Ֆուտբոլի Չեմպիոնների լիգա. «Դեղին» արգելափակոց Մադրիդի «Ռեալի» համար

 Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլում այսօր եւ վաղը կայանալու են 2-րդ տուրի հանդիպումները. յուրաքանչյուր խաղային օր՝ 8-ական խաղ, եւ առանձնակի հետաքրքրությամբ է սպասվում իսպանիա-գերմանական 2 դիմակայություն: Այսօր Դորտմունդի «Սիգնալ Իդունա պարկ» ստադիոնում Գերմանիայի փոխչեմպիոն «Բորուսիան» հյուրընկալելու է Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալին»: Միայն այս ազդագիրը բավարար է այս հանդիպումը կարեւորագույնների շարքին դասելու համար, բայց այն դառնում է նաեւ առանձնահատուկ մրցող թիմերի վերջերս արձանագրած արդյունքների հետեւանքով: 2012 թվականից հետո «Բորուսիան» եւ «Ռեալը» Չեմպիոնների լիգայում հանդիպել են 3 անգամ. Դորտմունդում կայացած բոլոր հանդիպումներն ավարտվել են գերմանական թիմի հաղթանակներով՝ 2-1, 4-1, 2-0:

Իսպանական թիմի համար «Սիգնալ Իդունա պարկ» ստադիոնը դարձել է իսկական դժոխք. յուրաքանչյուր անգամ այս քաղաքից «Ռեալի» ֆուտբոլիստները հեռանում են իրենց թիմի կարգին ոչ վայել ցածրակարգ խաղով, պարտությամբ, ուղղակի՝ «նվաստացած»: Հիմա էլ կան բոլոր նախադրյալները «Ռեալի» հերթական «դորտմունդյան» ձախողման համար. Իսպանիայի առաջնությունում վերջին 2 հանդիպումներում մադրիդյան թիմը չի կարողացել հաղթել ոչ ուժեղագույն ակումբներին. «Վիլյառեալի» եւ «Լաս Պալմասի» հետ հանդիպումներում արձանագրվել են ոչ-ոքիներ:

Հետաքրքիր է նաեւ, որ «Վիլյառեալը» եւ «Լաս Պալմասը» հանդես են գալիս դեղին գույնի մարզաշապիկներով. Դորտմունդի «Բորուսիայի» հիմնական գույնն էլ դեղին է, եւ ստացվում է, որ 1 շաբաթվա մեջ 3-րդ անգամ «Ռեալը» մրցելու է «դեղին» թիմի հետ եւ առայժմ ունի լրջագույն խնդիրներ այս «գույնի» հետ. 2 «դեղինները» կարողացան չպարտվել Չեմպիոնների լիգայի գործող գավաթակրին, Գերմանիայի առաջնությունում բարձր տեմպ հավաքած եւ հրաշալի ֆուտբոլ ցուցադրող 3-րդ «դեղին» թիմը՝ «Բորուսիան» եւս ունակ է հաղթելու: 

Անցյալ խաղաշրջանում Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում մրցեցին Մադրիդի «Ատլետիկոն» եւ Մյունխենի «Բավարիան». 2 խաղերի արդյունքով եզրափակիչ դուրս եկավ իսպանական թիմը: Վիճակահանության արդյունքում այս թիմերը մրցելու են ընթացիկ խաղարկության խմբային փուլում ու առաջին խաղը կայանալու է վաղը՝ Մադրիդում: 2 թիմերն էլ ընթացիկ խաղաշրջանում դեռ չեն պարտվել, ընդ որում «Բավարիան» իտալացի մարզիչ Կառլո Անչելոտիի գլխավորությամբ հաղթել է բոլոր 8 խաղերում գնդակների 27-3 ֆանտաստիկ հարաբերությամբ:

Բայց «Ատլետիկոն» եւ հատկապես այս թիմի գլխավոր մարզիչ, արգենտինացի Դիեգո Սիմեոնեն, լավ գիտեն ինչպես հաղթել Անչելոտիին. Սիմեոնե- Անչելոտի վերջին դիմակայությունը բավական տխուր հիշողություններ կարող է արթնացնել իտալացի մասնագետի մեջ: Հիշեցնեմ, որ 2015 թվականի փետրվարին Մադրիդի «Ռեալի» ղեկին Անչելոտին կրեց իր կարիերայի ամենանվաստացուցիչ պարտություններից մեկը. հյուրընկալվելիս զիջեց «Ատլետիկոյին» 0-4 հաշվով:

Տպել
2399 դիտում

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա