ԲՀԿ-ական պատգամավորը չի բացառում Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալը

16/09/2016 schedule11:51

Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետի պաշտոնից հրաժարականը որեւէ կերպ չի անդրադառնա ԲՀԿ-ի քաղաքական ճակատագրի վրա: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին Armtimes.com-ի հարցին ի պատասխան փորձեց հիմնավորել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը.

«ԲՀԿ հիմնադիրը Գագիկ Ծառուկյանն է եւ եթե Գագիկ Ծառուկյանը ժամանակավորապես հեռացել է քաղաքականությունից, էն ռեսուրսը, որ նա դրել է, թերեւս միակ անձն է, որ նման ռեսուրս է դրել քաղաքական ուժի կայացման գործում, այն որեւէ մեկը չի կարող ԲՀԿ-ից խլել: Դա ԲՀԿ-ինն է՝ ի դեմս տարածքային կառույցների»,- ասաց Մելքումյանը:

ԲՀԿ-ական պատգամավորը վստահեցրեց, որ ԲՀԿ-ն կապ չունի Հովիկ Աբրահամյանի հետ.

«Որտե՞ղ եք տեսել, որ մենք Հովիկ Աբրահամյանի հետ... տենց մի հատ օրինակ կարո՞ղ եք ասել ինչ է կատարվել, որ Հովիկ Աբրահամյանը գնաց, ԲՀԿ-ի հետ ինչ-որ բան պետք է կատարվի, ամեն ինչ նորմալ է»:

Դիտարկումներին՝ ժամանակավորապեսը ենթադրո՞ւմ է, որ Գագիկ Ծառուկյանը վերադառնալու է քաղաքականություն, Միքայել Մելքումյանը պատասխանեց.

«Ես հասկանում եմ հարցի ենթատեքստը, ինքը որոշում է կայացրել, որ պետք է հեռանա քաղաքականությունից, հետագայում կորոշի, թե ինչ կանի, դա իր որոշելիքն է՝ ոնց կորոշի, այդպես էլ իր քայլերը կանի, թե ոնց կորոշի, դա ինքը գիտի»:

Ճշտող հարցին՝ ե՞րբ է պատրաստվում վերադառնալ եւ ի՞նչպես, ԲՀԿ-ականը պատասխանեց.

«Ժամանակավոր, երբ ասում եմ, ընդհանրապես, ժամանակի ու տարածության մեջ ենք ապրում, հարցը պետք  է ուղղեք իրեն, էս հարցը շատ է արծարծվում, ուզում եմ հստակ ասել՝ այո՛, երբ գնում ենք մարզեր, նման հարցադրումներ շատ կան: Ավելի անկեղծ կարող եմ լինել՝ մարզերի մեծ մասում մարդիկ չգիտե, որ Գագիկ Ծառուկյանը դուրս է  եկել քաղաքականությունից, ԲՀԿ-ն կապում են Գագիկ Ծառուկյանի անվան հետ, թաքցնելու բան չունեմ, ինքը կորոշի, երբ ասում եմ ժամանակավոր, էս կյանքում ամեն ինչ ժամանակավոր է»:

Հարցին՝ չի՞ բացառում, որ Ծառուկյանը կվերադառնա քաղաքականություն, Միքայել Մելքումյանն ասաց, որ Գագիկ Ծառուկյանն ինքը կհայտարարի իր որոշումների մասին:

Մեր մյուս դիտարկմանը, որ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ առաջիկայում պատրաստվում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գա, որ ԲՀԿ-ի տեսակետները չկիսող պատգամավորները կզրկվեն մանդատից, այնինչ նոր կանոնակարգ օրենքում նախատեսված է փոփոխություն, ըստ որի՝ պատգամավորը կարող  դուրս գալ խմբակցությունից, առանց վայր դնելու մանդատը, չե՞ն  վախենում, որ ԲՀԿ խմբակցության պատգամավորների մեծ մասը դուրս կգան խմբակցությունից, Մելքումյանն ասաց, որ նախաձեռնությունը կլինի 2017-ի ընտրություններից հետո.

«Երբ 2017 թվականի ընտրություններից հետո մենք կունենանք նոր կանոնակարգ, էդ ժամանակ էդ առաջարկություններն իրականություն կդառնան, խոսքն այս պահի մասին չի գնում: Մենք գալու ենք նոր ընտրություններից հետո՝ նոր թիմով»:

Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթն օրեր առաջ հղում անելով աղբյուրներին գրել էր, որ նախատեսում են Գագիկ Ծառուկյանին քաղաքականություն վերադարձնել:

Տպել
2840 դիտում

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին