Քնեք հանգիստ, կաշառակերներ եւ մոնոպոլիստներ Հայոց աշխարհի

Այսօր ՀՀ Ազգային ժողովն իր արտահերթ նիստում, անկասկած, հավանության կարժանացնի ՀՀ կառավարության ծրագիրը: Ծրագիրը, անշուշտ, պարունակում է «սուր անկյուններ», իրավիճակի վերաբերյալ կոշտ գնահատականներ, հավակնոտ է, «ոչ ստանդարտ է», կառուցվածքով կտրականապես տարբերվում է նախորդ ծրագրերից...:

Սակայն հարցերի հարցը մնում է դրա բովանդակությունը բառիս ամենախորը իմաստով: Ի՞նչ է ուզում անել կառավարությունը, ի՞նչ խնդիրներ է դնում իր առաջ, ի՞նչ լուծումներ է առաջարկում այդ խնդիրների համար եւ այլն: Ծրագրից ակնհայտ է դառնում, որ ի տարբերություն նախորդների, այս կառավարությունը գիտակցում է, որ իրավիճակը լուրջ է: Սակայն թե ինչու է լուրջ, որն է դրա հիմնական պատճառը, ծրագրում, ճիշտն ասած, այնքան էլ չի երեւում:

Եթե փորձենք փնտրել ու ձեւակերպել, թե ինչն է խանգարում մեր տնտեսությանը զարգանալու համար, ապա թերեւս անվիճելի է, որ կառանձնացվի երկու հիմնական խոչընդոտ` կոռուպցիա եւ տնտեսության գերկենտրոնացում (այլ բառերով` մոնոպոլիզացիա): Կառավարությունը ընդունո՞ւմ է, որ սրանք հիմնական խոչընդոտներն են: Եվ եթե ընդունում է, ապա ուզո՞ւմ է վերացնել դրանք: Եվ եթե ուզում է, ապա ինչպե՞ս է դա անելու: Փորձենք գտնել այս հարցերի պատասխանները:

Միանգամից նշենք, որ մեր տնտեսության մոնոպոլիզացիան կառավարության ծրագրում ընդհանրապես առանձնացված չէ որպես լրջագույն խնդիր: Կան, իհարկե, դրույթներ, որոնք «մի թեթեւ» շոշափում են այդ խնդիրը: Բայց՝ շատ «թեթեւ»: Ծրագրում ընդամենը նշված է, որ պետք է «վերլուծել եւ վերաիմաստավորել զարգացման մասին մեր պատկերացումներն ու մոտեցումները... մրցակցության ու մրցունակության վերաբերյալ»: Եվ, ըստ էության՝ վերջ:

Ծրագրում նույնիսկ չի էլ արձանագրված, որ մեր տնտեսությունը գերկենտրոնացված է` մոնոպոլիզացված է, որ երկրի տնտեսության մեծ մասը կենտրոնացած է մի քանի մոնոպոլիստների ու օլիգարխների ձեռքում, որ բիզնեսի ու քաղաքականության սերտաճումն արդեն հնարավորինս ամենաբարձր մակարդակի վրա է: Այդ մասին, ընդհանրապես, ակնարկ չկա: Կարո՞ղ է արդյոք այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյային կամ նրա մտերիմ հովանավորյալին պատկանող բիզնեսի հետ մրցել սովորական, շարքային գործարարը: Իհարկե՝ չի կարող: Կարո՞ղ է արդյոք առանց այդպիսի մրցակցության տնտեսություն զարգանալ: Բնականաբար՝ ոչ: Սրանք աքսիոմատիկ դրույթներ են, ու ժամանակակից աշխարհում դա այլեւս ապացուցման կարիք չունի: Բայց կառավարությունը դա նույնիսկ չի նկատում, գոնե ձեւականորեն չի էլ արձանագրում այդ խնդիրը: Եվ ուրեմն, նման խնդիր կառավարության համար չկա:

Ինչ վերաբերում է կոռուպցիային, ապա այս թեման ավելի լայն է արծարծված ծրագրում: Համեմատաբար: Թե որքանով են դրանք ի ցույց դնում կառավարության կողմից կոռուպցիան որպես լրջագույն խնդրի ընկալումը, դրա լուծման առաջարկները, կարելի է թերեւս պարզել մի քանի մեջբերումներ անելով:

«... կոռուպցիայի եւ ստվերի դեմ համակարգված պայքարի ուժեղացում»,- գրված է ծրագրում: Այսինքն, մինչեւ հիմա համակարգված պայքար էր գնում, իսկ այսուհետ այդ պայքարը պետք է ընդամենը ուժեղացվի: Ախր չեղած պայքարը որքան էլ ուժեղացվի, միեւնույն է, դրանից պայքար չի ստացվի: Թվաբանորեն ասած, եթե զրոն բազմապատկես մեկ միլիոնով, միեւնույն է, ստացվելու է զրո: 

Մեկ այլ մեջբերում. «...պետական կառավարման մարմինների կողմից քաղաքացիներին եւ տնտեսավարող սուբյեկտներին կոռուպցիայից զերծ ծառայությունների մատուցման նպատակով ավելորդ ընթացակարգերի եւ օղակների վերհանում ու վերացում»: Գործնականում սա որեւէ ազդեցություն չի թողնելու: Մեր պետական կառավարման համակարգն այն աստիճանի է ներծծված կոռուպցիայի մեջ, որ այդպիսի «օղակներ» վերացնելու համար պետք է վերացնել ոստիկանությունը, դատախազությունը, դատարանները... Մի խոսքով՝ պետական կառավարման ողջ համակարգը:

Էլի մեջբերում. «... հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի զարգացում, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմավորման սկզբունքների վերանայման միջոցով»: Այսինքն, եթե կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը կազմավորվի մի քիչ ուրիշ սկզբունքով, կոռուպցիան կնվազի: Թույլ տվեք խիստ կասկածել: 

Էլի մեջբերում. «հակակոռուպցիոն կանխարգելիչ եւ իրավապահ մարմինների հանրային հաշվետվողականության կատարելագործում»: Ի՞նչ է նշանակում սույն նախադասությունը, թերեւս լեզվաբանները պետք է բացատրեն, բայց ինչ-որ բան հուշում է, որ ոչ մի բան էլ չի նշանակում: Մեջբերումները կարելի է շարունակել, բայց դրանցում մենք այդպես էլ չենք գտնի կոռուպցիայի դեմ իրապես պայքարելու` ՀՀ կառավարության նպատակադրումն ապացուցող դրույթներ: Գուցե դրանք կան ու տեղավորված են տողերի արանքում, կամ ծրագիրը գուցե ունի գաղտնի հավելված:

Մի խոսքով, ուղղակի ակնհայտ է, որ գոնե այս ծրագրում կառավարությունը չի արձանագրում, որ տնտեսության մոնոպոլիզացիան ու կոռուպցիան այն գլխավոր խոչընդոտներն են, որոնք կանգնած են մեր տնտեսության զարգացման ճանապարհին: Եվ, բնականաբար, չկան դրանց դեմ պայքարելու ցանկության, կամքի, ունակության ապացույցներ: Այնպես որ մեր մոնոպոլիստներն ու կաշառակերները կարող են առայժմ հանգիստ քնել, նրանց ոչինչ չի սպառնում: Ընդ որում, որքան խոշոր է մոնոպոլիստը, որքան մեծ կաշառքներ է վերցնում կաշառակերը, այնքան ավելի խորը կարող է քնել:

Տպել
6786 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին