Եկեք ցրենք գաղջը. ցնցումներ են պետք

Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը, մեղմ ասած, լավ չէ: Շա՜տ մեղմ ասած: Եվ դա արդեն պաշտոնապես խոստովանում են նաեւ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները՝ ի դեմս նորանշանակ վարչապետի:

Խոստովանել, որ վիճակը լավ չէ,  արդեն դրական երեւույթ է: Նշանակում է, որ իշխանությունը արձանագրում է, ախտորոշում է վիճակը, եւ տեսականորեն դա առաջին քայլն է վիճակը բարելավելու: Բայց՝ միայն տեսականորեն: Գործնականում դա անհրաժեշտ, բայց ամենեւին ոչ բավարար քայլ է: Հնարավո՞ր է արդյոք Հայաստանում բարելավել վիճակը այն մեթոդներով, որ որդեգրել է գործող իշխանությունը: Եվ ի վերջո, որն է այս վատ վիճակի իրական պատճառը, հիմքը:

Զուտ տնտեսագիտական իմաստով խոչընդոտներ կան եւ դրանք շատ են: Օրինակ, տնտեսական կյանքը կարգավորող օրենսդրությունը կատարյալ չէ, դրամավարկային քաղաքականությունը վատ է, հարկաբյուջետային քաղաքականությունը ավելի վատն է..: Նման խոչընդոտներ կարելի է թվարկել անվերջ: Սակայն ուշադիր ուսումնասիրելու պարագայում կհամոզվենք, որ սրանք հետեւանքներ են, ոչ թե պատճառ: Մասնավորապես դրամավարկային, հարկաբյուջետային քաղաքականությունները հարմարեցվել են ներկա իրավիճակին եւ դրանցով իշխանությունը փորձում է ընդամենը ավելի չվատացնել վիճակը, եւ դա, բնականաբար, չի ստացվում:

Իսկ բոլոր աղետների իրական պատճառը, եթե պարզ ձեւակերպենք, բարոյահոգեբանական հարթության մեջ է: Հուսալքություն, ապագայի նկատմամբ համատարած անվստահություն, անպաշտպանվածության զգացում... Մի խոսքով՝ գաղջ մթնոլորտ: Բայց դա այն «գաղջը» չէ, որի մասին խոսում էր Սերժ Սարգսյանը: Վերջինիս նշած «գաղջը» մի մթնոլորտ է, որը արհեստականորեն փորձում են ստեղծել ԶԼՄ-ները, բայց իրականում այն չկա: Ակնհայտ է, սակայն, որ դա այդպես չէ: Իրականում գաղջ մթնոլորտը համատարած է, դրանով ներծծված է ամբողջ հանրությունը իր բոլոր շերտերով, եւ ԶԼՄ-ների դերը այստեղ նվազագույնն է, եթե չասենք՝ իսպառ բացակայում է:

Եվ ուրեմն, ակնհայտ է, որ իրավիճակը փոխելու համար պետք է վերացնել հենց այդ մթնոլորտը: Ինչպե՞ս: Ասենք՝ տնտեսական ցուցանիշների բարելավմամբ: Այս տարի Հայաստանում սպասվում է մի 2.5 տոկոս տնտեսական աճ, հաջորդ տարի` 3.2 տոկոս: Սրանով հնարավո՞ր է ցրել գաղջ մթնոլորտը, մարդկանց ոգեւորել, նրանց ամուր հույսեր ներշնչել, որ ապագան փայլուն է լինելու...: Անցած 20 տարիների ընթացքում Հայաստանում միշտ արձանագրվել է տնտեսական աճ, բացի 2009 թվականից: Տարիներ են եղել, որ աճը եղել է նույնիսկ երկնիշ: Բայց արդյոք դա հանգեցրե՞լ է հանրային ոգեւորության: Որոշակի լավատեսություն, իհարկե, տարբեր ժամանակահատվածներում եղել է, անշուշտ: Բայց բավական էր, որ մի թեթեւ միջանցիկ քամի անցներ մեր տնտեսության միջով, ու այդ լավատեսության նշույլներից հետք անգամ չմնար:

Այլ կերպ ասած, անընդհատ «մի թեթեւ» տնտեսական աճ ապահովելով, թոշակներն ու աշխատավարձերը մի 2-3 տոկոս ավելացնելով, մի երկու փողոց ասֆալտելով ու լուսավորելով, մի երկու ծառ տնկելով՝ գաղջ մթնոլորտը ցրել հնարավոր չէ: Փորձն է ցույց տալիս: Գաղջությունը ցրելու համար անհրաժեշտ է շատ հզոր, թարմ «քամի»: Օրինակ, պատկերացնենք, թե ինչպիսի մթնոլորտ կտիրի Հայաստանում, եթե իշխանությունը օրենքի տառին, ստորակետին ու ոգուն համապատասխան սկսի «կացինով» ջարդել արհեստական ստեղծված մոնոպոլիաները: Մոնոպոլիստներին ու օլիգարխներին զրկի ապօրինի կուտակած սեփականությունից: Ու դա սկսի ամենա, ամենախոշոր «գործարարներից»: Ցնցումնե՞ր կլինեն: Իհարկե կլինեն:

Ի՞նչ կլինի, եթե սկսի ձերբակալել կոռումպացված պաշտոնյաներին, ընդ որում՝ ամենաբարձրաստիճաններից սկսած: Ցնցումներ կլինե՞ն: Իհարկե կլինեն: Ի՞նչ կլինի, եթե սկսի «բիզնեսմեն» դարձած պաշտոնյաներից, կամ պաշտոնյա դարձած «բիզնեսմեններից» խլել նույնպես ապօրինի «վաստակած» հարստությունը: Ցնցումներ կլինե՞ն: Իհարկե կլինեն: Իսկ ի՞նչ կլինի եթե....: Ցանկացած պարագայում ինչ-որ ցնցումներ կլինեն: Ասենք, հնարավոր է, որ դրամը մի քիչ արժեզրկվի կամ արժեվորվի, մի քանի օր խանութներում կարող է եւ շաքարավազ, բանան, ձեթ, կարագ քիչ լինի, գները կարող են տատանվել... ու նմանատիպ այլ ցնցումներ: Բայց դա կտեւի մի քանի օր կամ շաբաթ, կամ նույնիսկ՝ ամիս ու ոչ ավելի: 

Բայց դրա դիմաց կցնցվի նաեւ այն գաղջ մթնոլորտը, որը այդքան խանգարում է մեզ ոգեւորվել, ստեղծել, ստեղծագործել, արտադրել... մի խոսքով, զարգանալ ու առաջ գնալ: Կցնցվի ու կցրվի: Եվ ի՞նչ կլինի դրանից հետո: Այն ամբողջ բիզնես դաշտը, որը ներկայումս ուզուրպացրել են մի քանի տասնյակ, իրենց գործարար ու բարերար համարողները, սահուն կբաշխվի հազարների մեջ, որոնք իրար հետ մրցակցելով կստեղծեն որակյալ ապրանքներ ու ծառայություններ, աշխատատեղեր, հարկեր կվճարեն եւ այլն: Եթե չեք հավատում, պարզապես ուսումնասիրեք Սինգապուրի օրինակը, որին այդքան հաճախ են հղում անում մեր իշխանավորները: Հայաստանի պարագայում սա, անշուշտ, ուտոպիա է: Նման բան Հայաստանում չի լինի, համենայն դեպս, տեսանելի ապագայում:

Իսկ դա նշանակում է՝ մենք շարունակելու ենք «ըմբոշխնել» այս գաղջ մթնոլորտը ու համակերպվել, որ տարեկան Հայաստանից արտագաղթում է բնակչության 2 տոկոսը, տարեցտարի էականորեն նվազում է ծնված երեխաների թիվը, տարեցտարի աճում է հանցագործությունների թիվը... Եվ սա՝ ամեն տարի արձանագրվող տնտեսական «աճի» պայմաններում:

Տպել
4152 դիտում

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ