Կարեն Կարապետյանը քարտ բլանշ է ստացել, որը հնարավոր է` այդպես էլ «բլանշ» մնա

ՀՀ հանրության մի ստվար զանգված նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանից կոնկրետ ակնկալիքներ ունի: Անցած 3 օրվա ընթացքում նա արդեն հասցրել է կառավարության նիստ վարել, խորհրդարանում մասնակցել կառավարության հետ հարցուպատասխանին, ինչպես նաեւ` շփվել լրագրողների հետ` այդպիսով որոշակի տպավորություն ստեղծել սեփական անձի մասին:

Առաջին տպավորությունը կարող է խաբուսիկ լինել, սակայն հիմքեր կան շատ զգուշավոր կանխատեսումների, որ նոր վարչապետից սպասելիքները չափազանցված են:

Կարապետյանը, պարզվում է, լուրջ խնդիրներ ունի հայոց լեզվի հետ: Նա, օրինակ, «ենթադրություն» եւ «ենթատեքստ» բառերի իմաստային նրբությունները լավ չի տարբերում, խնդիր ունի բայերի վերջավորությունների, «կապ»-երի, եզակի եւ հոգնակի ենթակաների հետ համապատասխան ստորոգյալ օգտագործելու եւ մի շարք այլ քերականական կանոնների հետ: Սա չարժե տառակերություն համարել, քանի որ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը պարտավոր է տիրապետել իր մայրենի եւ պետական լեզվին: Չտիրապետելն ուղղակի թուլացնում է նրան:

Բացի լեզվական խնդիրներից, տպավորություն ստեղծվեց, որ Կարապետյանը այնքան էլ լուրջ չի վերաբերվում իր ստանձնած պաշտոնին եւ պատշաճ չէր պատրաստվել ԱԺ-ին ներկայանալուն կամ կառավարության նիստը վարելուն: Վերջինիս դեպքում նա կարծես ֆալստարտ արձանագրեց` «ատամ» ցույց տալու համար ընտրելով «ամենահարմար» նախարարին՝ Արծվիկ Մինասյանին եւ շահելով իշխանական կոալիցիոն կուսակցության զայրույթը: 

ԱԺ-ում նորանշանակ վարչապետը նստել էր «էս ուր եմ ընկել» դեմքի արտահայտությամբ, իսկ կեցվածքում մի բան կար, որ նման էր դասակարգային անջրպետի իր եւ դահլիճում գտնվող մեծամասնության միջեւ: Իրեն ուղղված պատգամավորների հարցերին ի պատասխան՝ Կարապետյանը մի քանի հիշվող հայտարարություն արեց. որ Հայաստանի տնտեսության վիճակը չափազանց ծանր է եւ որ կախարդական փայտիկ չկա դա շտկելու համար (սա արդեն թեւավոր խոսք է նորանշանակ վարչապետների համար):

Լրագրողների հետ զրույցում եւս Կարապետյանը առանձնապես չփայլեց: Նրան հիշեցրին, որ տարիներ առաջ հայտարարել է` եթե անգամ իրեն վարչապետի պաշտոն առաջարկեն, չի համաձայնվի, եւ հարց հնչեց. «Ի՞նչն է փոխվել»:  «Եթե չեմ սխալվում, հայտարարել եմ 2013 թվականին, հիմա որոշակի պայմանները փոփոխվել են»,-պատասխանեց վարչապետը:

Կարեն Կարապետյանը, սակայն, սկանդալային հայտարարություն արեց՝ խոսելով Հայաստանում մենաշնորհների խնդրի մասին: «Երկրի փոքրությունը բերելու է նրան, որ որեւիցե ոլորտում միշտ լինելու է խոշոր խաղացող, այլ խնդիր է` այդ խոշոր խաղացողը արդարացի, մրցունակ պայմաններում է առաջանում, թե ադմինիստրատիվ կերպով: Լինելու են հավասար պայմաններ, եթե մեկնումեկը լինի հաջողակ բիզնես, մենք իրանից էդ բիզնեսը որեւիցե կերպ չենք խլելու»,- ասաց նա: Այս հայտարարության մեջ թաքնված սպառնալիք կա, որ բոլոր այն խոշոր խաղացողները, որոնք առաջացել են ադմինիստրատիվ կերպով, կարող են զրկվել իրենց հաջողակ բիզնեսից:

Հայաստանի նման երկրում սա բավական հավակնոտ ակնարկ-սպառնալիք է: Սա նաեւ այն հիմնական հարցն է, որի լուծումը հանրությունն ակնկալում է նորանշանակ վարչապետից` լֆիկական եւ միհրանական մենաշնորհների վերացում: Կարեն Կարապետյանն ակնհայտորեն ստանձնել է այդ պարտավորությունը եւ Սերժ Սարգսյանից ստացել է գործելու լիակատար ազատություն: Երբ նա ասում է, որ համաձայնել է վարչապետի պաշտոնին, որովհետեւ հիմա պայմանները փոխվել են, հենց սա նկատի ունի:

Ինչպես օրեր առաջ ՀՀԿ-ականները բացահայտեցին, Կարապետյանը Երեւանի քաղաքապետի պաշտոնից ժամանակին հրաժարական է տվել, որովհետեւ չի ունեցել որոշումներ կայացնելու եւ իրագործելու ազատություն: Ակնհայտ է, որ հիմա Սերժ Սարգսյանի հետ հակառակ պայմանավորվածությունը կա, եւ նորանշանակ վարչապետը  մենաշնորհների դեմ պայքարի հարցում որեւէ անձի հետ կապված՝ կաշկանդված չլինելու հավաստիացում է ստացել:

Հարց է առաջանում. ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը նման քայլի գնացել: Լավատեսական պատասխանն այն կլիներ, որ նա իսկապես ուզում է վերջ դնել ՀՀ-ում, օրինակ`շաքարավազի մենաշնորհին: Իրատեսական պատասխանը, սակայն, այն է, որ Սերժ Սարգսյանը համոզված է, որ Կարեն Կարապետյանը պարզապես չի կարողանալու դա անել, որովհետեւ չունի դրա համար անհրաժեշտ որակներ: Սերժ Սարգսյանի հաշվարկներով՝ նորանշանակ վարչապետը հայաստանյան քաղաքական իրականությանը կարող է դիմակայել առավելագույնը 6-7 ամիս, այն էլ` իր օգնությամբ: Այնքան, ինչքան մոտավորապես անհրաժեշտ է մինչեւ ընտրություններն ու նոր կառավարության ձեւավորումը: 

Տպել
6620 դիտում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան