Սեպտեմբերի 21-ի զորահանդեսը հարցեր է առաջ բերում. Ն. Փաշինյանի անդրադարձը

22/09/2016 schedule13:09

Որքան էլ հասկանալի է սեպտեմբերի 21-ին Երեւանում տեղի ունեցած զորահանդեսի շուրջ ստեղծված բարձր տրամադրությունը, այն մի շարք հարցեր է առաջ բերում Հայաստանի զինված ուժերի ռազմավարական զարգացման եւ սպառազինման ուղղությունների վերաբերյալ:

Զորահանդեսի մեխը հեռահար հրթիռային հրետանին էր, որը երեկվա մեկնաբանություններում ներկայացվում էր որպես առաջիկայում պատերազմի վերսկսումը բացառող նորահայտ գործոն:

Որպես այս տրամաբանության կուլմինացիա հատուկ հանդիսավորությամբ ներկայացվեց «Իսկանդեր» հրթիռային համակարգի մուտքը Հանրապետության հրապարակ: Զորահանդեսի պաշտոնական շեշտադրումը այնպիսին էր, թե հեռահար հրթիռային հրետանին ռազմավարական զսպման այնպիսի գործոն է, որ Ադրբեջանին կստիպի երկար մտածել նոր հարձակում գործելուց առաջ, որովհետեւ ի պատասխան ադրբեջանական գործողությունների, Հայաստանն, օրինակ՝ կարող է խոցել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն: Այս միտքը կարմիր թելով է անցնում զորահանդեսին հաջորդած մեկնաբանություններում եւ հենց սա է այն հիմնական ուղերձը, որ հասցեագրվել է հայ հանրությանը:

Բայց խնդիրն այն է, որ չորսօրյա պատերազմի օրերին եւ դրանից առաջ Հայաստանն արդեն իսկ ունեցել է «Իսկանդեր» համակարգեր: Դեռ 2014 թվականի օգոստոսին «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը հայտարարել էր բառացիորեն հետեւյալը. «Հայաստանն ունի բալիստիկ հրթիռներ, որոնց գործողության շառավիղը 300 կմ-ից ավելի է, եւ որոնք շատ կարճ ժամանակում ցանկացած ծաղկուն բնակավայր կարող են վերածել այնպիսի ավերակների, ինչպիսին հիմա Աղդամի ավերակներն են»:

Այս սպառնալիքը, սակայն որեւէ ձեւով չխանգարեց, որ Ադրբեջանը 2016թ. ապրիլին սանձազերծի չորսօրյա պատերազմը եւ առնվազն 800 հեկտար հայկական տարածք նվաճի, ինչը նշանակում է, որ Սերժ Սարգսյանի 2014 թվականի հաշվարկները հեռահար հրթիռային հրետանու զսպող նշանակության մասին արդարացված չէին: Այդ զսպման մեխանիզմի անարդյունավետությունը պարզ էր դեռ 2014 թվականին, որովհետեւ մինչ մենք 300 կիլոմետր հեռահարությամբ բալիստիկ հրթիռներ ունեինք եւ կարող էինք խոցել Բաքուն, Ադրբեջանը «Սմերչ» համակարգեր էր ձեռքբերել, որոնք ճիշտ է այդքան հեռահար չեն, բայց Նախիջեւանից հանգիստ կարող են խոցել Հայաստանի մայրաքաղաքը:

Փաստն այն է, որ հրթիռային զորքերի հավասարակշռության առումով Հայաստանը միշտ էլ առավելություն է ունեցել Ադրբեջանի նկատմամբ եւ այսօր էլ ունի: 2014-ին փոխվել է միայն մեկ բան. Ադրբեջանը հեռահար հրթիռային հրետանիով Երեւանը թիրախավորելու հնարավորություն է ստացել: Հետեւաբար՝ հայկական Զինված ուժերի հրթիռային հրետանու առավելությունն այլեւս չի կարող Ադրբեջանին զսպելու էֆեկտիվ գործիք լինել:

Եթե այս տեսակետից ենք նայում խնդրին, սեպտեմբերի 21-ի զորահանդեսը մեծ խնդիրներ չլուծեց: Ի վերջո, Բաքուն ավերակների վերածելու մեր սպառնալիքներին Ադրբեջանը պատասխանում է Երեւանն ավերակների վերածելու նույնքան իրական սպառնալիքով: Ասել է, թե «Իսկանդեր»-ները ինչպես նախկինում, հիմա էլ չեն քչացնում պատերազմի հավանականությունը:

Մենք պետք է գիտակցենք. չորսօրյա պատերազմի նման պատերազմ հիմա էլ հավանական է, որովհետեւ նման պատերազմներում «Իսկանդերները» անելիք չունեն, այդտեղ անելիք չունեն նույնիսկ հակաօդային պաշտպանության համակարգերը, որովհետեւ ապրիլին, օրինակ, ռազմական ինքնաթիռներ չկիրառվեցին:

Ապրիլին կարեւոր էին անօդաչու թռչող սարքերը, գիշերային տեսության սարքերը, մոտակա կիրառման հրթիռային եւ սովորական հրետանին, տանկերը, հակատանկային միջոցները եւ մարդկային ռեսուրսն, ի վերջո: Այս բոլոր տողերում ռազմական հավասարակշռությունը հօգուտ Ադրբեջանի է:

Պրոբլեմը միայն այն չէ, որ այս փաստերը վկայում են մեր բանակի ոչ բավարար նյութական ապահովման եւ ռազմավարական պլանավորման բացերի մասին: Պրոբլեմն այն է, որ սեպտեմբերի 21-ի զորահանդեսը չհամոզեց, որ Հայաստանի ընթացիկ իշխանությունը գոնե չորսօրյա պատերազմից հետո հասկանում է այս նրբությունը եւ խնդիրները լուծելու տեսլական ունի:

Զորահանդեսը չտվեց նաեւ շատ կարեւոր մի հարցի պատասխան. ինչու՞ են 21-րդ դարում Հայոց բանակ զորակոչված զինվորների ծնողները մինչեւ օրս էլ վերնիսաժից համազգեստ, զինվորական կոշիկներ, գուլպա եւ ներքնազգեստ գնում իրենց զինվոր երեխաներին ուղարկելու համար: Սա մի հարց է, որ բանակի մարտունակության իմաստով պակաս կարեւոր չէ «Իսկանդեր» ունենալ-չունենալուց:

Նիկոլ Փաշինյան
ԱԺ պատգամավոր

Տպել
17459 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում