Տրանսպորտի նախարարությունը չի կարողանում գտնել «Յանդեքսին». միայն էլփոստն ունեն

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունում նախորդ շաբաթ տեղի է ունեցել լիցենզիաների տրամադրման գործընթացը պարզեցնելու նպատակով ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի հերթական նիստը։ 

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ նիստին հրավիրված  էին նաեւ «ՋիՋի» եւ «Մոբի» առցանց տաքսի ծառայություն մատուցող կազմակերպությունների ղեկավարները, սակայն Armtimes.com-ի տեղեկություններով՝ նախարարությունը հրավիրել է նաեւ «Յանդեքս» տաքսի ծառայություն մատուցող կազմակերպության ղեկավարներին, որոնք չեն մասնակցել նշված նիստին:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ «Յանդեքս» կազմակերպությունից ներկայացուցիչ չի եղել նիստին, նա հետեւյալ բացատրությունը տվեց. «Նախարարությունից փորձել են հրավիրել: Այսինքն՝ ինչ-որ էլեկտրոնային հասցե են գտել, որով հրավեր է ուղարկվել, սակայն մասնակից չի եկել: Հեռախոսային կապ հնարավոր չի եղել ապահովել»:

 Նշենք, որ քննարկման ժամանակ հնչած առաջարկությունները հիմնականում վերաբերվել են տաքսի ծառայությունների մատուցման որակին, անվտանգությանը, մատչելիությանը, հավասար դաշտում աշխատելու հնարավորություններին: Հարցին, թե ինչպե՞ս են աշխատելու հավասար դաշտ ապահովելու, եթե չեն կարողանում նույնիսկ հեռախոսային կապ ապահովել, ինչպե՞ս են նրանց պատասխանատվության ենթարկելու, եթե խախտում թույլ տան, Դավիթ Մելքոնյանը պատասխանեց.

«Այսօր էլ օրենսդրական առումով բոլորը պետք է հավասար լինեն: Դա առաջինն է, որ մենք անում ենք: Մեզ համար կապ չունի «ՋիՋի» է, «Յանդեքս» է, թե «Մոբի», եթե չլիցենզավորված տրանսպորտային միջոց է ներառված փոխադրումներում, ապա ենթարկվում է վարչական պատասխանատվության: Այսօր տրանսպորտային տեսչությունը տուգանում է այն մեքենաները, որոնք ներգրավված են այդ ծառայութունների աշխատանքում: Հիմնականում անհատ վարորդներ են ներգրավված կամ որոշակի կազմակերպություններ: Նա ով լիցենզավորված չի, տրանսպորտային միջոցը կամ վարորդը պատասխանատվության պետք է ենթարկվի»:

Նկատենք, որ «Յանդեքս» ընկերության հետ համագործակցող վարորդների թիվն արդեն հասնում է երկու հազարի, որոնք այցելել են ընկերության գրասենյակ, պայմանագրեր են կնքել, սակայն նախարարության մոտ մի տեսակ չի ստացվում կապ հաստատել «Յանդեքսի» հետ:

Դավիթ Մելքոնյանը նշեց նաեւ, որ աշխատանքային խմբի բոլոր առաջարկություններն ի մի կբերվի սեպտեմբեր ամսվա վերջին եւ կներկայացվի նախարարին, իսկ թե կոնկրետ ինչ առաջարկներ են, նա չնշեց, պատճառաբանելով, որ դեռ քննարկումների փուլում են:

Տպել
4167 դիտում

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին