«ՀԺ»․ Քանի՞ միլիարդ դրամով ենք ավելի վատ ապրելու հաջորդ տարի

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ ՀՀ կառավարությունը իր երեկվա նիստում հավանության արժանացրեց ՀՀ 2017 թ. պետբյուջեի նախագիծը:

«Դատելով բյուջեի ցուցանիշներից, հաջորդ տարի մեր երկիրը ավելի վատ է ապրելու: Մասնավորապես, ծախսերը էականորեն կրճատվելու են:

Սակայն թվական որոշակի անճշտություններ կան, որոնք թույլ չեն տալիս «հաշվարկել», թե որքանով է վատ լինելու: Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, թե 2017 թվականին բյուջեի ծախսերը այս տարվա համեմատ  կրճատվելու են 100 միլիարդ դրամով, սակայն համեմատելով այս եւ հաջորդ տարվա բյուջեները, պարզ է դառնում, որ ծախսերը կրճատվում են 17 միլիարդ դրամով: Եկամուտների մասով եւս անհստակություն կա: Վարչապետը հայտարարեց, թե եկամուտները աճելու են 70 միլիարդ դրամով, սակայն փաստաթղթերով աճը միայն 24 միլիարդ է:

Թվային այս տարբերությունները թերեւս պայմանավորված են նրանով, որ վարչապետը համեմատությունը արել է ոչ թե 2016 թ բյուջեի մասին օրենքի, այլ սպասվող ցուցանիշների` այսինքն կատարողականի հետ: Եթե դա այդպես է, ապա այս տարվա բյուջեն էականորեն թերակատարվելու է թե՛ եկամուտների, եւ թե՛ ծախսերի մասով»,- մասնավորապես՝ գրում է թերթը:

Տպել
20844 դիտում

«Մեր ժամանակների հերոսը». գլխավոր մրցանակը վարչապետը հանձնեց «Markos toys»-ի հիմնադիր Սևակ Մարկոսյանին

Հայոց բանակի զինվորին մրցանակ հանձնելը մեծ պատիվ ու պարտավորություն է. երկրորդ հատուկ մրցանակը՝ զինվորականներին (ուղիղ)

ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ բանակցություններ հնարավոր են. Զարիֆը՝ նախապայմանների մասին

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատարների համար

Մենք կարծես ուսուցիչների հետ մարտի դաշտում լինենք. վճարովի թեստավորվում են ու ասում՝ գնում ենք դպրոց

Հատուկ մրցանակը բուժաշխատողներին հանձնեց COVID 19-ը վերապրած Պետրոս Պետրոսյանը (ուղիղ)

ՌԴ-ն իր հակակորոնավիրուսային պատվաստանյութի տրամադրման գործարքներ է կնքում աշխարհով մեկ. ինչ է հայտնի

Լուիս Սուարեսը տեղափոխվում է «Ատլետիկո», Ալվարո Մորատան՝ «Յուվենտուս»

«Զվարթնոց» տաճարում մեկնարկեց «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը (ուղիղ)

Րոպեներ անց Նիագարա ջրվեժը կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով

Մոլդովական փողոցում բռնկված հրդեհի վայրից փրկարարները տարհանել են երկու քաղաքացու․ տուժածներ չկան

Անկախության տոնակատարությանը նվիրված համերգ Զվարթնոց տաճարում. Տիգրան Գալստյանը լուսանկարներ եւ տեսանյութ է հրապարակել

Անկախության տոնի կապակցությամբ Երևանում կազմակերպվել են մարզական և մշակութային միջոցառումներ. ՊՆ

Նոր Ամանոս գյուղում այրվել է մոտ 700 հակ անասնակեր

Մենք ակնկալում ենք խորացնել մեր գործընկերությունը մի շարք կարևոր ոլորտներում. Ջաստին Թրյուդոյի ուղերձը

Արթիկի գերեզմանատանը հայտնաբերվել է գերեզմանափորի դին

Վարորդի եկամուտը քչացել է, չի աշխատի, ծնողներն էլ խառը դրության մեջ են. 3 գյուղի աշակերտներ դպրոց հասնելու խնդիր ունեն

Սեպտեմբերի 21-ը Վաշինգտոնում հայտարարում եմ որպես «Հայաստանի անկախության օր». քաղաքապետ

Վանաձորում 2 մանկապարտեզ չի վերաբացվել, 1-ի գործունեությունը դադարեցվել է. բուժքրոջ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Թաթան երգ կնվիրի Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբին