Կառավարությունը փորձելու է «սղղցնել» հարկային օրենսգրքի նախագիծը

Այն, ինչ կատարվեց եւ կատարվում է «Հարկային օրենսգրքի» նախագծի շուրջ, պարզապես, չի տեղավորվում առողջ տրամաբանության մեջ: Եվ այն, ինչ դեռ կատարվելու է, կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ մեր տնտեսության համար:

Անցած տարիներին բազմաթիվ փորձեր են եղել մեր ամբողջ հարկային օրենսդրությունը, որը կազմված է տասնյակ օրենքներից, համախմբել մեկ օրենքում, հնարավորինս պարզեցնել, ստեղծել հասկանալի ու համապարփակ մի օրենսգիրք: Այդ փորձերը տարբեր պատճառներով տապալվում էին: Եվ ահա անցած տարի միջազգային կառույցների ֆինանսական աջակցությամբ նախաձեռնվեց հերթական փորձը, որը ավելի լավ էր տապալվեր, քան այսպիսի ընթացք ստանար:

Օրենսգրքի մշակումն անցավ, կարելի է ասել, կիսագաղտնի պայմաններում` կառավարության գրասենյակներում: Իսկ երբ դրա «կմախքը» արդեն պատրաստ էր, հետագա մշակումը պետք է անցներ շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ: Խոսքը առաջին հերթին բիզնեսի շահերը ներկայացնող կառույցների մասին է: Ակտիվ մասնակցություն եղավ, քննարկումներ կազմակերպվեցին, առաջարկներ ներկայացվեցին...: Նախագծի հեղինակները խոստացան դրանց մի զգալի մասը ներառել, նույնիսկ շրջանառության մեջ հայտնվեց այդպիսի փոփոխություններով նախագիծ, տարբեր ոչ կառավարական կազմակերպություններ սկսեցին աշխատել դրա վրա, նոր առաջարկություններ ներկայացնել եւ այլն, սակայն այս տարվա մարտին կառավարության նիստի օրակարգում հայտնվեց Հարկային օրենսգրքի մի բոլորովին այլ նախագիծ, առանց որեւէ առաջարկի ներառման:

Այդ ժամանակ դժգոհության ալիք բարձրացավ տնտեսվարողների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների շրջանում: Գնահատականը մեկն էր` կառավարությունը իրենց «քցել է»: Սակայն դա չխանգարեց, որ կառավարությունը հավանության արժանացնի նախագիծը եւ այդ տեսքով ուղարկի Ազգային ժողով: ԱԺ-ում նույնպես նախագիծը հուժկու քննադատության արժանացավ: Ընդ որում, քննադատությունը հնչում էր ոչ միայն ընդդիմադիր պատգամավորների, այլ նաեւ մեծամասնություն կազմող ՀՀԿ պատգամավորների կողմից:

Կառավարության ներկայացուցիչները համաձայնվեցին, որ օրենքում պետք է փոփոխություն անել: Սակայն պատճառաբանելով, որ միջազգային ֆինանսական կառույցների կողմից ժամկետների հարցը շատ խիստ է դրված եւ Հարկային օրենսգիրքն առաջին ընթերցմամբ պետք է ընդունված լինի գարնանը, խնդրեցին ԱԺ-ից ընդունել այն: Միաժամանակ, սակայն, ամենահամոզիչ ձեւով խոստացան, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում էական փոփոխություններ կիրականացնեն նախագծում:

Հիմա, Հարկային օրենսգիրքը երկրորդ ընթերցմամբ ընդունվելու համար ներառված է ԱԺ արտահերթ նստաշրջանում: Օրակարգում դրված նախագիծը, պարզվում է, այն նույն տեսքի է, ինչպիսին ընդունվել էր առաջին ընթերցմամբ: Այսինքն, արդեն երկրորդ անգամ կառավարության ներկայացուցիչներն ուղղակի խաբում են: Օրենսգրքի նախագծի քննարկմանը դեռ ԱԺ չի հասել: Դա կարող է լինել, հավանաբար՝ այսօր: Ու դրա շուրջ անկասկած բուռն քննարկումներ տեղի կունենան:

Ակնհայտ է, որ նախագծի հեղինակները փորձում են «սղղացնել» իրենց համար խիստ ձեռնտու, տնտեսվարողների շահերը հաշվի չառնող, իր մեջ ակնհայտ վտանգներ պարունակող այս օրենսգիրքը եւ դա անում են, այսպես ասենք, պարզունակ խաբեության միջոցով: Ինչպիսին է նախագծի վերաբերյալ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի կարծիքը՝ անհայտ է: Անհայտ է նաեւ, թե ինչ կարծիքներ ունեն ֆինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանը, կամ, ասենք, էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվելիք Սուրեն Կարայանը: Ամենայն հավանականությամբ, նրանք դեռ ամբողջությամբ չեն էլ կարողացել ուսումնասիրել փաստաթուղթը, գտնել «ստորջրյա խութերը», եւ մտածել դրանք վերացնելու ուղղությամբ:

Բայց եթե նույնիսկ ինչ-որ բաներ նկատած լինեն, ցանկանան փոխել կամ գոնե ուզենան քննարկել նախագիծը, ապա չեն կարողանալու: Խնդիրն այն է, որ երկրորդ ընթերցմամբ նախագիծը ընդունելու վերջնաժամկետը սեպտեմբերի վերջն է: Եթե այդ ժամկետը ձգվի, ապա կառավարությունը լրջագույն խնդիրներ կունենա միջազգային ֆինանսական կառույցների հետ:

Բազմաթիվ տնտեսագետներ, տնտեսվարողների շահերը ներկայացնող հասարակական կառույցների ներկայացուցիչներ լարված սպասումների մեջ են, թե ինչ ընթացք կստանա նախագիծը ԱԺ-ում: Իսկ «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» հ/կ ղեկավար Հակոբ Ավագյանը երեկ նամակով դիմել է վարչապետ Կարեն Կարապետյանին՝ առաջարկելով ԱԺ-ից հետ կանչել Հարկային օրենսգրքի նախագիծը, հիմնավորելով, որ ընդամենը շաբաթներ առաջ հենց կառավարությունում տեղի են ունեցել քննարկումներ, հստակ հանձնարարականներ են եղել օրենսգրքի նախագծի որոշ խնդրահարույց դրույթներ վերանայելու մասին, սակայն դրանք բոլորովին չեն իրականացվել:

«Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ նախագահ Փայլակ Թադեւոսյանը Lragir.am-ին ասել է, թե օրենսգրքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում նիստեր եղան: «Այնտեղ խոստացան, որ քննարկումները շարունակվելու են, եւ առանց առաջարկություն ներկայացնողների մասնակցության քննարկում չի լինի: Բայց ժամկետներն անցել են, էլ երբ են պատրաստվում ինչ-որ բան քննարկել: Միայն մեր կազմակերպությունը երեք գրություն է ուղարկել օրենսգրքի մասերի հետ կապված, մոտ 250 առաջարկ ենք արել: Այդքան աշխատել ենք, բայց Ազգային ժողովի կողմից այս վերաբերմունքը չգիտենք ինչպես բնութագրել»,- ասել է Փայլակ Թադեւոսյանը: Ինչ ընթացք կստանա Հարկային օրենսգրքի նախագիծը, պարզ կդառնա հաշված օրերի ընթացքում:

Տպել
5188 դիտում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե