Թիվ մեկ «դոնոր» ԵՄ-ն ավելի քան 500 միլիոն եվրոյի ներդրում է կատարել ՀՀ-ում

Հայաստան-Եվրամիության համագործակցության արդյունքում այս շաբաթ Երեւանում կմեկնարկի «ԵՄ-ն բիզնեսի համար» խորագրով միջոցառումների շարքը, որի շրջանակներում կանցկացվեն բիզնեսի զարգացմանը նվիրված հանդիպումներ:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին.

«Եվրամիությունն իր գործունեության առանցքն է դիտարկում արեւելյան գործընկերության երկրներում տնտեսական աճին օժանդակելը: Մենք հավատացած ենք, որ տնտեսական տոկունությունն առանձնակի ուշադրության կարիք ունի, ուստի մենք սատարում ենք Հայաստանին այս հարցում, որպեսզի լավագույն հնարավորություններն ընձեռնենք տնտեսական զարգացմամբ»,- ասաց դեսպանը:

Դեսպանի խոսքով, տնտեսության զարգացման համար առանցքային նշանակություն ունի փոքր ու միջին բիզնեսի զարգացումը.

«ՀՀ նոր կառավարությունն իր ծրագրի առանցքում ունի այս հարցը, ու մենք պատրաստակամ ենք օժանդակելու Հայաստանի կառավարությանը: Տնտեսական աճը ՀՀ համար էական նշանակություն ունի ու մենք պատրաստ ենք օգնել: Ինչպես եւ շատ հայեր, մենք կարող ենք կառավարության նոր ծրագրում լավ նախաձեռնություններ տեսնել: Ես հանդիպել եմ նոր վարչապետի հետ, կարող եմ վերահաստատել, որ փոխադարձ կամք կա՝ ՀՀ կառավարության ու Եմ կողմից միմյանց հետ աշխատելու, հասնելու առավելագույն արդյունքի՝ ի շահ ՀՀ տնտեսության: Դրա հիմնական գործիքներից մեկն, ինչպես ասացի, ՓՄՁ-ների զարգացումն է: Մի շարք գործիքներ կան, սկսած օրենսդրությունից, որոնք կարող են հեշտացնել ՓՄՁ-ների կյանքը»,- ասաց Պյոտր Սվիտալսկին:

Դեսպանը շեշտեց, որ ԵՄ- ՀՀ  բանակցվող շրջանակային նոր համաձայնագիրը կնպաստի լրացուցիչ օտարերկրյա ներդրումներին ՀՀ-ում.

«Մենք համարում ենք, որ տնտեսական համագործակցությունը փոխշահավետ է: ԵՄ-ն խթանելով տնտեսական աճը որեւէ եսասիրական ձգտումներ չունի, որքան հաջողված լինի ՀՀ տնտեսությունն, այնքան լավ ԵՄ-ի համար»,- ասաց նա:

Հարցին՝ ԵՄ-ն ունի՞ հստակ գործիքներ իր ներդրումների արդյունավետությունը ստուգելու, դեսպանը պատասխանեց.

«Մենք հստակ մեթոդաբանություն ունենք, թե ինչպես  է ծախսվել գումարը, այլ հարց է, թե ինչպես է այն  ընկալվում հասարակության կողմից: Բացման խոսքում ես ասացի պետական քոլեջներին աջակցության մասին, եթե նայում եք թե ինչի եք մենք հասել, արդյունքը տեսանելի է: Ցանկացած քոլեջ, որ այցելեք, կտեսնեք, որ ուսանողները գնահատում են եՄ-ի աջակցությունը: Տեխնիկական արտադրամասերը նպաստում են կրթության ավելի լավ կազմակերպմանը, բայց երբ նայում ենք, թե ինչ է կատարվում այդ տաղանդավոր մարդկանց հետ, որոնք ուզում են աշխատանք գտնել, այստեղ չենք կարող բավարարված լինել արդյունքից, մի կողմից հաջողված է, մյուս կողմից՝ ոչ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ԵՄ-ի կողմից ՀՀ-ում կատարված ներդրումներին, դեսպանն ընդգծեց, որ ԵՄ-ն, ինչպես եւ շատ երկրներում, այնպես էլ ՀՀ-ում թիվ մեկ դոնորն է.

«Տարեկան 50 միլիոն եվրո ներդրում է կատարվում ՀՀ-ում, իսկ ՀՀ-ի անկախությունից ի վեր ավելի քան 500 միլիոն եվրոյի ներդրում է կատարվել՝ մի մասը դրամաշնորհների տեսքով է փոխանցվել, մյուս մասը   կառավարվում է Բրյուսելից»,- ասաց նա:

Ասուլիսի մյուս բանախոս Տնտեսական զարգացման ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանն էլ հավելեց, որ Երեւանում ընթանում է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների հերթական փուլը:

«Տեքստի զգալի մասն այս քննարկումների ժամանակ կկարողանանք համաձայնեցնել: Ունենք տասից ավել ոլորտներ, որոնց վերաբերում է փաստաթուղթը, որոնք եւս բանակցվում են: Սա բանակցային չորրորդ ռաունդն է; Բանակցությունների ընթացքը դրական ու կառուցողական եմ գնահատում: Բազմաթիվ հարցերում մենք եկել ենք ընդհանուր համաձայնության, բայց դեռեւս կան հարցեր, որոնք նեղ մասնագիտական են ու դեռ քննարկվում են: Զգայուն հարցեր կա՞ն երկու կողմերի համար, այո կան, բայց հնարավոր է լուծումներ գտնել դրանց համար՝ քննարկումների ճանապարհով: Կարծում եմ, որ տեսանելի ապագայում կկարողանանք հասնել ընդհանուր հայտարարի»,- ասաց փոխնախարարը:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ առեւտրի եւ ներդրումների գլխում ներառված են թափանցիկության, ապրանքների, առեւտրի, մաքսային հարցրերին առնչվող հարցեր, առեւտրի տեխնիկական խոչընդոտներ՝ սերտիֆիկացիա, ագրիգիտացիա, սանիտարիա, մտավոր սեփականության պաշտպանություն և այլն:

«Հայկական կողմը հույս ունի, որ այս մասում կընդգրկվի նաև ներդրումների հարցը, եւ այս մասով քննարկումներ եւս կսկսվեն»,- ասաց փոխնախարարը:

Ինչ վերաբերում է ժամկետներին, թե վերջնական փաստաթուղթը երբ պատրաստ կլինի, Գարեգին Մելքոնյանը պատասխանեց.

«Կարծում եմ, որ կարեւորը համաձայնագրի բովանդակությունն է: Համաձայնագիրն ունի շատ մասնագիտական ծածկույթ, բավական ծավալուն է: Ամենակարեւոր հարցը բովանդակությունն է: Բայց սա չի նշանակում, որ ժամկետները երկրորդական են: Ունենք կառուցողական, ակտիվ բանակցային ընթացք: Տեսանելի ապագայում, հուսով եմ, որ կկարողանանք բերել տրամաբանական ավարտին»: Փոխնախարարը նաեւ հավելեց, որ քննարկումների ժամանակ մշակվում է նաեւ ՀՀ-ԵՄ 2017-20 թվականների համագործակցության ռազմավարությունը:

 

Տպել
2538 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն