Շարունակում ենք ԻՊ-ի դեմ պայքարի շրջանակներում Թուրքիայի հետ համագործակցությունը. Քարթեր

20/10/2016 schedule20:59

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում ԱՄՆ-ն և Թուրքիան շարունակում են մնալ գործընկերներ: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը:

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչ քայլեր է մտադիր ԱՄՆ-ն ձեռնարկել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Թուրքիան Սիրիայում գնդակոծել է ամերիկյան աջակցությունը վայելող քրդական ջոկատները, Քարթերը պատասխանել է. «Մենք շարունակում ենք սերտորեն համագործակցել Թուրքիայի հետ ԻՊ-ի դեմ պայքարի շրջանակներում: Մենք հաջողությամբ իրականացնում ենք մեր ծրագիրը, այն է` անվտանգություն հաստատել թուրք-սիրիական սահմանի շրջանում»:

Փաստորեն, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը խուսափել է թուրքական բանակի գործողությունների վերաբերյալ հստակ մեկնաբանություններից` ընդգծելով, որ Միացյալ Նահանգները դեռ ճշտում են տվյալ միջադեպի հանգամանքները:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ի առավոտյան Իրաքի բանակն ու ոստիկանությունը քրդական աշխարհազորային «փեշմերգա» կամավորական ջոկատների հետ համատեղ երկրի մեծությամբ երկրորդ քաղաք Մոսուլը «Իսլամական պետությունից» ազատագրելու նպատակով լայնածավալ գրոհ են սկսել: Քաղաքի ուղղությամբ մի քանի հատվածներից միաժամանակյա գրոհել է շուրջ 30 հազար զինծառայող:

Հավելենք, որ իրաքյան և քրդական զորքերն օդից աջակցություն են ստանում ամերիկյան ավիացիոն ուժերի կողմից:

Տպել
1782 դիտում

Արա Այվազյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտքեր են փոխանակել առաջիկա ժամանակացույցի շուրջ

Սենատի որոշումն իրավական ուժ չունի, վերջին խոսքը Ֆրանսիայի կառավարությանն է. ինչ է սպասվում հիմա

Արգենտինայում եռօրյա սուգ է հայտարարվել լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի մահվան կապակցությամբ

Մեկնարկել է «1991 ստորաբաժանման» նախապատրաստական երրորդ դասընթացի հայտագրումը

Արմեն Թավադյանի պաշտպանը միջնորդեց անթույլատրելի ապացույց ճանաչել նրա տնից առգրավված քարերն ու դրամական միջոցները

ԱԳՆ հայտարարությունը Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևի վերաբերյալ

Հրդեհ Գյումրիում. կա տուժած քաղաքացի

Արցախի ԱԳՆ-ն ողջունել է Ֆրանսիայի Սենատի կողմից Արցախը ճանաչելու անհրաժեշտության մասին ընդունված բանաձևը

Արցախի միջազգային ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ. Ֆրանսիայի Սենատի որոշումը պատմական է. Նիկոլ Փաշինյան

Մեր ենթադրությամբ՝ ՄԻՊ-ի նկատմամբ հարձակումները կազմակերպվում կամ համակարգվում են բարձրաստիճան պաշտոնյաների կողմից. ՄԻՊ

Արա Այվազյանը և ԵԽ պատվիրակության ներկայացուցիչներն ընդգծել են Արցախի ժառանգության պահպանման քայլերի անհրաժեշտությունը

Ֆրանսիայի Սենատն ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի նախագիծը

Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ առաքելությունը օգնում է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքներին

Մահացել է լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան

Երևանի 33-ամյա բնակիչը զարդեր է գողացել և գրավադրել դրանք. տղամարդը ձերբակալված է (տեսանյութ)

Հրդեհ Ստեփանակերտում. տուժածներ չկան

Զորահավաքով զորակոչվածների փուլային զորացրում, եռամսյա վարժական հավաքներ. ԳՇ-ն սահմանները պահելու տարբերակ է առաջարկում

ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց ռազմական դրությունը վերացնելու մասին նախագծին

Ֆրանսիայի Սենատում մեկնարկել է «ԼՂՀ ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագծի քննարկումը. «Արմենպրես»

Ռազմական դրությունը մասնակի չեղարկելու համար իրավական տեսանկյունից խնդիր չկա