Եթե «Իսկանդեր» ունեցել ենք, հո չպե՞տք է ամեն չնչին բանի համար խփենք. Հրաչիկ Նասիբյան

21/10/2016 schedule20:27

Ադրբեջանը վերջին շրջանում նոր ակտիվություն է ցուցաբերում ղարաբաղաադրբեջանական սահմանին: Շուրջ երկու շաբաթ առաջ ինտենսիվացան կրակոցները, երեկ էլ հայտնի դարձավ, որ դիվերսիոն ներթափանցման փորձեր են ձեռնարկել:

Մեր հարցերին պատասխանել է ազատամարտիկ, Արցախի ազատամարտիկների միության Ստեփանակերտի տարածքային միավորման թիվ 5 համայնքի նախագահ Հրաչիկ Նասիբյանը:

- Պարոն Նասիբյան, երեկ հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ է արել: ՊԲ մամուլի ծառայության հաղորդագրությունում նշվում էր, որ հակառակորդը կորուստներ տալով հեռացել է: Տեղյա՞կ եք՝ որտեղ է դիվերսիան տեղի ունեցել, քանի զոհ է տվել ադրբեջանական կողմը:

- Ես գիտեմ շատ բան, բայց սխալ կլինի, որ ես դա ասեմ:

- Ըստ ձեզ ինչո՞ւ է ադրբեջանական կողմը կրկին ակտիվացրել հրադադարի խախտումները:

- Ես որպես արցախցի ասեմ, որ այս պատերազմը դեռ չի վերջացել եւ այսպես էլ լինելու է միշտ, մինչեւ պետականորեն ճանաչվեն մեր սահմանները: Անկախությունը մենք որոշել ենք, մնում է սահմանների հարցը ճանաչվի միջազգայնորեն. ինչպես ժամանակին մենք ենք մեր անկախությունը ձեռք բերել, այնպես էլ հիմա սահմանների ճանաչման հարցը պետք է որոշենք, բացի մեզանից ոչ ոք չի կարող դա որոշել՝ ուզում է լինի Հայաստանը, ուզում է լինի Ռուսաստանը, ուզում է լինի Ամերիկան: Պետք է լինի պետական սահման: Այլապես մենք միշտ պատերազմական գոտում ենք լինելու, Արցախում միշտ չհայտարարված պատերազմ է լինելու:

- Ինչպե՞ս եք առաջարկում լուծել այդ հարցը:

- Մենք խաղաղություն ենք ուզում, մեզ ավել հող պետք չի: Մինչեւ չնստեն, չասեն՝ դուք ճիշտ եք, էս հարցը չի լուծվի: Չկա մեկը, որ ասի, թե պատերազմով շահելու ենք. եթե պատերազմ է, զոհվում են մարդիկ, իսկ երբ զոհվում են՝ վերջ, չես շահել: Մենք պարտավոր ենք միշտ զգոն լինել եւ պատրաստ լինել, բայց այս հարցը պետք է լուծել նստել-քննարկելով:

- Անընդհատ կրակոցների, դիվերսիաների այս տակտիկայով ադրբեջանական կողմն ինչի՞ է ուզում հասնել: Նպատակ ունեն կամաց-կամաց ուժասպա՞ռ անել հայկական բանակին:

- Խնդիրը հետեւյալն է. Ադրբեջանի ղեկավարությունը բիզնեսի մեջ է, իրենք էս պատերազմը օգտագործում են բիզնեսի նման: Էն մեկը նավթ ունի, էն մեկը գազ ունի...եթե պատերազմը սկսվի, իրենց բիզնեսը վերջանում է, դրա համար իրենք հաչում են, բայց չեն կծում: Ոչ էլ խաղաղություն են ուզում, որ իրենց գործն առաջ գնա: Երբ ժողովուրդն իրենց նեղում է՝ հայտարարում են, թե հողերը վերցնելու ենք: Ալիեւը հասկանում է, որ եթե խաղաղություն լինի՝ ժողովուրդն իրենից հաշիվ է պահանջելու իր արածների համար, դրա համար մշտական խառնաշփոթի մեջ է պահում երկիրը, որ իր արածը չերեւա: Պետք չէ մտածել, որ Ադրբեջանի հասարակ ժողովուրդը պատերազմ է ուզում: Ադրբեջանցի մայրն էլ չի ուզում, որ իր որդին զոհվի անիմաստ: Անիմաստ, որովհետեւ ադրբեջանցի գյուղացին չարչարվում է, չարչարվում, իր երեխան զոհվում է, ուրիշը հարստանում: Բա իրեն պե՞տք է դա:

- Լայնածավալ պատերազմն սկսվելու վտանգ տեսնո՞ւմ եք:

- 1994 թվականի զինադադարն ի՞նչ դարձավ: Օրական խախտում, օրական զոհ: Ո՞վ սկսեց, իրենք, չէ՞: Իրենք կրակում են, մենք պատասխանում ենք: Թող չսկսեն, չպատասխանենք: Բայց կրկնում եմ՝ պատերազմը ամեն օր կա, մենք պետք է միշտ պատրաստ լինենք եւ պաշտպանենք մեր սահմանները: Ես ապրիլյան պատերազմի օրերին եղել եմ դիրքերում, կարող եմ ասել, որ ապրիլը մեզ համար ապրելու ամիս էր: Ապրիլյան պատերազմը միայն ապրիլյան չէր, դա 1991 թվականից սկսված պատերազմն է: Դեռ շարունակվելու է, մինչեւ մեր սահմանը չլինի պետական: Տեսնում եք, չէ՞: Հայաստանի վրա կրակում են, բայց առաջ չեն գալիս, որովհետեւ պետական սահման է, բայց Ադրբեջանի եւ Ղարաբաղի սահմանը ճանաչված չէ: Խաղաղությունը մենք ենք ստեղծողը, հարկադրողը, բայց խաղաղության համար հարկավոր է իմանալ, թե ով է մեղավոր: Մեղավորը պետք է պարզվի: Ով եղել է առաջին կրակողը, նա էլ թող պատժվի: Օրենք դնենք, որոշենք՝ այ ընկեր, այ ախպեր, այ հարեւան, չպետք է խախտվի հրադադարը, ով խախտի՝ պետք է պատասխան տա:

- Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ շատ բաներ թերի էին, սկսած «կանսերվայի բանկաներից», վերջացրած նրանով, որ զինվորները դիրքերում ջուր չունեին: Հիմա կարծեք թե առաջնագծի «կահավորում» է սկսվել, ի՞նչ փուլում է դա:

- Մենք Ադրբեջանը չենք, որ ունենանք նավթ, գազ: Մենք մեր երեխաների բերանից կտրում ենք, դնում էդ գործի վրա: Դժվար ենք ապրում, բայց հանուն սահմանի ամեն ինչ անում ենք, որ մեր երեխաները խաղաղության մեջ լինեն: Վաղը որ սկսվեց լայնածավալ պատերազմ՝ գազ էլ չի լինելու, ջուր էլ չի լինելու, ասենք չե՞նք կռվում: Մեր ուժերի համապատասխան ունենք՝ ինչ պետք է: Ղարաբաղյան պատերազմում եղել է դեպք, որ անգամ կապն է կտրված եղել, մեր ազատամարտիկներից մեկը երկու օրում միացրել է դա: Այսօր ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ էլ կա, բա դժվարություն էլ պետք է լինի: Ադրբեջանցիները մեզ ստիպեցին, որ զինվորի համար ապահովենք ամեն մի քարը: Զինվորը կարող է լինել 100 կիլոգրամ, բայց 20 կիլոգրամանոց քարի տակ թաքնվի, ապահով լինի: Բայց պետք է իմանանք, որ աշխարհի ամենաապահով տեղն է Ղարաբաղը: Մենք պետք է պահպանենք խաղաղությունը հանուն մեր զոհերի. ամեն քարի տակ, ամեն սարի տակ, ամեն տեղ, որ ոտքը դնում ենք, արյուն է: Բայց խաղաղությունը արյունով են ստեղծում:

- Պարոն Նասիբյան, ԼՂ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը հայտարարում էր, որ «Իսկանդերը», որ վերջերս Հայաստանը ձեռք բերեց Ռուսաստանից, մետալալոմ է, որ դա ունեցել ենք ապրիլյան պատերազմի ժամանակ, սակայն իշխանությունները դուխ չեն ունեցել կիրառելու: Նա բազմաթիվ այլ քննադատություններ էլ էր հնչեցնում ՊԲ ղեկավարության հասցեին:  Համաձա՞յն եք այս քննադատությունների հետ:

- Եթե «Իսկանդեր» ունեցել ենք, հո չպե՞տք է ամեն չնչին բանի համար վեր կենանք, խփենք: Խփեին, որ պատերա՞զմ սկսեի՞ն:

- Այսինքն համարում եք, որ ապրիլյան պատերազմին դրա կարիքը չի՞ եղել:

- Եթե իրենք հարձակվեին Հայաստանի վրա, Հասստանը օգտագործելու էր դա, բայց Ղարաբաղի վրա են հարձակվել, դա Ղարաբաղ-Ադրբեջան կռիվ էր:

- Բայց Հայաստանը կարող էր Ղարաբաղին ռազմական փոխօգնություն տրամադրել՝ համաձայնագրով:

- Եթե Հայաստանը էդ «Իսկանդերը» տրամադրեր Ղարաբաղին, Թուրքիան էլ Ադրբեջանին էր տրամադրելու իր զենքերը: ՆԱՏՕ-ն էլ Թուրքիային:

- Այսինքն այդ զենքը օգտագործվելու է այն ժամանակ, երբ Ադրբեջանը Հայաստանի վրա՞ հարձակվի:

-Եթե մեծ մասշտաբով պատերազմ սկսվի, եթե սկսեն հայ-ադրբեջանական սահմանի վրա հարձակում, կրակելու են: Բայց ոչ Ղարաբաղի սահմանում:

- Իսկ համաձա՞յն եք Սամվել Բաբայանի քննադատությունների հետ:

- Ուզում է Սամվել Բաբայանը լինի, ուզում է աշխարհի տերը լինի՝ ով ապրում է Արցախում, ինքն է որոշում: Եթե ես գնամ Ամերիկա, լավ խոսեմ, խոսեմ, էդպես չի: Ով ուզում է հարց լուծի, թող գա Արցախ, ապրի, երեխա ունենա, դպրոց ուղարկի...առաջին շարքում կանգնի, խոսի: Ուզում է Սամվել Բաբայանը լինի, Արկադի Ղուկասյանը լինի, Բակո Սահակյանը լինի, ով ուզում է լինի, պետք է ապրի Արցախում:

- Նկատի ունեք, որ եթե չի ապրում Արցախում, իրավունք չունի՞ քննադատել:

-Չէ, խելոք մարդիկ ունենք դրսում էլ, ներսում էլ: Մարդիկ են եղել, որ պատերազմի ժամանակ եղել են Ռուսաստանում, ավելի օգտակար ներդրումներ են արել, քան թե ես՝ այստեղ գտնվելով: էդ մարդիկ էլ են կարեւոր: Ես իրեն (Սամվել Բաբայանին-խմբ.) հարգում եմ իր արած քայլերի համար, բայց դա չի նշանակում, որ մյուս հարցերը պետք է հաշվի չառնեմ:

Տպել
9292 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին