Իրանի եւ Ռուսաստանի ԱԳՆ-ները չեն քննարկում Համադանի ավիաբազան համատեղ օգտագործելու հարցը

Իրանի փոխարտգործնախարար Հոսեյն Ջաբերի Անսարին հայտնել է, որ Իսլամական Հանրապետության եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունները չեն քննարկում Համադանի ավիաբազայի համատեղ օգտագործելու հարցը:

Մասնավորապես, ինչպես փոխանցում է Iran.ru պորտալը, Անսարին ասել է, որ չի քննարկել այդ հարցը ՌԴ ԱԳՆ-ում իր ունեցած բանակցությունների ընթացքում:

Նշենք, որ ռուսական օդուժն օգոստոսին մարտական թռիչքներ էր իրականացնում իրանական ավիաբազայից՝ Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու նպատակով, ինչը, սակայն նույն ամսվա ընթացքում դադարեցվեց: Իրանական ավիաբազայի օգտագործումը ռուսական օդուժի կողմից առաջացրել էր ԱՄՆ անհանգստությունը: Նաեւ՝ ռուսական կողմի հայտարարությունները, թե իրենք օգտագործում են Համադանի ավիաբազան, ոչ միանշանակ էր ընդունվել Իրանում:

Սեպտեմբերի 9-ին, սակայն, հայտնել էինք, որ ռուսական Известия թերթի հրապարակման համաձայն, Ռուսաստանն ու Իրանը բանակցություններ են սկսել Համադանի «Շահիդ Նոժե» ավիաբազայի  ենթակառուցվածքներն արդիականացնելու շուրջ:

Տպել
3072 դիտում

Գյումրի քաղաքի 23-ամյա բնակչի նկատմամբ հետախուզում է հայտարարվել՝ համաքաղաքացու սպանության մեղադրանքով

Հայբիզնեսբանկը ներկայացնում է երեխաների համար նախատեսված Abb Kids քարտը

«Մոցարտը քաղաքում է». կարմիր ավտոբուսը կանգ կառնի Երեւանի սրտում՝ մեզ հասցնելով ամենակարեւոր ուղեւորին

«Արարատցեմենտ»-ի աշխատակիցները հրաժարվել են մասնակցել Ծառուկյանի հավաքին

Քննարկվել է հայկական միս-մսամթերքի Ռուսաստան արտահանումը վերականգնելու հարցը

Այս տարի Եվրոպական ժառանգության օրերը կանցկացվեն բացառապես առցանց

Աբովյան քաղաքի «Սուրբ Հովհաննես» եկեղեցու մոտակայքում ՃՏՊ է տեղի ունեցել. կա տուժած

«Միշտ կլինեմ քո կողքին». Աննա Հակոբյանը նվերներ է ուղարկել քաղցկեղ ունեցող երեխաներին

Լոռիում օրենքի խախտմամբ վարչական ղեկավար է նշանակվել. գյուղում այս պահի դրությամբ բարձրագույն կրթությամբ մարդ չկա

Վանաձորում մեկնարկում է կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտությունների ծրագիրը

Կայացել է Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համագործակցության համակարգման հարթակի հերթական հանդիպումը

Գյումրու քաղաքապետի ու փոխքաղաքապետի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Ալկոգելը պիտի 75-80 տոկոս սպիրտ պարունակի, բայց այն դիտարկվում է որպես խնամքի կոսմետիկ միջոց

ԱԱԾ-ում ավարտվել է ՍԱՊԾ պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու դեպքի հետ կապված քրգործի նախաքննությունը

Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան

Նորքի տներից մեկի բակում կեսգիշերն անց հրավառություն իրականացրած տղամարդը հայտնաբերվել է

«Oրենքով գող» Ալոյի եւ քրեական հեղինակություն «Տիզ»-ի կալանավորման միջնորդությունները կքննվեն նորից

ՎՏԲ Բանկն առաջարկում է շահավետ պայմաններ՝ ֆինանսական կազմակերպություններից գույքի գրավադրմամբ վարկեր գնելու նպատակով

Վաղվանից Հայաստանի տարածքում ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ

Արցախի Մարտունու շրջանի Սոս և Մաճկալաշեն համայնքներում դպրոցները դեռ փակ կմնան