Եթե չհամագործակցեինք ՌԴ-ի հետ, կունենայինք այնպիսի ՀՕՊ, որն ունի օրինակ՝ Վրաստանը

Տարածաշրջանում լավագույն հակաօդային պաշտպանությունը ՀՀ-ինն է:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

Armtimes.com-ի դիտարկմանը՝ այդ դեպքում ինչո՞ւ ՀՀ-ն ՌԴ-ի հետ ՀՕՊ միասնական համաձայնագիր կնքեց, Հարությունյանը պատասխանեց.

«Մեր ՀՕՊ-ը հզոր է,  որովհետեւ մենք 1992 թվից ՌԴ-ի հետ այդ համակարգը համատեղ ենք իրականացնում: 92 թվականին ես անձամբ զբաղվել եմ, գնացել եմ ՌԴ եւ նույնիսկ առաջարկել  եմ, որ ռուսական զորքն այստեղից դուրս չգա, որովհետեւ մենք չունեինք մասնագետներ, որոնք կապահովեին հակաօդային պաշտպանությունը: Անգամ սպաներին երկու աշխատավարձ էինք առաջակում տալ, որ մնան»:

Հարությունյանի խոսքով՝ հետագայում բազմաթիվ պայմանագրեր են ստորագրվել, որոնք թույլ են տվել վերանորոգել ՀՕՊ համակարգը, ՀՀ բերել ինքնաթիռներ:

«Այդ ինքնաթիռները ռուսական են, իրենք իրականացնում էին մեր ՀՕՊ-ը՝ մեր ղեկավարության ներքո, դրանից հետո ՌԴ-ից S-300 բերեցինք, մեր մասնագետները բոլորը ձրի սովորում են ՌԴ-ում, այնպես որ այդ հարցը՝ թե ինչո՞ւ... ակնհայտ է չէ՞ ինչու: Եթե մենք չհամագործակցեինք ՌԴ-ի հետ, կունենայինք այնպիսի ՀՕՊ, որն ունի օրինակ՝ Վրաստանը»,- ասաց Հարությունյանը:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, ըստ որի, լուրեր էին շրջանառվում այն մասին, որ ինքն է նշանակվելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, ապա նաեւ շրջանառվեց Սեյրան Օհանյանի անունը, Հարությունյանը հրաժարվեց պատասխանել.

«Սա չի մտնում ասուլիսի թեմայի մեջ, ես չեմ պատասխանի, դա իմ որոշումը չի, այնպես որ՝ ինչ-որ կլինի՝ կլինի»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ այս տարի ՀԱՊԿ-ն նախագահում է ՀՀ-ն, եւ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի՝ պաշտոնավարումը լրանալուն պես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշանակվելու է ՀՀ-ից:

Տպել
3742 դիտում

ԿԸՀ-ն հաշվարկել է քվեաթերթիկների 27%-ը. ՔՊ-ն ակնհայտ առաջատար է

«Հայաստան» դաշինքը չի ընդունում ընտրությունների նախնական արդյունքները

9/54 ընտրատեղամասում ավարտվել է ընտրությունների արդյունքների ամփոփումը

Քվեարկության ընդհանուր քարտեզը մեզ արդեն պարզ է. Նիկոլ Փաշինյանն ամփոփում է նախնական արդյունքները (տեսանյութ)

Երևանի 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքներով առաջատարը «Հայաստան» դաշինքն է

Ափնա համայնքում նախնական տվյալներով առաջատարը «Քաղաքացիական պայմանագիրն» է

ԿԸՀ-ն ներկայացրել է 465 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները. առայժմ ՔՊ-ն առաջատար է

2/25 ընտրատեղամասում ևս ամփոփվեցին ընտրության նախնական տվյալները

Էրեբունի վարչական շրջանի ընտրատեղամասերից մեկի քվեարկության արդյունքները պատրաստ են

Կապան քաղաքում քվեարկության նախնական արդյունքներով ՔՊ-ն զգալի առաջատար է

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 2 ընտրատեղամասերի նախնական արդյունքները հայտնի են

Ընտրությունների արդյունքները որոշ համայնքապետերի համար պետք է հետագա պաշտոնավարման վերաբերյալ ազդանշան լինեն. Թորոսյան

Մալաթիա-Սեբաստիայի 7/07 ընտրատեղամասում ՔՊ-ն բացարձակ առաջատար է. նախնական

«Քաղաքացիական պայմանագիրն» Արմավիրում ստացել է ընտրողների ձայների 62.5%-ը. քաղաքապետը գրառում է արել

Ընթացք է տրվել առերևույթ ընտրական հանցագործությունների մասին 319 հաղորդման, հարուցվել է 6 քրեական գործ. Դատախազություն

Քվեարկության արդյունքների նախնական պատկերը՝ ըստ 168 ընտրական տեղամասերի. ԿԸՀ

Արամուս համայնքի 28/20 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները հայտնի են

Հովտաշատ համայնքում ՔՊ-ն ստացել է 551 ձայն, «Հայաստան» դաշինքը՝ 59

Էրեբունի վարչական շրջանի 10/16 ընտրատեղամասում ձայների հաշվարկն ավարտվել է. նախնական արդյունքները հայտնի են

Կենտրոնի 9/44 ընտրատեղամասի ձայների նախնական արդյունքները հայտնի են

Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի 3/3 ընտրատեղամասում ձայների հաշվարկն ավարտվել է

Շուռ են տվել ծաղկամանը, աթոռ շպրտել միմյանց վրա. վիճաբանություն և ծեծկռտուք 6/18 ընտրական տեղամասում (տեսանյութ)

ԿԸՀ-ն հրապարակեց 80 համայնքներում քվեարկության առաջին նախնական արդյունքները

Հայտնի են 13 այլ փոքր համայնքներում ընտրությունների նախնական արդյունքները

Ժամը 21:00-ի դրությամբ ստացվել եւ նախապատրաստվել է 66 նյութ. ստացվել է 2 քրեական գործ. ՔԿ

Հայտնի են էլեկտրոնային քվեարկության արդյունքները

Հայտնի են տարբեր մարզերի ևս մի քանի ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները

ՀԷՑ-ի իրավասությունից դուրս համակարգային խնդիր է եղել. infocom.am

Հայտնի են Նիզամիում ընտրության նախնական արդյունքները

Շուռնուխում «Քաղաքացիական պայմանագիր»-ը հաղթանակ է տարել. նախնական

Հակաքարոզչական թերթիկներ տարածած անձը ներկայացել է ոստիկանություն

Լոռու 12 փոքր ընտրատեղամասերի քվեարկության նախնական արդյունքները հայտնի են

Համատարած հոսանքազրկումներ ՀՀ մարզերում. ընթացքի մեջ է քվեաթերթիկների հաշվարկի գործընթացը

Ամփոփվել են մի քանի եզդիական համայնքներում ընտրությունների նախնական արդյունքները

Երեւանի 10/15 տեղամասում քվեարկությանը մասնակցել է ընտրողների կեսից ավելին

Շիրակի մարզի 4 ընտրատարածքների ընտրական ընդհանուր պատկերը ժամը 20:00-ի դրությամբ

Հայտնի են Սյունիքի մարզի 6 ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքները

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 49,4 տոկոսը. ԿԸՀ-ն հրապարակեց նախնական տվյալները

Հայտնի են Ալավերդու Դեբեդ թաղամասում և Կաճաճկուտում քվեարկության արդյունքները

Ծաղկաշատում ընտրողների 60 տոկոսը քվեարկել է ՔՊ-ի օգտին