Մոսկվան ԱՄՆ-ի կիբերհարձակման սպառնալիքներն անվանել է «շուկայական աղաղակներ»

Մոսկվան տագնապով ու մտահոգությամբ է ընդունել ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի դեմ կիբերհարձակման վերաբերյալ սպառնալիքները: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը: «Սա մեզ համար տագնապալի է եւ մեծ մտահոգություն է հարուցում, քանի որ Ռուսաստանը խաղաքարտ է դարձել, որը խաղարկվում է ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների քարոզարշավում», - հայտարարել է նա:

Միեւնույն ժամանակ Ռուսաստանի ԱԳ փոխանարարը նշել է, որ սպառնալիքների նոր «պորցիան մեզ հանկարծակիի չի բերի, դեռ ավելին՝ մենք չենք կարող ընկրկել դրանց դեմ»: «Դա արդեն ոչ «մեգաֆորնային դիվանագիտություն» է, քանի որ այստեղ ոչ մի դիվանագիտություն չկա, սրանք շուկայում հնչող աղաղկներ են: Մենզ նման աղաղակներով չես վախեցնի», - հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը:

Մոսկվան այսպես է արձագանքել հոկտեմբերի 14-ին ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հնչեցրած հայտարարությանը, թե ամերիկյան քաղաքական կառույցների դեմ ռուսների իրականացրած հաքերային հարձակումների վերաբերյալ պետք է «մեսիջ» ուղարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: – «Մենք ունենք դրա համար անհրաժեշտ կարողություններ և այդ մեսիջը կուղարկվի: Նա կհասկանա դա, և դա տեղի կունենա այն ժամանակ, երբ մենք դա կցանկանանք և երբ դա առավելագուն ազդեցություն կունենա», - մասնավորապես ասել էր Բայդենը:

Ի պատասխան Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը աննախադեպ է որակել  Մոսկվային և Ռուսաստանի ղեկավարությանն ուղղված սպառնալիքները, քանի որ «դրանք հնչեցվում են ԱՄՆ փոխնախագահի մակարդակով»: «Այս ագրեսիվ և անկանխատեսելի գիծը մեզ ստիպում է քայլեր ձեռնարկել մեր շահերը պաշտպանելու ուղղությամբ», - հայտարարել է նա:

Ավելի վաղ` ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունն էր զգուշացրել, որ որ Ռուսաստանը հաքերային հարձակման լուրջ վտանգ է ներկայացնում Միացյալ Նահանգների համար՝ ընդգծելով, որ այդ երկիրը «բացառիկ զարգացած կիբերկարողություններ ունի»:

Ռուսական հաքերային հարձակումների խնդիրը ամերիկյան քաղաքական օրակարգի առանցքային թեմաներից մեկը դարձավ այն բանից հետո, երբ Հիլարի Քլինթոնի թեկնածությունը հաստատելու նպատակով հրավիրված Դեմոկրատական կուսակցության համաժողովից առաջ Wikileaks. կայքը հրապարակեց Դեմոկրատական կուսակցության պաշտոնյաների նամակագրությունը: Հրապարակված փաստաթղթերը, մասնավորապես, վկայում են այն մասին, որ Դեմոկրատական կուսակցության վերնախավը սևացրել է կուսակցին՝ Քլինթոնի մրցակից, նախագահի թեկնածու դառնալ ցանկացող Բերնի Սանդերսին և նրա նախագահական ընտրարշավը խոչընդոտելու ուղիներ փնտրել։

Ավելի ուշ` օգոստոսի 12-ին, ենթադրաբար ռուսական հաքերային խումբը համացանցում հրապարակել էր փաստաթղթեր, որոնք գողացվել էին Կոնգրեսի Դեմոկրատական կուսակցության ընտրական հանձնաժողովի սերվերներից: Այդ փաստաթղթերում առկա են Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամների անձնական տվյալներ, այդ թվում՝ հեռախոսահամարներ և էլեկտրոնային հասցեներ:

Տպել
2384 դիտում

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են

Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ Սիմոնյան (լուսանկարներ)

Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է Քաղշինկոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում

Շիրակի մարզում 2 ընկերություն ապօրինի արդյունահանումներ է իրականացրել վարձակալված տարածքներից դուրս (տեսանյութ)

Էջմիածին-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած

Վարչապետը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել

ԱՄԷ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Ատրճանակով հարվածել է ԱՄՆ քաղաքացու գլխին, հափշտակել ձեռքի պայուսակն ու փախել․ երիտասարդը հայտնաբերվել և կալանավորվել է

Միրզոյանն ու Կլաարն անդրադարձել են ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին