Մխիթարյանը բազմիցս հայտնվել է այսպիսի իրավիճակներում. Manchester Evening News

Manchester Evening News-ն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված անորոշ իրավիճակին.

««Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին անհանգստացնում է այն փաստը, որ թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երեկ կրկին հնարավորություն չստացավ մասնակցել «Ֆեներբահչեի» հետ խաղին (4:1):

Թեև նախորդ օրը հայ ֆուտբոլիստը լիարժեք մարզում էր անցկացրել թիմի հետ, այնուամենայնիվ, նա անգամ չէր հայտավորվել հանդիպմանը:

Այս մրցաշրջանում Հենրիխը միայն մեկ անգամ է խաղադաշտ դուրս եկել «մանկունյանցիների» մեկնարկային կազմում: Խոսքը ավելի քան մեկ ամիս առաջ կայացած մանչեսթերյան դերբիի մասին է, երբ ընդմիջումից հետո նա փոխարինվեց և մինչ օրս չի կարողանում վերադառնալ խաղադաշտ:

Այս ամենը շատերին զարմացնում է, մինչդեռ Մխիթարյանն իր կարիերայի գրեթե ողջ ընթացքում հայտնվել է նմանատիպ իրավիճակներում: Այսպես, 2006 թվականին կարիերան սկսելով «Փյունիկում»` Մխիթարյանը 3 տարի անց տեղափոխվեց Դոնեցկի «Մետալուրգ», 2010-ին համալրեց «Շախտյորի» շարքերը, իսկ 2013-ին պայմանագիր կնքեց Դորտմունդի «Բորուսիայի» հետ:

Թվում է, թե նա անընդհատ նորանոր բարձունքների է հասել: Այո, բայց այս ողջ ընթացքը Մխիթարյանի համար դյուրին չի եղել:

The midfielder left Shakhtar Donetsk in 2013.

Ռումինացի մասնագետ Միրչա Լուչեսկուն պատմում է, որ հայ ֆուտբոլիստը, երբ նոր էր ժամանել «Շախտյոր», լուրջ խնդիրներ է ունեցել: Այն բանից հետո, երբ նա տեղափոխվեց հարձակման կրակագիծ, Ուկրաինայի առաջնության 29 խաղում դարձավ 25 գոլի հեղինակ, որից անմիջապես հետո հայտնվեց Դորտմունդում:

Սակայն այստեղ նույնպես պատմությունը կրկնվեց: Հենրիխը միայն երրորդ մրցաշրջանում կարողացավ փայլուն խաղ ցուցադրել` 23 գոլ 51 խաղում: «Նա երեք տարի խաղաց «Բորուսիայում», սակայն առաջին երկուսը Հենրիխի համար բարդ ստացվեցին», - հիշում է նախկին թիմակից Իլքայ Գյունդողանը:

Mkhitaryan has so far found it difficult to settle in at Old Trafford.

Այժմ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկում է «Մանչեսթեր Յունայթեդում»: Մոուրինյուն ասում է, որ Մխիթարյանը պետք է ավելի շատ աշխատի, որպեսզի խաղաժամանակ ստանա, ընդ որում, պորտուգալացի մասնագետը հավաստիացնում է, որ «շատ շուտով» Հենրիխը կստանա այդ հնարավորությունը:

Դե ինչ, կարելի է ենթադրել, որ կիրակի օրը «Չելսիի» հետ կայանալիք խաղում Մոուրինյուն որոշ ժամանակով խաղադաշտ կմտցնի Մխիթարյանին: Իսկ եթե ոչ, ապա հարցերն էլ ավելի կշատանան»:

Տպել
3586 դիտում

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը