ԲՐԻԿՍ-ի առաջնորդների գագաթնաժողովն ավարտվեց. ընդունել է հռչակագիր

ԲՐԻԿՍ պետությունների առաջնորդները Հնդկաստանի Գոա նահանգում տեղի ունեցած գագաթնաժողովի արդյունքում ընդունել են հռչակագիր, որը հրապարակված է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական կայքում: Այս մասին հայտնում  է ՌԲԿ գործակալությունը:

Փաստաթղթում երկրների ղեկավարները ուշադրության կենտրոնում են պահում միջազգային ահաբեկչությունը, հատկապես «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, որը ներկայացնում է աննախադեպ գլոբալ սպառնալիք միջազգային անվտանգությանն ու կայունությանը: «Մենք կոչ ենք անում բոլոր ազգերին ապահովել ՄԱԿ-ի Անվատանգության խորհրդի համապատասխան բանաձեւերի արդյունավետ կիրառությունը», - նշում են ԲՐԻԿՍ երկրենրի առաջնորդները:

Բացի այդ ԲՐԻԿՍ առաջնորդները կոչ են արել բոլոր պետություններին առանց հապաղելու մշակել միջազգային ահաբեկչության վերաբեյալ կոնվենցիա եւ աջակցել դրա ընդունմանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում:

Ընդունված հռչակագրում նշվում է նաեւ սիրիական հակամարտության մասին: «Մենք կոչ ենք անում բոլոր ներգրավված կողմերին գալ կոնֆլիկտի համընդհանուր եւ վերջնական կարգավորման՝ հաշվի առնելով Սիրիայի ժողովրդի լեգիտիմ ձգտումները ազգային երկխոսության եւ քաղաքական գործընթացի միջոցով 2012 թ.-ի Ժնեւվի կոմյունիկեի եւ ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւի հիման վրա», - նշում է փաստաթղթում:

Հակամարտության կարգավորման ժամանակ Սիրիայում պետք է տեղի ունենա ահաբեկչական խմբավորումների հստակ հետապնդում, որոնք ընդգրկված են ՄԱԿ-ի ԱԽ ցուցակում, այդ թվում «Իսլամական պետությունը» եւ «Ջեբահաթ ան-Նուսրան»:

Բացի այդ ԲՐԻԿՍ պետությունների ղեկավարները քննադատել են միակողմանի ռազմական ինտերվենցիաները եւ տնտեսական պատժամիջոցները, որոնք խախտում են միջազգային իրավունքը եւ բոլորի կողմից ընդունված միջազգային հարաբերությունների նորմերը: Հռչակագրի վերջում կողմերն աջակցություն են հայտնում Չինաստանի առաջարկին՝ ընդունել հաջորդ գագաթնաժողովը, որտ տեղի կունենա 2017 թ.-ին:

Տպել
1897 դիտում

«Ազգերը տարբեր են, բայց զգայուն մարդը բոլոր տեղերում էլ նույնն է»

ԲԴԽ և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդից կորոնավիրւսի դեմ պայքարի միջոցառումների համար հատկացվել է 14 մլն 740.000 դրամ

Հրազդանի կիրճում հետախուզվող է հայտնաբերվել և բերման ենթարկվել

ՍԱՏՄ-ն Երևանում 72 ժամով 3 հանրային սննդի օբյեկտի աշխատանք է կասեցրել. խախտվել է պարետի՝ նարգիլե օգտագործելու արգելքը

Վերահսկողական աշխատանքներ են իրականացրել Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մարտունի քաղաքներում

Սարսանգի ջրամբարում 11 և 14-ամյա երեխաներ են ջրահեղձ եղել. գտնվել է նրանցից մեկի դին. «Արցախպրես»

Հրդեհ է բռնկվել Երևանի ամառանոցներից մեկում

Կասեցվել է «Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոների աշխատանքը. ՇՎՏՄ

Նախկին «սահմանադրական կարգի» շահառուները

Երևանի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ

Հուլիսի 3-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 3028 դեպք (տեսանյութ)

Գոշավանքի մոտակայքում մեքենան գլխիվայր շրջվել է. 28-ամյա տուժածը հոսպիտալացվել է

Ինձ ձեզնից միայն ծափեր են պետք, այնքան, մինչև ափերդ թմրի. այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է

ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանն ամփոփել է անցկացված մարտավարական զորավարժությունների արդյունքները

Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով արդեն 63 հազար արձանագրություն է կազմվել (տեսանյութ)

Արցախի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունները լիազորված են անհրաժեշտ մանդատով՝ առաջ տանելու խաղաղ գործընթացը

Աճառյան փողոցում մեքենաներ են բախվել. հոսպիտալացվել է վարորդներից մեկը

Քննադատելու բարոյական իրավունքը

Գորիսում մազութի տարաներ են այրվել

ՀՎԿԱԿ-ին է տրամադրվել հայկական արտադրության 5500 թեստ. մինչ այժմ Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 120 245 թեստ