Վանաձորում քաղաքապետի հարցը դեռ լուծված չի

Երեկ առաջին անգամ Գյումրի եւ Վանաձոր քաղաքային համայնքներում ավագանու ընտրություններն անցկացվեցին ՀՀ Ընտրական նոր օրենսգրքով: Նախնական տվյալներով երկու քաղաքներից մեկում՝ Վանաձորում, ընտրությանը մասնակցող որեւէ կուսակցություն չի ստացել 40+1 տոկոս ձայն: Սա նշանակում է, որ Վանաձորում ՀՀԿ-ն այսօր չի կարող, վստահաբար, ասել, որ քաղաքապետ ունի:

Եթե ընտրության արդյունքները հնարավոր բողոքարկումներից հետո էական փոփոխություն չկրեն, ապա կուսակցությունները նախնական թվերով հետեւյալ պատկերն են գրանցել՝

Գյումրիում «Բալասանյան դաշինքն» ստացել է քվեների 34.64 %-ը, ԲՀԿ-ն՝ 20.70, Հայկական վերածնունդը՝ 10.62, իսկ ԳԱԼԱ կուսակցությունը՝ 10.49 % ձայն: Մյուս կուսակցությունները չեն հաղթահարել 6% անցողիկ շեմը, որոնք ներկայացնում ենք ստորեւ՝

Ալյանս՝ 1.78 %, ՔՊ՝ 1.49 %, ՀՅԴ՝ 5.36 %, ՀԱԿ՝1.09 %, Համախմբում՝ 5.77 %, Գործարար՝ 1.32 %, Գյումրեցու ոգի՝ 5.74 %:

Վանաձոր քաղաքում ավագանու կազմում ընդգրկված կուսակցությունները կունենան հետեւյալ քանակի մանդատներ՝ ՀՀԿ՝ 13 մանդատ կամ ավագանու անդամ, երկրորդ տեղում հայտնված ԼՀ-ն կունենա 10 մանդատ, ՕԵԿ-ն՝ 5, ԲՀԿ-ն՝ 3 և ՀՅԴ-ն՝ 2 մանդատ:

Կարող ենք արձանագրել, որ նշված երկու քաղաքներից Վանաձորում ՀՀԿ-ն չունի 40-ից ավելի տոկոս կամ ավագանու անդամների մեծամասնություն, ուստի նա չի կարող ստանալ լրացուցիչ 10 % ձայն, որպեսզի ավագանիում ունենա կայուն մեծամասնություն:

Մանդատների հաշվարկում շփոթությունից խուսափելու համար ՀՀ ԸՕ-ի 141 հոդվածը սահմանում է, որ մանդատները հաշվելուց չպետք է հիմք վերցնել ընտրության ժամանակ ստացած ձայների տոկոսային հարաբերությունը: Այսինքն՝ եթե Բալասանյան դաշինքն ընտրություններում ստացել է 34.64 տոկոս ձայն, ապա դա դեռ չի նշանակում, որ այս դաշինքին պետք է 33 մանդատի 34.6 տոկոսը բաժին ընկնի: Մանդատների հաշվարկը կատարվում է այսպես՝ առանձնացվում են անցողիկ ձայներ ստացած կուսակցություններն ու դաշինքները եւ այդ դեպքում նոր հաշվարկում են, թե որ կուսակցությունը քանի մանդատ պետք է ունենա:

Եթե օրինակ՝ Բալասանյան դաշինքին իր ստացած ձայներով ավագանու կազմում տեղաբաշխում ենք անում, ապա նա 33 մանդատից ոչ թե ստանում է 15-ը, այլ 40 տոկոսից ավելին: Իսկ 40 տոկոս եւ ավելի ստացած, բայց ոչ 50+1 տոկոս ստացած ձայների պարագայում, այդ «40+»-ին գումարվում է եւս 10 տոկոս ձայն, որպեսզի 50+1 տոկոս ստացվի: Եվ ուրեմն՝ Բալասանյան դաշինքը 10 տոկոս բոնուսով ստանում է մանդատների 50+1 տոկոսը, որը՝ 17 է: Ավագանու կազմում ընդգրկված մյուս կուսակցությունները՝ ԳԱԼԱ-ն, ԲՀԿ-ն եւ Հայկական վերածնունդն էլ ստանում են մնացած 16 մանդատից իրենց այնքան, որքան տոկոսներ են ստացել երկրորդ հաշվակում:

Վանաձոր քաղաքում պատկերը մի փոքր այլ է: Եթե Գյումրու դեպքում Բալասանյան դաշինքը քաղաքապետ ունենալու հնարավորություն ունի, Վանաձորում ՀՀԿ-ին լրացուցիչ ձայներ են հարկավոր: Եթե Լուսավոր Հայաստանը, Հայկական վերածնունդը, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն միավորվեն, ապա նրանց ստացած մանդատների հանրագումարը հավասար է լինում 20-ի: Սակայն ՀՀԿ-ն իր հերթին կարող է կոալիցիա կազմել վերը նշված կուսակցություններից մեկի կամ մի քանիսի հետ եւ ստանա լրացուցիչ 4 մանդատի աջակցություն, եւ քաղաքապետ ունենա: Քաղաքական կոնյուտուրան հաշվի առնելով չի կարելի բացառել, որ ՀՀԿ-ի հետ քաղաքական համագործակցության հուշագիր ստորագրած ՀՅԴ-ն իր 2 մանդատով միանա ՀՀԿ-ին, սակայն այս դեպքում էլ եւս 2 մանդատ է հարկավոր, որպեսզի պարզ մեծամասնություն ստացվի:

Վերը նշվածից ելնելով կարելի է վստահ պնդել, որ Վանաձորում քաղաքապետի հարցը դեռ լուծված չի:

Տպել
4242 դիտում

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացրել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը