Ֆուտբոլի թիմի արդյունքները մտահոգում են, մասնագետների հետ քննարկումներ կսկսվեն. նախարար

ՀՀ կառավարության այսօրվա նիստից հետո Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իրեն եւս մտահոգում են Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պարտությունները: «Արդյունքները մտահոգում են եւ ոչ բավարար են, խնդիրները բազմազան են»,- ասաց նախարարը:

Խոսելով պատճառների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին՝ Ռոստոմյանը վստահեցրեց, որ իրենք զբաղվում են յուրաքանչյուր խնդրով, որ սկսում է մտահոգել՝ անկախ նրանից, թե որ մարզաձեւին է վերաբերում՝ ֆուտբոլին, ըմբշամարտին, թե՝ ծանրամարտին: Նախարարը տեղեկացրեց, որ առաջիկայում քննարկումներ են սկսելու մասնագետների հետ:

Հիշեցնենք, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն Աշխարհի 2018 թվականի ընտրական փուլի առաջին երեք խաղերում պարտություն կրեց:

Լրագրողները նորանշանակ նախարարին հարցեր ուղղեցին նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանի այն հայտարարության կապակցությամբ, որ պետք է կրճատել անարդյունավետ եւ չհիմնավորված ծախսերը:

Հրաչյա Ռոստոմյանը նշեց, որ կան հասարակական տարբեր կազմակերպություններ, որոնց ֆինանսավորման արդյունավետությունը եւ օգտակար գործողության գործակիցը պետք է ուսումնասիրել եւ տալ վերջնական գնահատական: «Այն ՊՈԱԿ-ները, մարզադպրոցները, որոնք չունեն բազաներ, այսինքն՝ չունեն դահլիճ, որ մարզվեն, պետք է խոշորացվեն, վերախմբավորվեն: Եթե հանձնարարվել է ուսումնասիրել, ուրեմն կուսումնասիրենք եւ կպատասխանենք»,- ասաց նախարարը:

Հարցին՝ արդյո՞ք ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ֆինանսական միջոցներն այդ գործընթացում կներգրավվե՞ն՝ Ռոստամյանը պատասխանեց.

«Պարոն Ծառուկյանի անձնական միջոցները 2006 թվականից ներգրավվել են, մասնավորապես, այն բարձր արդյունքները, որ մեր մարզիկները ստանում են, հիմնականում նաեւ այդ անձնական միջոցների շնորհիվ են»:

Հնարավո՞ր է ձեր նշանակումը նաեւ դրանով է պայմանավորված. լրագրողի այս հարցին նախկին ԲՀԿ-ական Ռոստոմյանն այսպես արձագանքեց. «Առանց մեկնաբանության»:

Տպել
2121 դիտում

Երեկ հրազենային վիրավորում ստացած զինծառայողներից մեկը կյանքի հետ անհամատեղելի վիրավորում ունի. Դավիթ Տոնոյան

Սերժ Սարգսյանի զագրեբյան ելույթը խղճահարության արժանի դրսեւորում էր․ Նիկոլ Փաշինյան

Իմ կոստյումը գիտե՞ք ինչով է տարբերվում Սերժ Սարգսյանի կոստյումից․ Նիկոլ Փաշինյան

Մեր իշխանությունը չի անում քաղաքական առեւտուր․ վարչապետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահին

Կան բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր 2017-ին ընտրակաշառք են վերցրել, իսկ 2018-ին դարձել են «նոր» Հայաստանի քաղաքացի․վարչապետ

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց

2018-ի մայիսից ամենօրյա, ամենշաբաթյա, հետո ամենամսյա ռեժիմով Հ․ Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել ինձ․ Փաշինյան

Տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապագայի պատասխանատվությունը անձնապես կրում ենք մենք․ Նիկոլ Փաշինյան

Մեղավորը բանտում է. Իրանի ԱԳՆ-ն՝ Իրանի օդային տարածքում ուկրաինական Boeing 737 ինքնաթիռի կործանման մասին

Թող Արցախի նախագահի թեկնածուները ասեն՝ իրենց համար ընդունելի՞ է Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը. Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը ոստիկանապետի եւ ԱԱԾ տնօրենի պաշտոններում տեսնում է ներկա պաշտոնակատարներին

Ռեւանշի փորձեր են եղել եւ այդ փորձի ողնաշարը ջարդված է. Նիկոլ Փաշինյան

Բոլոր քաղաքացներին, որոնք կազինոյում պարտվել են, տո՞ւն ենք տալիս․ Փաշինյանը բացատրեց՝ Գյումրիում ով տուն կստանա, ով՝ ոչ

Սա ՀՀ ԶՈւ-երի զինանշանը չէ, այլ՝ ՀՀ ՊՆ տարբերանշանի տարբերակը. Արծրուն Հովհաննիսյանը՝ ՀՀ ՊՆ տարբերանշանի տարբերակի մասին

Ապրիլյան պատերազմի վերաբերյալ մանրամասն քննարկում եմ ունեցել ՌԴ մեր գործընկերների հետ․ Փաշինյան

Վանաձորի ավտոտնակներից մեկում 6 հատ սառնարան եւ կահույք է այրվել

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի նորընտիր նախագահին

Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին առկա է մերկասառույց

Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է ՀՔԾ՝ քրգործերից մեկով կատարվող քննչական գործողությանը մասնակցելու. ՀՔԾ պարզաբանումը