ՌԴ-ն փորձում է Թուրքիայի ձեռքերով վերադարձնել 5 տարածքները

Թուրքիային Ռուսաստանի կողմից կարեւոր դեր է հատկացված Կովկասում՝ անվտանգության խնդիրներին մասնակցելու, որի դիմաց Թուրքիան ՌԴ-ի հետ խաղում է ընդդեմ արեւմուտքի:

Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց «Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում:

«ՌԴ-ն փորձում է սիրաշահել Թուրքիային եւ բավարարել վերջինիս ախորժակը: Այս պրոցեսը մի պահ մթագնեց ռուս-թուրքական հարաբերությունների սրեցմամբ, բայց դրանք վերականգնվելուց հետո ակնհայտորեն նախկին խաղը շարունակվում է: Սա առաջին դեպքը չէ, երբ ՌԴ արտգործնախարարն իր թուրք գործընկերոջ հետ քննարկում է Ղարաբաղյան խնդիր, ՀՀ-Թուրքիա հարաբերությունների վերականգնման խնդիր՝ ըստ էության դրանով Թուրքիային թույլ տալով խառնվել Կովկասի անվտանգության խնդիրներին»,-ասաց Սաֆարյանը:

Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ ՌԴ-Թուրքիա հարաբերությունները խաղ են ընդդեմ արեւմուտքի, որտեղ «Թուրքիան օգտագործվում է».

«Բայց վտանգավոր է ՌԴ-ի համար, որովհետեւ ՌԴ արտգործնախարարը պետք մեկնաբանի՝ ինչ է նշանակում Չավուշօղլուի հայտարարությունը տարածքներ հանձնելու վերաբերյալ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստում իր ելույթում հայտարարել է, որ ՌԴ-ն ԼՂ հակամարտության հարցում «բավականին խելամիտ առաջարկություններով է հանդես եկել՝ հայերի հեռացումը հինգ գրավյալ շրջաններից»:

«Եկեք հասկանանք, որ ՌԴ-ն փորձում է Թուրքիայի ձեռքերով վերադարձնել 5 տարածքները՝ այսինքն Լավրովի պլանն իրականացնել Թուրքիայի ձեռքերով, որպեսզի ՀՀ-ի մոտ ՌԴ-ի նկատմամբ թշնամու կերպար չձեւավորվի, եւ հայ հանրությունն առաջին հերթին թիրախավորի Թուրքիայի իշխանություններին»,-ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Քաղաքագետի համոզմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ն պետք է դիվանագիտական մակարդակով ժխտի նման տարբերակի շրջանառումն ու բացառի Թուրքիայի մասնակցությունը ԼՂ խնդրի կարգավորմանը:

Մեր դիտարկմանը՝ Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից նման սկանդալային հայտարարությանը չարձագանքելը Սերգեյ Լավրովի կողմից արդյոք չի՞ հուշում, որ նման տարբերակ իրականում գոյություն ունի, եւ այժմ քննարկվում է այն, Սաֆարյանը համաձայնեց.

«ՌԴ-ն պատահականորեն չի այսպես ներկայացնում, որպեսզի չերեւա որպես ՀՀ-ի շահերին դավաճանած գործընկեր, այլապես նա կարող էր հայտարարել, որ խնդրի լուծման հետ Թուրքիան առնչություն չունի: Նաեւ պետք է հայտարարի, որ խնդիրը պետք է համապարփակ լուծում ստանա, ինչպես եւ անում է ամերիկյան կողմը»,- ասաց Սաֆարյանը:

Մեր հարցին՝ հնարավո՞ր է Լավրովի հայտարարությունն անուղղակիորեն հող է նախապատրաստում Թուրքիայի՝ ԵԱՀԿ ՄԽ-ում համանախագահ երկիր դառնալու համար, Սաֆարյանը պատասխանեց.

«ՌԴ-ն չի կարող նման բան անել, որեւէ մեկը թույլ չի տա: Նախ, պետք է կոնֆերանս հրավիրվի ու հետո որեւէ մեկը Թուրքիայի նման պետությանը թույլ չի տա համանախագահ երկիր դառնալ: Եթե այդպես լիներ, տարիներ առաջ քննարկվում էր ԵՄ-ին, Գերմանիային մանդատ տալու հարցը, ուրեմն էդ կարեւոր երկրներին թողած, ո՞վ պետք է Թուրքիայի նման խռոված, ձախողված երկրի մանդատ տա»:

Տպել
3429 դիտում

Հայբիզնեսբանկը ներկայացնում է երեխաների համար նախատեսված Abb Kids քարտը

«Մոցարտը քաղաքում է». կարմիր ավտոբուսը կանգ կառնի Երեւանի սրտում՝ մեզ հասցնելով ամենակարեւոր ուղեւորին

«Արարատցեմենտ»-ի աշխատակիցները հրաժարվել են մասնակցել Ծառուկյանի հավաքին

Քննարկվել է հայկական միս-մսամթերքի Ռուսաստան արտահանումը վերականգնելու հարցը

Այս տարի Եվրոպական ժառանգության օրերը կանցկացվեն բացառապես առցանց

Աբովյան քաղաքի «Սուրբ Հովհաննես» եկեղեցու մոտակայքում ՃՏՊ է տեղի ունեցել. կա տուժած

«Միշտ կլինեմ քո կողքին». Աննա Հակոբյանը նվերներ է ուղարկել քաղցկեղ ունեցող երեխաներին

Լոռիում օրենքի խախտմամբ վարչական ղեկավար է նշանակվել. գյուղում այս պահի դրությամբ բարձրագույն կրթությամբ մարդ չկա

Վանաձորում մեկնարկում է կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտությունների ծրագիրը

Կայացել է Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համագործակցության համակարգման հարթակի հերթական հանդիպումը

Գյումրու քաղաքապետի ու փոխքաղաքապետի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Ալկոգելը պիտի 75-80 տոկոս սպիրտ պարունակի, բայց այն դիտարկվում է որպես խնամքի կոսմետիկ միջոց

ԱԱԾ-ում ավարտվել է ՍԱՊԾ պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու դեպքի հետ կապված քրգործի նախաքննությունը

Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան

Նորքի տներից մեկի բակում կեսգիշերն անց հրավառություն իրականացրած տղամարդը հայտնաբերվել է

«Oրենքով գող» Ալոյի եւ քրեական հեղինակություն «Տիզ»-ի կալանավորման միջնորդությունները կքննվեն նորից

ՎՏԲ Բանկն առաջարկում է շահավետ պայմաններ՝ ֆինանսական կազմակերպություններից գույքի գրավադրմամբ վարկեր գնելու նպատակով

Վաղվանից Հայաստանի տարածքում ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ

Արցախի Մարտունու շրջանի Սոս և Մաճկալաշեն համայնքներում դպրոցները դեռ փակ կմնան

Գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն Երևանում, Լոռու, Կոտայքի, Արագածոտնի և Սյունիքի մարզերում