Համաներման համար քաղաքական պահը չի հասունացել. Սերժ Սարգսյանը դատարկ փամփուշտ կրակող չի

Մեկ ամսից ավելի է՝ խոսվում է Անկախության 25-ամյակի առիթով համաներում հայտարարելու հավանականության մասին: Այս համաներմանը, սակայն, հասարակությունը սպասում է մեկ տարուց ավելի: Ակնկալվում էր, որ 2015-ի ապրիլ-մայիսին Ցեղասպանության 100-րդ տարելիցի եւ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի հետ կապված շատ մեծ համաներում է լինելու: Անցյալ տարվա սպասելիքները չարդարացան:

Անկախության 25-ամյակի առիթով համաներման համար դեռ ժամանակ կա` առնվազն մինչեւ այս տարվա վերջ: Դատելով մամուլի բազմաթիվ հրապարակումներից եւ պատասխանատու պաշտոնյաների հրապարակային հայտարարություններից` ներկայում համաներման մասին օրենքի նախագիծ իսկապես մշակվում է: Թե դեռ որքան ժամանակ պետք կլինի այն ավարտելու եւ ԱԺ ուղարկելու համար, դժվար է ասել:

Ընդհանրապես համաներումը իրավական ակտ է, եւ նորմալ երկրներում դրանով հետաքրքրվում են միայն հասարակության շատ կոնկրետ շերտերը: Հայաստանում էլ է այդպես եղել, բայց՝  մինչեւ 2009 թվականը: Դրանցից հետո համաներումները  վերածվել են քաղաքական միջոցառումների: Իրավական սույն եզրույթը ավելի շուտ դարձել է գործիք, որը Սերժ Սարգսյանն ուզած ժամանակ օգտագործում է՝ երկրում քաղաքական մթնոլորտ փոխելու համար: Հենց այդպիսի ազդեցություն ունեցան 2009, 2011 թվականների համաներումները, երբ բանտերից ազատ արձակվեցին Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալները:

Ասում են, որ 2015 թվականին էլ համաներում չհայտարարվեց, որովհետեւ այն տարածվելու էր Ցեղասպանության 100-րդ տարելիցը  հարամ չանելու պատճառով այդ ընթացքում բանտում գտնվող Ժիրայր Սեֆիլյանի եւ ընկերների վրա: Այսինքն, համաներումները նաեւ հետաձգվում են քաղաքական նկատառումներից ելնելով:

Եթե 2015 թվականի համաներումն, այնուամենայնիվ, հայտարարվեր, այն գուցե ավելի պակաս քաղաքական ֆոն կունենար, որովհետեւ արդյունքում ազատ կարձակվեին մեկ տասնյակի հասնող քաղբանտարկյալներ` Շանթ Հարությունյանը, ընկերները, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը: Դրանից հետո քաղաքական ընդվզման եղանակներն էլ ավելի սրվեցին, եղավ հուլիսի 17-ը եւ հիմա, մեկուկես տարի անց հանրության քաղաքական ակնկալիքները համաներումից զգալիորեն մեծացել են:

Ժիրայր Սեֆիլյանն ու ընկերները, «Սասնա ծռերի» անդամները, նրանց օժանդակողները, Խորենացի փողոցից  ձերբակալվածները, Շանթ Հարությունյանն ու ընկերները, «Նոր Հայաստանից» Գեւորգ Սաֆարյանը, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը, Շանթենց գործի անարդարությունից ըմբոստացած Հայկ Կյուրեղյանը..., քաղաքական ենթատեքստով բանտարկվածների թիվը ներկայում ձգտում է 100-ի: Հնարավոր չէ համաներման մասին օրենք ընդունել առանց վերը նշված խմբերին անդրադառնալու:

Իհարկե, միշտ էլ կարելի է իրավական դաշտ մտնել եւ հիմնավորումներ բերել, թե ինչու համաներումը չի կարող նրանց վրա տարածվել: Բայց իշխանություններն էլ կարծես այս ճանապարհով չեն գնում: ԱԺ-ում պատասխանելով «Սասնա ծռերի» անդամների վրա հնարավոր համաներման տարածման մասին լրագրողների հարցերին, այն ժամանակ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը չբացառեց նման հնարավորությունն՝ ասելով, որ «այն հոդվածները, որոնցով հարուցվել են քրեական գործեր եւ առաջադրվել են մեղադրանքներ, ունեն նաեւ խրախուսական նորմեր»: Իրավաբաններն էլ հուշում են, որ նոր համաներման տեքստում «Սասնա ծռերի» գործը կարող է առանձին նշվել, ինչպես Մարտի 1-ի գործի դեպքում եղավ: Եվ ընդհանրապես, որպեսզի համաներումը մնա իրավական դաշտում, բանտերում քաղաքական եւ գաղափարական դաշտերից ներկայացուցիչներ չպետք է լինեն` երբեմն անհիմն մեղադրանքներով, երբեմն անհամարժեք պատիժներով եւ այլն:

Օրեր առաջ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ համաներման հարցով հստակություն դեռ չկա: Ամսվա սկզբին Հանրային խորհուրդը, ըստ պաշտոնական հաղորդագրության,  քննարկել էր «Անկախության 25-ամյակին ընդառաջ համաներում հայտարարելու հարցը, որը կտարածվի նաեւ հուլիսյան դեպքերի հետեւանքով անազատության մեջ հայտնված անձանց որոշակի խմբի վրա»: Հարցը պետք է լրացուցիչ քննարկվեր նաեւ հաջորդ շաբաթվա ՀԽ նիստում, ինչը այդպես էլ մինչ օրս տեղի չի ունեցել: Այսինքն՝ եթե հավատանք, որ Վազգեն Մանուկյանն ու նրա ղեկավարած կառույցը հենց այնպես հայտարարություններ չեն անում, ստացվում է, որ պլանավորվում էր համաներման մասին օրինագիծը ԱԺ տանել  մինչեւ սեպտեմբերի 21-ը, այսինքն`այս նստաշրջանի առաջին քառօրյայի ժամանակ:

Որն է հետքայլի պատճառը եւ արդյոք անորոշ ժամանակո՞վ է հետաձգված գործընթացը: Այս հարցերի պատասխանը թերեւս խիստ սահմանափակ թվով մարդկանց է հասանելի: Մյուսներիս մնում է միայն վերլուծություններ անել: Նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի կարծիքով, օրինակ Սերժ Սարգսյանը չի ցանկանա, որ 2017 թվականի ընտրությունների ժամանակ «Սասնա Ծռերի» տղաները ազատության մեջ լինեն, այդ պատճառով կամ համարերում չի լինի, կամ կլինի, բայց նրանց վրա չի տարածվի: Այս տեսակետը 2015 թվականին համաներում չհայտարարելու տրամաբանության մեջ է: Մյուս կողմից, գուցե Սերժ Սարգսյանը ընտրություններին ավելի մոտ ժամանակահատվածում գնա այդ քայլին, ցույց տալու համար, թե որքան հանդուրժող եւ ժողովրդավար է իր իշխանությունը: Տվյալ հարցում վերլուծություններ անելը, իսկապես, բարդ եւ անշնորհակալ գործ է:

Տպել
19104 դիտում

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից