Այն, որ տարածքների հարց պետք է քննարկվի, միանշանակ է

18/10/2016 schedule21:23

Լեռնային Ղարաբաղում արդեն սպասում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին:

Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը vesti.az-ի հետ զրույցում հայտնել էր, որ հոկտեմբերի երրորդ տասնօրյակին համանախագահները ծրագրում են այցելել տարածաշրջան.

«Պետք է գան տարածաշրջան ու քննարկեն տարբեր հարցեր, նրանց սպասում ենք արդեն այս շաբաթվա վերջ կամ հաջորդի սկիզբ»,-ասաց Բաբայանը:

Հարցին՝ հնարավո՞ր է համանախագահների այցի արդյունքում ծրագրվի Սարգսյան-Ալիեւ հանդիպում, Դավիթ Բաբայանը չբացառեց, սակայն հիշեցրեց, որ օրակարգում հանդիպում նախաձեռնելու հետ կապված հարց չկա:

Դիտարկմանը, որ կա կարծիք, թե հայկական կողմը դեմ է հանդիպմանը, քանի դեռ Վիեննայի ու Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվել, Բաբայանն ասաց, որ հայկական կողմը «երբեք ապակառուցողական քայլեր չի արել», այլ Ադրբեջանն է տապալում բանակցությունները:

«Հանդիպում նախաձեռնելը կախված է բազմաթիվ խնդիրների հետ, այնպես չէ, որ նախաձեռնեն, մի քանի րոպե հետո պետք է տեղի ունենա, պետք է օր, ժամ, վայր, ամեն ինչ պարզ լինի: Բացի այդ չեն հայտարարել հանդիպում նախաձեռնելու մասին, միգուցե խոսեն ինչ-որ հանդիպման մասին, բայց կոնկրետ հիմա հանդիպում նախաձեռնել տեխնիկապես հնարավոր չէ»,-մանրամասնեց նա:

Հիշեցնենք, որ Պոպովը այսօր խոսել է տարածքների խնդրի մասին, Ադրբեջանի նախագահն էլ իր հերթին խոսել է ԼՂ ինքնավար հանրապետության կարգավիճակի մասին: Մեր հարցին՝ արդյոք այս հայտարարությունները կապ ունե՞ն միմյանց հետ, ինչպես նաեւ Ուորլիքի այն հայտարարությունը, որ ԼՂ խնդիրը պետք է լուծվի տարածքների զիջում՝ միջազգային կարգավիճակի դիմաց սկզբունքով, Բաբայանն ասաց.

«Պոպովը հայտարարել է, որ տարածքների վերադարձը պետք է լինի համալիր մոտեցման մեջ, սա ոչ այլ ինչ է, եթե ոչ փաթեթային կարգավորման բանաձեւ, որ բոլոր հարցերը պետք է քննարկվեն փաթեթով, բայց դա չի նշանակում, որ պետք է լինի վերադարձ անցյալին»:

Բաբայանի խոսքով՝ ԵԱՀԿ ՄԽ միջնորդ երկրները դատավորներ չեն, այլ «պարզապես միջնորդներ եւ չեն կարող ասել, որ Ադրբեջանը ճիշտ կամ սխալ է անում, որ այդ հարցը բարձրացնում է: Նրանց գործառույթն է՝ կողմերից յուրաքանչյուրի տեսակետը բարձրաձայնել.

«Եվ այն, ինչ ասում է Պոպովը ոչ այլ ինչ է, քան փաթեթային մոտեցում: Մենք միշտ ասել ենք, որ բոլոր հարցերը պետք է կարգավորել մեկ ընդհանուր փաթեթով, ինչը չի նշանակում, որ լինելու է վերադարձ, բայց այն, որ տարածքների հարց պետք է քննարկվի, միանաշանակ է: Իրենք իրենց տարածքների խնդիրն են ասում, բայց չէ՞ որ մենք էլ ունենք տարածքների խնդիր՝ Գետաշեն, Շահումյան, Մարտունաշեն եւ այլն: Եւ եթե խոսում ենք կարգավորման մասին, ապա համապարփակ կարգավորումն այն է, որ բոլոր հարցերը լուծվեն. դա չի նշանակում, որ Ադրբեջանը շահում է, մենք պարտվում»,-ասաց Բաբայանը:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, Դավիթ Բաբայանն ասաց.

«Այն եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանը պատրաստ չէ կառուցողական քայլի: Երբ համանախագահները առաջ են տանում միջազգային կարգավիճակի հարցը, սա չի նշանակում, որ խոսում են Ադրբեջանի կազմում լինելու մասին, իսկ ինքն ուզում է համակենտրոնացման ճամբար դարձնել մեզ, թող շարունակեն այդ աննորմալ գաղափարներն արտահայտել եւ աշխարհը տեսնի, թե ինչ են նրանք ուզում»:

Տպել
6799 դիտում

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր