Միխայիլ Սահակաշվիլու կինն այցելել է Ջավախք, նրան դիմավորել են ծաղիկներով

Վրաստանի ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության առաջնորդները սեպտեմբերի 12-ին այցելել են Ախալքալաք եւ Նինոծմինդա, փոխանցում է apsny.ge-ն:

Մասնավորապես, նշվում է, որ Ջավախքում ՄԱՇ-ի առաջնորդներ Դավիդ Բաքրաձեն եւ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու կին Սանդրա Ռուլոֆսը ներկայացել են մեծամասնական թեկնածու Արսեն Կարապետյանի հետ:

Իր խոսքում Դավիդ Բաքրաձեն շեշտել է, որ հարգանքով է վերաբերվում Ջավախքի ժողովրդին եւ ցանկացած դեպքում ինքը վրաց խորհրդարանում լինելու է հայաբնակ այդ շրջանի կողմնակիցը եւ լոբբիստը:

Նաեւ՝ Բաքրաձեն պատմել է, որ ՄԱՇ-ի ծրագրի համաձայն, նախատեսվում է Վրաստանում 50 000 նոր աշխատատեղ բացել եւ իրենց նպատակն է, որ այդ աշխատատեղերից հնարավորինս շատ բացվեն Ջավախքում:

Փոխանցվում է, որ Վրաստանի նախկին առաջին տիկնոջը ջավախքցիները դիմավորել են ծաղիկներով:

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունները Վրաստանում անցկացվելու են հոկտեմբերի ութին:

Տպել
2904 դիտում

Գեւորգ Լոռեցյանը բերվեց դատարան. առաջին նիստը հետաձգվեց

ՊՆ-ն լրատվամիջոցներին հորդորում է՝ մինչև կարանտինի ավարտը չդիմել նկարահանումների իրականացման համար

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կունենա օդափոխության և հովացման նոր համակարգ

Գյումրի քաղաքի 23-ամյա բնակչի նկատմամբ հետախուզում է հայտարարվել՝ համաքաղաքացու սպանության մեղադրանքով

Հայբիզնեսբանկը ներկայացնում է երեխաների համար նախատեսված Abb Kids քարտը

«Մոցարտը քաղաքում է». կարմիր ավտոբուսը կանգ կառնի Երեւանի սրտում՝ մեզ հասցնելով ամենակարեւոր ուղեւորին

«Արարատցեմենտ»-ի աշխատակիցները հրաժարվել են մասնակցել Ծառուկյանի հավաքին

Քննարկվել է հայկական միս-մսամթերքի Ռուսաստան արտահանումը վերականգնելու հարցը

Այս տարի Եվրոպական ժառանգության օրերը կանցկացվեն բացառապես առցանց

Աբովյան քաղաքի «Սուրբ Հովհաննես» եկեղեցու մոտակայքում ՃՏՊ է տեղի ունեցել. կա տուժած

«Միշտ կլինեմ քո կողքին». Աննա Հակոբյանը նվերներ է ուղարկել քաղցկեղ ունեցող երեխաներին

Լոռիում օրենքի խախտմամբ վարչական ղեկավար է նշանակվել. գյուղում այս պահի դրությամբ բարձրագույն կրթությամբ մարդ չկա

Վանաձորում մեկնարկում է կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտությունների ծրագիրը

Կայացել է Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համագործակցության համակարգման հարթակի հերթական հանդիպումը

Գյումրու քաղաքապետի ու փոխքաղաքապետի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Ալկոգելը պիտի 75-80 տոկոս սպիրտ պարունակի, բայց այն դիտարկվում է որպես խնամքի կոսմետիկ միջոց

ԱԱԾ-ում ավարտվել է ՍԱՊԾ պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու դեպքի հետ կապված քրգործի նախաքննությունը

Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան

Նորքի տներից մեկի բակում կեսգիշերն անց հրավառություն իրականացրած տղամարդը հայտնաբերվել է

«Oրենքով գող» Ալոյի եւ քրեական հեղինակություն «Տիզ»-ի կալանավորման միջնորդությունները կքննվեն նորից