Ջենտլմենություն չեն անում, լավ էլ կռիվ են տալիս. Արուսյակ Այվազյանը՝ հակառակորդների մասին

Հոկտեմբերի 2-ին հետաքրքիր պայքար է սպասվում Կոտայքի մարզի Գառնի գյուղում կայանալիք ՏԻՄ ընտրություններում: Այս ընտրության հետաքրքրություններից մեկն այն է, որ թեկնածուներից մեկը կին է. խոսքը Ազատ գետի «ազատության» համար ծավալված պայքարում ամենահամառ ակտիվիստներից Արուսյակ Այվազյանի մասին է: Վերջինս հոկտեմբերի 2-ին պայքարելու է 3 տղամարդ թեկնածուի դեմ: Նրանցից մեկին (Տիգրան Կարապետյան) առաջադրել է ՀՅԴ-ն, մեկին (Ահարոն Սահակյան)՝ ՀՀԿ-ն, երրորդը գործող համայնքապետն է (Աշոտ Վարդանյան), որին որեւէ կուսակցություն չի սատարում:

Արուսյակ Այվազյանն ասում է՝ տարբեր կուսակցությունների կողմից առաջարկներ է ստացել նրանց կողմից առաջադրվելու, սակայն ինքը չի համաձայնել: Գառնիում առաջադրված միակ կին թեկնածուն նշում է նաեւ, որ արտասահմանում բնակվող տարբեր մեծահարուստներ պատրաստակամություն են հայտնել իր ընտրվելու դեպքում օգնել Գառնի համայնքին՝ ոտքի կանգնելու հարցում: Ներկայացնենք Այվազյանի հետ մեր զրույցը.

- Տիկին Արուսյակ, ինչպե՞ս է ընթանում քարոզարշավը. ընտրակաշառքի մասին տեղեկություններ, խախտումներ կա՞ն մյուս թեկնածուների կողմից:

- Ես չեմ էլ հետաքրքրվել՝ արդյո՞ք ընտրակաշառք տալիս են, չեն տալիս: Իմ հետեւողականությունը նրանում է, որ կարողանամ իմ ծրագիրը ներկայացնել համայնքի բնակիչներին եւ հավաստիացնել, որ այդ ծրագրի կետերն օդից վերցրած չեն: Ես մարդկանց վստահեցնում եմ, որ իմ ղեկավարած տարիների ընթացքում համայնքի բնակիչների եւ մեր համայնքը ոտքի կանգնեցնելու պատրաստակամություն հայտնած մեծահարուստ մարդկանց հետ միասին իրականացնելու եմ այդ ծրագիրը եւ Գառնին աշխարհին ներկայացնելու եմ իր գեղեցիկ, հմայիչ տեսքով: Ես ո՛չ մրցակցություն եմ ցանկանում, ո՛չ ցանկանում եմ տեսնել այստեղ խարդավանքներ, ընդհակառակը՝ ես ուզում եմ, որ մեր երիտասարդներն իրոք ունենան անաղարտ ապագա, որ մեր երկիրը ներկայացնեն պատվով, որ չունենան այն հոգեվիճակը, որ խեղճ պետության ներկայացուցիչ են:

- Ձեր ծրագիրն ինչպե՞ս եք ներկայացնում, առանձին հանդիպումնե՞ր եք անցկացնում:

- Ես իմ ծրագիրը բազմացրել եւ գնում եմ բոլորի տուն ու բաժանում այն: Ոչ թե գովազդում եմ, որ ինձ ընտրեն, այլ ասում եմ, որ ծանոթանան իմ ծրագրին եւ եթե կցանկանան, որ այդ ծրագիրն իրականություն դառնա՝ միասին կարող ենք իրականացնել, չեն ցանկանա՝ թող ընտրեն իրենց ճանապարհը, ես չեմ կարող ստիպել: Ես ուզում եմ՝ մարդկանց գիտակցական մակարդակն այնպիսին լինի, որ իրենք չտրվեն սադրանքների, ազգակցական կապանքների մեջ չլինեն, չենթարկվեն կուսակցական խաբկանքների, այլ գնան ընտրությունների՝ խղճի անաղարտ թելադրանքով:

- Իսկ ձեր ծրագրի մեխը ո՞րն է, կարո՞ղ եք ասել՝ ինչ եք ուզում փոխել Գառնիում:

- Ես ուզում եմ Գառնին վայելուչ ներկայանա աշխարհին, քանի որ պատմական գյուղ է: Դրա համար պետք է գիշերուզօր աշխատել, փնտրել, գտնել ուղիներ եւ մարդկանց զորակցությամբ մեր համայնքը դարձնել ամենագեղատեսիլը:

- Դուք նշեցիք, որ մեծահարուստների միջոցով եք նաեւ պատրաստվում ձեր ծրագրերը իրագործել: Ովքե՞ր են նրանք, ինչպե՞ս են հայտնել ձեզ աջակցելու պատրաստակամություն:

- Ազատ գետի համար պայքարի օրերին, տեսնելով իմ պայքարը, հասկանալով, որ ես ազնիվ մղումներ ունեմ, կարողացել եմ պայքարը բարեհաջող ավարտին հասցնել՝ շատ մարդիկ, մեծահարուստներ հույս են կապում ինձ հետ եւ ցանկանում օգնել: Ես ասել եմ, որ ես ազնիվ եմ աշխատելու եւ իմ համայնքի բնակիչն իմանալու է, թե բյուջե մտած ամեն մի լուման ինչ նպատակի է ծառայել:

- Երեք տղամարդկանց դեմ եք պայքարում. ինչպե՞ս են դրսեւորում իրենց, ջենտլմենական քայլեր անո՞ւմ են:

- Ես չէի ասի, թե ջենտլմենական քայլեր են անում, ընդհակառակը՝ լավ էլ կռիվ են տալիս հավասարը հավասարի պես: Դրանից ես ավելի ոգեւորվում եմ. քանի որ նրանք խտրականություն չեն դնում, ուրեմն տեսնում են, որ ուժեղ մարդ է կանգնած իրենց առջեւ: Թե իրենց ընտանիքներում եւ շրջապատում ինչպես են՝ չեմ կարող ասել, բայց իմ պարագայում կռիվ են տալիս հավասարը հավասարի հետ:

- Այս պահին ինչպե՞ս եք գնահատում ձեր շանսերը:

- Չեմ կարող ասել, դա կախված է մեր համայնքի անդամներից, թե որքանով նրանք կձերբազատվեն ազգակցական կապանքներից, կուսակցական խարդավանքներից եւ ընտրությունների կգնան իրենց խղճի ձայնին լսելով եւ ճիշտ ընտրություն կկատարեն մեր ապագա սերունդների համար:

- Ի՞նչ նկատի ունեք ազգակցական կապանքներ ասելով:

- Ժողովրդի խոսքով ասած՝ թայֆայական կապերը նկատի ունեմ: Նույն ազգի մարդիկ որ չասեն՝ սա մեր ցեղից է, գնանք իրեն ընտրենք, այլ տեսնեն՝ ով կարող է բարեկեցիկ կյանք ապահովել, նրան ձայն տանք:

- Ազատ գետի հետ կապված ձեր պայքարն ի՞նչ փուլում  է հիմա եւ արդյոք դա ձեզ օգնել է առաջադրվելիս ունենալ առավելություն ժողովրդի մոտ:

- Ոչ թե օգնել է, այլ՝ պարտավորեցրել է, որ եթե կարողացանք փրկել Ազատ գետը, ապա պարտավոր ենք ծառայել համայնքի բարեկեցությանը: Դա է խնդիրը: Ազատ գետը 5.2 մետր ներքեւից էլի ուզում են վտանգել: Ես ուզում եմ դառնալ համայնքի ղեկավար, որ ի պաշտոնե արգելեմ, թույլ չտամ, որ էլի վտանգվի:

- Աջակցություն զգո՞ւմ եք համայնքի բնակչության կողմից: Կուսակցություններից որեւէ մեկը ձեզ չի՞ սատարում:

 - Ես ինքնաառաջադրվել եմ: Բոլոր կուսակցություններն առաջարկել են, որ ես իրենց կողմից ներկայանամ, բայց ես բոլորին մերժել եմ՝ ասելով, որ իմ կուսակցությունն իմ համայնքն է, ես հաշվետու եմ լինելու միայն իմ համայնքին եւ չեմ ցանկանում, որ որեւէ կուսակցության դեմ պարտավորության զգացում ունենամ, նրանց թելադրանքով շարժվեմ: Առանձին կուսակցություններ կարող են ինչ-որ հայրենանվեր աշխատանք կատարել, բայց հասնում են մի կետի, որ կուսակցական շահերի բախում է լինում եւ այդ բախումը Հայրենիքին ոչ թե օգուտ է բերում, այլ հակառակը՝ Հայրենիքի հիմքերն է խարխլում:

Տպել
3389 դիտում

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին