«ՔՊ»-ի բեկումնային հաղթանակը Նոր Կյանքում

Անցած կիրակի հանրապետությունում կայացած Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, թերեւս բեկումնային են լինելու Հայաստանի քաղաքական կյանքում:

Այս ընտրություններում վերջին 10-15 տարվա ընթացքում առաջին անգամ համայնքի ղեկավար է ընտրվել ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչը: Խոսքը Արարատի մարզի Նոր Կյանք համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գարիկ Սարգսյանի մասին է:

Վերջինիս հաղթանակի նշանակությունն էլ ավելի է մեծանում, հաշվի առնելով, որ նրա մրցակիցը 17 տարի անընդմեջ տվյալ համայնքում ղեկավար է եղել եւ իշխող հանրապետական կուսակցության ներկայացուցիչ է: Իսկ այն, որ մեկ տասնամյակից ավելի նման իրադարձություն Հայաստանի քաղաքական կյանքում չի գրանցվել, կարծում ենք, անվիճելի է, քանի որ այս ընթացքում գյուղապետեր կամ քաղաքապետեր դարձել են միայն ՀՀԿ-ի եւ նրա արբանյակային կուսակցությունների ներկայացուցիչները (այդ թվում` իրենք իրենց ընդդիմադիր հռչակածները), իսկ տարբեր ժամանակներում իշխանություններին իսկապես ձեռնոց նետած քաղաքական ուժերը եւ դաշինքները կամ չեն մասնակցել ՏԻՄ ընտրություններին, կամ մասնակցել են, բայց պարտվել:

Այսպիսով, «Քաղաքացիական պայմանագրի» արդյունքը Նոր Կյանքում սեպտեմբերի 18-ի ընտրությունների բեկումնային հաղթանակ էր:

Այս ընտրություններում, սակայն, գրանցվեց նաեւ ինչ-որ իմաստով բեկումնային պարտություն: Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցում էր «Սասնա ծռեր» խմբի անդամ, անազատության մեջ գտնվող Արայիկ Խանդոյանը, որը պարտվեց: Ընդ որում, Խանդոյանի մրցակիցներն էին համայնքի գործող եւ նախկին ղեկավարները. հաղթեց Ծաղկահովիտի նախկին գյուղապետը (2002-2012թթ.), որի դեմ 2014 թ. քրգործ է հարուցված եղել պաշտոնավարման տարիներին Ծաղկահովիտի առանձնապես խոշոր չափերի գույքը վատնելու համար: Այս գործի վարույթը կարճվել է վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

Այսինքն, ծաղկահովիտցիները ընտրել են ժամանակին իրենց թալանած անձին, սակայն չեն ընտրել «Սասնա ծռերի» անդամ, ազատամարտիկ, հանրահայտ Միայնակ գայլին: Ի՞նչ է սա նշանակում:

Տեղի ունեցածի ամբողջ իմաստն ըմբռնելու համար պետք է հիշել, որ Արայիկ Խանդոյանի մասնակցությունն ընտրություններին իր տեսակի մեջ աննախադեպ չէր: Նախկինում էլ եղել են դեպքեր, երբ անազատության մեջ գտնվող անձը, որի անազատությունում ուղղակիորեն կապված էր Հայաստանի իշխանությունների դեմ ծավալած ռադիկալ բնույթի գործունեությամբ կամ հռետորիկայով, բանտից մասնակցել է ընտրություններին եւ պարտվել: Խանդոյանի պարտությունը կարելի է այս մոտեցման վերջնական պարտությունը համարել:

Մինչդեռ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասնակցությունը ինչպես այս, այնպես էլ ամիսներ առաջ Հրազդանում կայացած համայնքի ղեկավարի ընտրություններին, իր տեսակի մեջ աննախադեպ է: Արդեն երկար ժամանակ է «ՔՊ»-ն հրապարակ է նետել գաղափարներ, որոնք նոր են հայ քաղաքական եւ հասարակական կյանքում, օրինակ` ինստիտուցիոնալ, մեկ ընդդիմություն դառնալու գաղափարը, կամ ընտրությունները վերահսկելու համար 6000 վստահված անձ ունենալու գաղափարը կամ ընտրողներին ուղղված նախատինքը, որ չի կարելի վերցնել ընտրակաշառք, ընտրել իշխանության թեկնածուին, ապա ընդդիմադիր ուժից իշխանափոխություն պահանջել:

Մինչեւ օրս քաղաքական ուժերը շատ հեռավոր ակնարկներ են արել Հայաստանում իշխանափոխություն չլինելու մեջ ժողովրդի մեղքի բաժնի մասին, վախենալով իրենց դեմ հանել ընտրողներին, եւ ամբողջ պատասխանատվությունը դնելով միայն իշխանությունների վրա: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները, հատկապես, Հրազդանի քաղաքապետի ընտրություններից հետո ընտրողներին ուղղակի պատասխանատվության են կանչում ընտրակաշառքով ընտրելու համար:

Եվ եթե մինչեւ հիմա վտանգ կար, որ այս նոր գաղափարներն ու ոճը կարող են չընկալվել ժողովրդի կողմից, կամ դրանք լիարժեքորեն յուրացնելու համար երկար ժամանակ կպահանջվի, ապա Նոր Կյանքում արձանագրված բեկումնային հաղթանակը հիմք է տալիս ենթադրելու, որ Հայաստանի շարքային քաղաքացին հավանում է այս գաղափարները եւ պատրաստ է աջակցել դրանց: Շարքային քաղաքացին պարզապես չափազանց բծախնդիր է եւ մերժում, լավագույն դեպքում` ամբողջ ներուժով չի պաշտպանում այն բոլոր քաղաքական առաջարկները, որոնք կամ փնթի են ձեւակերպված, կամ անազնիվ են:

«ՔՊ»-ին կարծես թե հաջողվել է Նոր Կյանքում «իդեալական առաջարկ» ներկայացնել ընտրողին, եւ հաղթանակն իրեն չի սպասեցրել: Հանրապետության մասշտաբով նման աշխատանք տանելն ու նման արդյունք գրանցելը դժվար, չափազանց դժվար է թվում: Հաղթանակները, սակայն, նման հատկություն ունեն. դրանք երբեք հեշտ չեն կերտվում: 

Տպել
4783 դիտում

Սլավոնական համալսարանն ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին