջանում կրկին խուճապային տրամադրություններ են. Կարեն Հովհաննիսյան

Հակառակորդի խորքում տեղակայված կրակակետերը լռեցվել են. ՊԲ

Խախտվում է մարդու բժշկական օգնություն ստանալու իրավունքը. ԱՆ-ն կոչ է անում դատապարտել բժշկական կենտրոնների թիրախավորումը

Կառավարությունը բոլոր միջոցները կկենտրոնացնի Արցախում վնասները վերականգնելու համար․ Ղուլարյան

ՊԵԿ նախագահը զարմանալի տեղեկություն է հայտնել վարչապետին

Քննչական կոմիտեի ծառայողներից զինվորագրվել է 180 կամավորական

Ադրբեջանական տեղեկությունները մեր կորուստների մասին կեղծ են. Արծրուն Հովհաննիսյան

Արցախում կյանքը սպանելու Ադրբեջանի փորձերը ձախողվելու են, կազմակերպիչները ենթարկվելու են պատասխանատվության. ԱԳՆ

Թուրքական «Բայրաքթարները» Հայաստանի սահմանի մոտ ամեն օր հետախուզական թռիչքների են դուրս գալիս (տեսանյութ)

Ադրբեջանը Թուրքիայի անմիջական աջակցությամբ շարունակում է իր ցեղասպան քաղաքականությունը արցախահայության դեմ. վարչապետ

Շուշիի հրթիռակոծությունից ԱՀ ԱԻ պետական ծառայության 3 փրկարար վիրավորում է ստացել

Կորոնավիրուսից մահացել է ԱԺ նախկին պատգամավոր, փաստաբան Վարդան Զուռնաչյանը