«Այդ մտքի հետ կհամակերպվեմ». մարզպետներն իրենց պաշտոնանկության մասին

Վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության կազմի ձեւավորմանը զուգահեռ արդեն մամուլում հրապարակումներ կան, որ փոփոխություններ են սպասվում նաեւ մարզպետների կազմում: Հավանական պաշտոնանկություններն սպասվում են Արմավիրում, Արարատում, Լոռիում եւ Սյունիքում: 

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամյանը Armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ իր հետագա պաշտոնավարման վերաբերյալ հանդիպում եւ զրույց չի ունեցել վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, քննարկում չի ունեցել նաեւ Սերժ Սարգսյանի հետ: Հարցին՝ եթե որոշում կայացվի, որ պաշտոնանկ եք արվելու, ինչպիսի՞ն կլինի ձեր վերաբերմունքը, նա պատասխանեց. «Եթե իմ աշխատանքից դժգոհ են, ի՞նչ վերաբերմունքի մասին է խոսքը: Ուրեմն, այդ մտքի հետ կհամակերպվեմ, բայց, համենայնդեպս, նման կարգի խոսակցություն չի եղել»:

Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի փոխարեն հնարավոր է մարզպետ նշանակվի բնապահպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արամայիս Գրիգորյանը, որը նույնպես Արարատի մարզից է: ԲՆ մամուլի խոսնակ Թեհմինա Արզումանյանից հետաքրքվեցինք՝ հաշվի առնելով, որ գրեթե վերջնական է բնապահպանության նախարարի պաշտոնանկության որոշումը եւ քննարկվում է Արարատի մարզպետի պաշտոնում նրա նշանակվելու հարցը, արդյո՞ք նա մարզը ղեկավարելու առաջարկ ստացել է վարչապետ Կարեն Կարապետյանից: «Բնապահպանության նախարարությունն իր ղեկավար կազմով և ստորաբաժանումներով այս պահին աշխատում է սովորական ռեժիմով: Չկան օրակարգային շեղումներ և արտառոց դեպքեր: Մյուս հարցերը մեկնաբանելը նպատակահարմար չենք համարում»,- փոխանցեց Թեհմինա Արզումանյանը:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն էլ մեր զանգերին ոչ մի կերպ չէր պատասխանում, նույնիսկ նրա աշխատանքային հեռախոսը վերցնող չկար: ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վահե Դոխոյանը միայն ասաց, որ մարզպետի հնարավոր պաշտոնանկության վերաբերյալ հրապարակումներն  իրականությանը չեն համապատասխանում, իսկ Արթուր Նալբանդյանն այժմ աշխատանքային այցով գտնվում է Ախթալա քաղաքում:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ավելի վաղ մեր թղթակցի հետ նույն հարցի առնչությամբ զրույցում ասել էր, թե ոնց որոշի վարչապետն այդպես էլ կլինի: Ճշտող հարցին՝ հնարավո՞ր է, որ ինքն այլեւս չլինի Սյունիքի մարզպետ, Սուրիկ Խաչատրյանն ասել էր.  «Հա, խի՞ չի հնարավոր, ամեն ինչ էլ հնարավոր ա»: 

Տպել
7376 դիտում

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել