Լավ կլիներ, որ մեր գործընկերները մասնակցեին, ափսոսում եմ դրա համար. Բալասանյանը երդվեց

12:45 Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր փակ, գաղտնի քվեարկությամբ վերընտրվեց Գյումրու քաղաքապետ: Այնուհետեւ, Սամվել Բալասանյանը գումարեց նորընտիր ավագանու առաջին նիստը, որի մեկնարկին տեղի ունեցավ նրա երդման արարողությունը:

«Ես, Սամվել Միսակի Բալասանյանս, ստանձնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու քաղաքապետի պաշտոնը, հանդիսավոր երդվում եմ...». ծափահարությունների ներքո հայտարարեց Բալասանյանը: 

Չնայած այն հանգամանքին, որ հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած Գյումրու ավագանու ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած 3 կուսակցության՝ ԲՀԿ-ի, «Հայկական վերածնունդի» եւ «ԳԱԼԱ»-ի ներկայացուցիչները բոյկոտեցին Գյումրու ավագանու առաջին նիստը, նիստը չհետաձգվեց:

Արձանագրվեց, որ նիստն իրավազոր է, քանի որ ներկա են ավագանու անդամների կեսից ավելին՝ 17 ավագանու անդամ: Հիշեցնենք, որ Գյումրու ավագանին կազմված է 33 անդամից: Ավագանու մյուս անդամները, որոնք ներկայացնում են ԲՀԿ, «Հայկական վերածնունդ» եւ «ԳԱԼԱ» կուսակցությունները, նիստը բոյկոտել էին՝ ի նշան մանդատների բաշխման կարգի դեմ բողոքի:

Իր գլխավորած ցուցակը ներկայացնող ավագանու անդամների ներկայությամբ Բալասանյանը հայտարարեց. «Հարգելի գյումրեցիներ, բոլորիդ շնորհավորում եմ այս գեղեցիկ օրվա կապակցությամբ: Սա պատմական օր է, իհարկե շատ լավ կլիներ, որ մեր գործընկերները մասնակից լինեին, ափսոսում եմ դրա համար, որպեսզի մեր աշխատանքները սկսեինք, որովհետեւ բոլորի ծրագրերում կային շատ լավ դրույթներ, որով պետք է համագործակցենք եւ կարողանանք շենացնել մեր քաղաքը: Իհարկե, մարդն ունի իր իրավունքը եւ կարող է իր իրավունքով առաջնորդվել: Էնպես որ մենք կարող ենք մեր օրակարգը հաստատել»:

Այս կարճ ելույթին հաջորդեց օրակարգային հարցերի հաստատումը: Հարցերը հիմնականում տեխնիկական բնույթի էին: Ինչպես եւ սպասվում էր, օրակարգի բոլոր հարցերը հաստատվեցին միաձայն: «Դեմ», ձեռնպահ» չկար:

Հաստատվեց նաեւ ավագանու հաջորդ նիստի օրը՝ նոյեմբերի 10:

Նիստի ավարտին Բալասանյանը հայտարարեց. «Բարի երթ ձեզ, ինձ թվում է հաջորդ անգամ մեր գործընկերները ներկա կլինեն»: 

Նիստն ավարտելուց հետո Բալասանյանը գրեթե վազելով հեռացավ նիստերի դահլիճից՝ հրաժարվելով պատասխանել նաեւ լրագրողների հարցերին: 

Այսպիսով, Գյումրու քաղաքապետ դարձավ Սամվել Բալասանյանը: 

Առաջիկա օրերին ԲՀԿ-ն, Հայկական վերածնունդը եւ ԳԱԼԱ-ն վարչական դատարան կդիմեն՝ վիճարկելու թիվ 34 ԸԸՀ նախագահի որոշումը, համաձայն որի 17 մանդատ հատկացվեց «Բալասանյան դաշինք»-ին, 8 մանդատ՝ «Հայկական վերածնունդ» կուսակցությանը, 4 մանդատ՝ ԲՀԿ-ին եւ 4 մանդատ՝ «ԳԱԼԱ»-ին: 

«Հայկական վերածնունդ»-ը, ԲՀԿ-ն եւ «ԳԱԼԱ»-ն պնդում են, որ այդ ձեւով բաշխումն Ընտրական օրենսգրքի 141 հոդվածի խախտում է: 

Արդյո՞ք ընտրություններին մասնակցած 3 կուսակցությանը կհաջողվի չեղյալ համարել մանդատների նման բաշխումը՝ պարզ կդառնա առաջիկայում:

11:10 Այսօր ժամը 12:00-ին նիստ է գումարելու Գյումրու նորընտիր ավագանին: Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ընտրություններում 6 տոկոսի շեմը հաղթահարած «ԳԱԼԱ» կուսակցությունը, ԲՀԿ-ն եւ «Հայկական վերածնունդը» բոյկոտելու են այդ նիստը եւ որպես բողոքի նշան հրաժարվելու են իրենց մանդատներից: «ԳԱԼԱ» կուսակցության ներկայացուցիչ Քրիստինա Մկրտչյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք պատրաստվում են դիմել նախ Վարչական դատարան, իսկ հետո նաեւ Սահմանադրական դատարան՝ բողոքարկելու մանդատների բաշխման գործընթացը:

«Մենք հայտարարել էինք, որ եթե մանդատները բաշխվեն Սերժ Սարգսյանի կամեցածի պես կամ Մուկուչյանի ուզածով, մենք դիմելու ենք Վարչական դատարան, Սահմանադրական դատարան: Այդ հայտարարությունը սկսեց գործել երեկվանից, երբ հայտնի դարձավ, որ «Բալասանյան դաշինքին» 17 մանդատ է տրվել, ինչը նշանակում է, որ մեկական մանդատ վերցրել են «Հայկական վերածնունդից» եւ ԲՀԿ-ից: Մեզ շուրջ 40 րոպե առաջ զանգել-տեղեկացրել են, որ այսօր նիստ է հրավիրվում, բայց մենք այդ երեք ուժով կբոյկոտենք»,- տեղեկացրեց Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ կիրակի տեղի ունեցավ թիվ 34 ԸԸՀ նիստ, որի ընթացքում ընտրությունների արդյունքում 6 տոկոսի շեմը հաղթահարած քաղաքական ուժերի միջև Գյումրիի 33 անդամից կազմված ավագանիների խորհրդի մանդատները բաշխվեցին հետևյալ կերպ.  Բալասանյան դաշինքը, որը սատարում է գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանին, ստացավ 17, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը բաժին հասավ 8, «Հայկական վերածնունդ» կուսակցությանը՝ 4, ԳԱԼԱ կուսակցությանը՝ 4 մանդատ։

Տպել
3721 դիտում

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան