Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը հայտնել է, թե քանի զինծառայող կա երկրում

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ազգային անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել, որի օրակարգում եղել են երկրի զինված ուժերի թվի եւ պաշտպանական գերատեսչություններում իրականացվելիք բարեփոխումների վերաբերյալ հարցեր, հայտնում է apsny.ge-ն:

Ըստ այդմ, փոխանցվում է, որ Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Իրինա Իմերլիշվիլին հայտնել է, որ զինված ուժերի թիվը չի փոխվելու եւ մնալու է 37 հազար:

«Այս թվում, իհարկե, ներառված չեն պատերազմի ժամանակ զորքերի քանակը եւ պահեստազորը»,- մասնավորապես՝ հայտնել է Իմերլիշվիլին՝ նշելով, որ ԶՈՒ-ի քանակի վերաբերյալ փաստաթուղթն ուղարկվելու է խորհրդարան:

Նիստի ժամանակ վրաց պաշտպանության նախարար Լեւան Իզորիան ներկայացրել է պաշտպանական գերատեսչության բարեփոխման եւ ռազմավարության նախագծերը, որոնց շուրջ ընդլայնված քննարկումներ են անցկացվելու հասարակական կազմակերպությունների եւ հետաքրքրված անձանց հետ:

Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին հրաժարականից ամիսներ առաջ որոշում էր կայացրել երկրում պարտադիր զորակոչը վերացնելու մասին:

 

Տպել
3165 դիտում

Հայտնի են Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի թեկնածուների անունները

Գեւորգ Լոռեցյանը բերվեց դատարան. առաջին նիստը հետաձգվեց

ՊՆ-ն լրատվամիջոցներին հորդորում է մինչև կարանտինի ավարտը չդիմել նկարահանումների իրականացման համար

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կունենա օդափոխության և հովացման նոր համակարգ

Գյումրի քաղաքի 23-ամյա բնակչի նկատմամբ հետախուզում է հայտարարվել՝ համաքաղաքացու սպանության մեղադրանքով

Հայբիզնեսբանկը ներկայացնում է երեխաների համար նախատեսված Abb Kids քարտը

«Մոցարտը քաղաքում է». կարմիր ավտոբուսը կանգ կառնի Երեւանի սրտում՝ մեզ հասցնելով ամենակարեւոր ուղեւորին

«Արարատցեմենտ»-ի աշխատակիցները հրաժարվել են մասնակցել Ծառուկյանի հավաքին

Քննարկվել է հայկական միս-մսամթերքի Ռուսաստան արտահանումը վերականգնելու հարցը

Այս տարի Եվրոպական ժառանգության օրերը կանցկացվեն բացառապես առցանց

Աբովյան քաղաքի «Սուրբ Հովհաննես» եկեղեցու մոտակայքում ՃՏՊ է տեղի ունեցել. կա տուժած

«Միշտ կլինեմ քո կողքին». Աննա Հակոբյանը նվերներ է ուղարկել քաղցկեղ ունեցող երեխաներին

Լոռիում օրենքի խախտմամբ վարչական ղեկավար է նշանակվել. գյուղում այս պահի դրությամբ բարձրագույն կրթությամբ մարդ չկա

Վանաձորում մեկնարկում է կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտությունների ծրագիրը

Կայացել է Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համագործակցության համակարգման հարթակի հերթական հանդիպումը

Գյումրու քաղաքապետի ու փոխքաղաքապետի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Ալկոգելը պիտի 75-80 տոկոս սպիրտ պարունակի, բայց այն դիտարկվում է որպես խնամքի կոսմետիկ միջոց

ԱԱԾ-ում ավարտվել է ՍԱՊԾ պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու դեպքի հետ կապված քրգործի նախաքննությունը

Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան

Նորքի տներից մեկի բակում կեսգիշերն անց հրավառություն իրականացրած տղամարդը հայտնաբերվել է