Ֆուտբոլ եւ ֆինանսներ. Անգլիացիները կախարդական փայտիկ ունեն

Ֆուտբոլային ամբողջ աշխարհն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ուշադիր հետեւում էր անգլիական ակումբների եւ, հատկապես, Մանչեսթեր քաղաքի 2 հանրահայտ թիմի՝ «Յունայթեդի» եւ «Սիթիի» գործողություններին եւ զարմանքով արձանագրում՝ «գժվել են»: Հիշեցնեմ, որ այս ամառ «Մանչեսթեր Սիթին» նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար ծախսեց մոտ 143 միլիոն ֆունտ, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» գնեց 4 նոր ֆուտբոլիստ՝ ընդհանուր 157 միլիոն ֆունտ արժեքով: Այս ծախսերին գումարենք նաեւ նոր գլխավոր մարզիչներին. ժամանակակից ֆուտբոլի ամենատիտղոսավոր մասնագետներից իսպանացի Խոսեպ Գվարդիոլային («Սիթի») եւ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյին («Յունայթեդ»):

Ընդհանուր առմամբ, անգլիական թիմերն այս ամառվա ընթացքում նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար ծախսեցին 1 միլիարդ 203 մլն ֆունտ. նման ծախսերի մասին կերազեն եվրոպական այլ երկրներում: Անգամ Անգլիայի 1-ին լիգայում հանդես եկող «Նյուքասլը» եւ «Աստոն Վիլան» տրանսֆերների վրա ավելի շատ ծախսեցին, քան մադրիդյան հսկաները՝ «Ռեալը» եւ «Ատլետիկոն»: Բայց, ինչպես նշում են ֆուտբոլում յուրաքանչյուր, անգամ ամենափոքր գործոնի վրա ուշադրություն դարձնող անգլիացի լրագրողները, տրանսֆերները ամենեւին էլ անգլիական թիմերի համար ամենամեծ ծախսերը չեն:

Համաձայն հրապարակված տվյալների շատ ավելի մեծ են համարվում ֆուտբոլիստների աշխատավարձերը. 2015 թվականի տվյալներով՝ նույն «Մանչեսթեր Յունայթեդում» այն կազմել է 190, «Մանչեսթեր Սիթիում»՝ 205 միլիոն ֆունտ: Ընդ որում, նախորդ 2 տարվա համեմատ 2 թիմում այս հոդվածով ծախսերը զգալիորեն նվազել են: Նման ահռելի ծախսերի պարագայում ուղղակի զարմանալի էր օրեր առաջ նույն «Յունայթեդի» եւ «Սիթիի» հրապարակած տարեկան ֆինանսական հաշվետվությունները, համաձայն որոնց՝ 2 թիմերն էլ անցյալ տարին փակել են դրական հաշվեկշռով եւ շատ ավելի մեծ եկամուտներ են ակնկալում ընթացող մրցաշրջանում:

Ստացվում է, որ անգլիական թիմերը ահռելի ծախսեր են անում տրանսֆերների ժամանակ, վճարում են հսկայական աշխատավարձեր (հաշվում ենք զուտ այս ծախսերը), եվրագավաթներում արդեն քանի տարի է չեն կարողանում մրցանակ նվաճել եւ... եկամուտներ են ստանում, դեռ սպասում էլ ավելի մեծ եկամուտների: Ո՞րն է այս «հրաշքի» գաղտնիքը, մի՞թե անգլիացիները հայտնագործել են «կախարդական փայտիկ»: Բացատրությունը շատ ավելի պարզ է, քան կարելի էր պատկերացնել. ուղղակի անգլիական ֆուտբոլային ակումբները վերածվել են հրաշալի աշխատող ֆինանսական կազմակերպությունների ու կարողանում ենք «արտադրել» լավ վաճառվող «ապրանք»: Անգլիայի առաջնությունում հանդես եկող թիմերը իրենց եկամուտների առյուծի բաժինը ստանում են հանդիպումների հեռարձակման իրավունքների, տոմսերի, ատրիբուտիկայի եւ մարզաշապիկների վաճառքից:

Հեռարձակման իրավունքները վաճառվում են եռամյա ժամկետով, եւ 2016-19 թվականների համար միայն Անգլիայի բարձրագույն՝ Պրեմիեր լիգայի հանդիպումները վաճառվել են 5,1 միլիարդ ֆունտով: Սա մոտավորապես 1,7 անգամ ավելի է, քան նախորդ՝ 2013-16 թվականների հեռարձակման վաճառքի գինը: Սա նշանակում է, որ Պրեմիեր լիգայում անգամ վերջին տեղը գրաված թիմը ստանալու է երաշխավորված գումար մոտ 115 միլիոն ֆունտի չափով: Բնականաբար, բարձր գինը պահանջում է նաեւ ավելի «որակով ապրանք»՝ նոր ֆուտբոլիստներ, համաշխարհային աստղեր:

Անգլիական թիմերը նաեւ կարողացել են իրենց ստադիոնները դարձնել շատ հարմարավետ եւ հարմար հանդիսականների համար, ինչի շնորհիվ ընդհանուր հաճախելիության առումով զգալիորեն առաջ են անցել եվրոպական մյուս երկրներից: Անցյալ խաղաշրջանում Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղերին հաճախել է մոտ 21,4 միլիոն մարդ: Հետաքրքիր է, որ ընդհանուր հաճախելիության ցուցանիշով Անգլիայի 1-ին լիգան՝ Չեմպիոնշիփը՝ 2-րդ տեղում է՝ 19,4 միլիոն մարդ: Ավելացնենք նաեւ տարբեր ատրիբուտիկաների, մարզաշապիկների վաճառքից ստացած շահույթները. մասնավորապես «Մանչեսթեր Յունայթեդը» շվեդ Զլատան Իբրահիմովիչի մարզաշապիկների վաճառքից ստացել է արդեն մոտ 90 միլիոն եվրո:

Ստացվում է, որ անգլիական ակումբների տերերը ամենեւին էլ չեն «գժվել», առավել եւս՝ չեն դիմել «կախարդական փայտիկի» օգնությանը: Ուղղակի կարողացել են նորմալ կառավարել, բիզնեսի տրամաբանությամբ զարգացնել իրենց ղեկավարած ոլորտը՝ ֆուտբոլը:

Հ.Գ. Երեկ կայացել է Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի վիճակահանությունը: Հոկտեմբերի 24-ին կայանալիք խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալելու է «Մանչեսթեր Սիթիին»:

 

Տպել
2810 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում