Տուրիստները գալու են Նոր Կյանք ու check-in են լինելու. Գ. Սարգսյան

Չնայած, ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սեպտեմբերի 18–ին կայացած ՏԻՄ ընտրություններում հաղթել է Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի ընտրություններում, սակայն այնպես չի, որ իշխանությունն ընտրախախտումներ կատարելու որեւէ փորձ չի կատարել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՔՊ վարչության անդամ, մամուլի խոսնակ Ալեն Սիմոնյանը: Սիմոնյանը հիշեցրեց, որ իրենք մասնակցել են 3 համայնքի ընտրություններում՝ Ոսկեվազ, Իրինդ եւ Նոր Կյանք, կարողացել են հաղթել Նոր Կյանքում:

Նոր Կյանքի նորընտիր գյուղապետ Գարիկ Սարգսյանը հայտարարեց, որ իր հաջողությունը պայմանավորում է թիմի աշխատանքով.

«Երբ Նոր Կյանքում որոշվեց տարածքային կառույց հիմնել, խորհրդի նախագահ ես ընտրվեցի, որոշում կայացվեց, որ պետք է առաջադրվենք առաջիկա ՏԻՄ ընտրություններին, տեղում աշխատեց ուժեղ թիմ, որը կազմեց ծրագիր՝ վերհանելով բոլոր խնդիրները»,- ասաց Գարիկ Սարգսյանը:

«Մենք ասում էինք ոչ թե եկեք մեզ ընտրենք ու մեր ծրագիրը, այլ հիմնական շեշտն այն էր, որ ձեր քվեն պահելու ենք, ոչ ոք չի կարող իմանալ ձեր քվեարկությունը, այն լինելու է գաղտնի»,- մանրամասնեց Սարգսյանն իրենց քարոզարշավի աշխատանքները:

Ալեն Սիմոնյանը հավելեց, որ Նոր Կյանքում ՔՊ-ն կիրառեց Հրազդանի ընտրությունների փորձը.

«Այստեղ հաջողվեց, որովհետեւ գումար բաժանելը չեղավ, ինչպես Հրազդանում»,-ասաց Սիմոնյանը՝ հույս հայտնելով, որ Նոր Կյանքի հաջողությունները կգրանցվեն նաեւ հոկտեմբերի 2-ին Վանաձորում եւ Գյումրիում սպասվող ՏԻՄ ընտրություններում:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ գյուղում լարվածություն չկա՞,  Գարիկ Սարգսյանն ասաց, որ բացարձակ լարվածություն չկա.

«Բոլորի տրամադրությունը շատ բարձր է, միմյանց աչքալուսանք  էին տալիս, որ 17 տարի անց գյուղապետը փոխվեց»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ գյուղի բնակիչների մեծ մասն արտերկրում է, եւ իր ընտրվելուց հետո բոլորը զանգել շնորհավորել են:

Հարցին՝ ինչպիսի՞ն է լինելու Նոր Կյանքի նոր կյանքը, Գարիկ Սարգսյանը պատասխանեց.

«Տուրիստները գալու են Նոր Կյանք ու check-in են լինելու»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը հայտարարել է, որ ի վերջո «իր դուռն է գնալու Սարգսյանը», Գարիկ Սարգսյանը հիշեցրեց, որ սահմանադրական հանրաքվեի ժամանակ ինքը դիտորդ է աշխատել ընտրատեղամասում, որտեղ էլ եղել է Ալեքսանյանը.

«Իմ հնարավորությունների սահմանում արել եմ ամեն ինչ, որ խախտում չլինի, այդ ընտրատեղամասը համակ ուշադրության կենտրոնում է եղել, ոչ ոք չի կարողացել անել որեւէ բան, որ չքվեարկած քվեաթերթիկ հայտնվի արկղում: Ինչպե՞ս է Լեռնիկ Ալեքսանյանը պատկերացնում, որ  մեկ դիտորդի վրա չի կարողանում ազդել, պետք է ազդի՞ համայնքի ղեկավարի վրա, դա բացառված է»,- ասաց Նոր Կյանքի գյուղապետը՝ հավելելով, որ իրեն փորձել են համոզելով, սպառնալով դուրս բերել ընտրատեղամասից, բայց որեւէ մեկին դա չի հաջողվել:

Հետաքրքրվեցինք՝ պատրաստվո՞ւմ է ազատվել նախկին գյուղապետի կադրերից, Գարիկ Սարգսյանն ասաց, որ չաշխատող պաշտոնյաները պետք է հեռանան.

«Մարդը, եթե չի աշխատում, պետք է հեռանա եւ նոր սերունդ գա, նախկին գյուղապետը ոչինչ չէր անում, միայն պեչատ էր դնում»,- ասաց Սարգսյանը:

Հարցին՝ այս ընտրությունների արդյունքով ամրագրեցի՞ն ՔՊ-ին որպես միակ ընդդիմություն, Ալեն Սիմոնյանը հիշեցրեց, որ ՀՀ-ում պետք է լինի մեկ ընդդիմություն, եւ ՔՊ-ն հավակնում է լինել այդ ընդդիմությունը.

«Փորձելու ենք դա անել Գյումրիում, Վանաձորում եւ գնալու ենք դեպի համապետական ընտրություններ, վստահեցնում եմ ձեզ՝ գրանցելու ենք բավականին լավ արդյունքներ»,- ասեց Սիմոնյանը:

Հարցին՝ համարո՞ւմ եք Նոր Կյանքի հաղթանակն իշխանափոխության սկիզբ, Սիմոնյանը պատասխանեց.

«Մեր քաղաքական ուժը միշտ աչքի է ընկել ռեալ խոսքով, գործով, սա իշխանափոխության սկիզբ չի, ինստիտուցիոնալ ընդդիմության ձեւավորման սկիզբն է, մեկ ընդդիմության ձեւավորման սկիզբ է, լուրջ հայտ է, ապացույց է, որ մեր բոլոր ասածներն իրագործելու ենք, իշխանափոխություն բառը մենք օգտագործելու ենք մեկ անգամ եւ ասելու ենք այն ժամանակ, երբ վստահ կլինենք, որ 15, 30 օր հետո իշխանափոխություն կանենք, որովհետեւ ե՛ւ հանրահավաքը, ե՛ւ ռեժիմը խուճապի մեջ է, տեսեք էսա ինչ ենք անելու, իրենց արժեքը կորցրել են մեր երկրում»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Գարիկ Սարգսյանն էլ հավելեց.

«Սա առաջին դեպքն էր, որ իսկապես ռեժիմը խուճապի մեջ էր, դա իրենց ցույց էին տալիս իրենց գործողություններով»:

Տպել
7561 դիտում

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն