Գագիկ Եղիազարյանին եւ Արամ Հակոբյանին ծեծի ենթարկած իրավապահները չեն պատժվի

13/09/2016 schedule16:09

Իրավապահներին «հանձնված» եւ ծեծի ենթարկված «Սասնա ծռեր» խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանի եւ Արամ Հակոբյանի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննությունները միտումնավոր ուշ են նշանակվել, որպեսզի ապացույցներ հնարավոր չլինի ձեռք բերել:

Այս մասին երեկ մեր զրույցում ասաց նրանց պաշտպան Լուսինե Հակոբյանը:

Հուլիսի 27-ին, Գագիկ Եղիազարյանը եւ Արամ Հակոբյանը, պաշտպանի պնդմամբ, ձերբակալվելիս ծեծի են ենթարկվել իրավապահների կողմից. ծեծի ենթարկողները եղել են 7-8 հոգի՝ դիմակավորված: Առկա են մարմնական վնասվածքներ, մասնավորապես՝ Արամ Հակոբյանը դեմքի, մեջքի, գոտկատեղի շրջանում, հավանական է նաեւ՝ քթի կոտրվածք: Գագիկ Եղիազարյանը վնասվածքներ է ստացել պարանոցի շրջանում: Նրանք, սակայն, Լուսինե Հակոբյանի խոսքով՝ ուշացած եւ կիսատ փորձաքննությունների են ենթարկվել:

Ըստ Հակոբյանի, իր պաշտպանյալները փորձաքննության են ենթարկվել այն ժամանակ, երբ ծեծի հետեւանքով ստացած նրանց վնասվածքները գրեթե լավացած են եղել: Մասնավորապես, Գագիկ Եղիազարյանը դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել երկու շաբաթ առաջ: «Չգիտեմ էլ ինչ եզրակացություն է տալու դատաբժիշկը»,-  ասաց Լուսինե Հակոբյանը: «Ինչ վերաբերում է Արամ Հակոբյանին, ապա նրան օգոստոսի 1-ին դատաբժիշկ էր այցելել, զննել էր, վնասվածքները արձանագրել եւ ուղեգրեր էր տվել, որպեսզի իմ պաշտպանյալն անցնի ողնաշարի, քթի ռենտգեն հետազոտություններ, եւ քանի որ այդ պահին գլխացավ ուներ՝ նաեւ նյարդաբանական հետազոտություն:

Բայց այդ հետազոտությունները չեն ապահովվել եւ չեն անցկացվել: Իրեն այցելած դատաբժիշկն ուղեգրեր էր տվել, որպեսզի հիվանդանոցային պայմաններում կազմակերպեն դրանք, բայց փաստորեն չեն արել»,- մանրամասնեց պաշտպանը: Մեր հարցին` այնուամենայնիվ կարո՞ղ է ասել, թե Արամ Հակոբյանը ի՞նչ աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել, պաշտպանը պատասխանեց.

«Չեմ կարող ասել, թե իմ պաշտպանյալն ինչ աստիճանի լրջության վնասվածքներ է ստացել, որովհետեւ ես մասնագետ չեմ եւ անգամ դատաբժիշկը, որը մասնագետ էր, լրացուցիչ հետազոտությունների անհրաժեշտություն էր տեսել, որը, ինչպես ասացի, չապահովեց: Դա պետք է ապահովեր նախաքննության մարմինը: Դատաբժիշկը իր եզրակացության մեջ նշել էր, որ դրա պատճառով ամբողջական պատկեր չեն կարողացել ստանալ եւ եթե ուղեգրերի պատասխանները չստանա, գուցե եզրակացությունը փոխվի, ինչը կրկին ժամանակավրեպ է: Չի կարելի հետազոտությունների կատարումն այնքան ձգել, որ դրա անհրաժեշտությունը վերանա ու որեւէ ապացույց հնարավոր չլինի ձեռք բերել այդ վնասվածքների մասով»,- մեր զրույցում ասաց «Սասնա ծռերի» պաշտպանը:

Մեր հարցին, թե ձգձգման միտում տեսնո՞ւմ է փորձաքննություններն ուշ նշանակելով, Լուսինե Հակոբյանը դրական պատասխան տվեց՝ հավելելով, որ եթե ապացույցներն ամբողջությամբ հավաքվեին, ապա համապատասխան քննչական մարմինը Գագիկ Եղիազարյանին եւ Արամ Հակոբյանին բերման ենթարկած աշխատակիցներին պատասխանատվության ենթարկելու հարցը պետք է քններ, ինչը միտումնավոր այնպես արվեց, որ ուղղակի չծագի: Մեր հարցին՝ պաշտպանական կողմն ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել, Հակոբյանն ասաց. «Քանի որ Արամ Հակոբյանի ցավերը անցել են, այլեւս հիվանդանոցային պայմաններում ինչ-որ բան անելու անհրաժեշտություն չկա, բայց այլ հարցերի հետ միասին սա եւս պատրաստվում եմ բողոքարկել, թեեւ առանձնապես ակնկալիքներ չունեմ, արդյունքների մասով նաեւ համապատասխան միջնորդություններ կներկայացվեն»:

Լուսինե Հակոբյանը ավելի վաղ մեր զրույցում նշել էր, որ իր տեղեկություններով, Գագիկ Եղիազարյանին եւ Արամ Հակոբյանին ծեծելու դեպքի հետ կապված նյութեր են նախապատրաստվում: Հարցին, թե ի՞նչ տեղեկություն ունի՝ այս  նյութերով քրեական գործ հարուցվե՞լ է, թե՝ ոչ, պաշտպանն ասաց, որ նյութեր նախապատրաստելու հետ կապված տեղեկություններն իրեն հայտնել էին քննիչները, սակայն հետագա ընթացքի մասին տեղեկություն չունի:

Ինչ վերաբերում է իր պաշտպանյալների դեմ հարուցված քրեական գործին, Լուսինե Հակոբյանն ասաց, որ  առայժմ լուրջ քննչական գործողություններ չեն կատարվել, նշանակվել են տարբեր փորձաքննություններ եւ հիմնականում որոշումների եւ որոշ փորձագիտական եզրակացությունների ծանոթացման գործողություններ են կատարվել: Նա նաեւ ասաց, որ պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչ դատարանի որոշումը Վճռաբեկ դատարանում:

Հիշեցնենք, որ Արամ Հակոբյանին եւ Գագիկ Եղիազարյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 219-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Հուլիսի 27-ին ոստիկանությունը հայտարարել էր, որ ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել «Սասնա ծռերի» անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը, սակայն պաշտպանական կողմը հերքում է դա:

Տպել
7268 դիտում

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Ռեստորանում «Ջերմուկ»-ի շիշը կոտրվել է, ապակյա բեկորը վնասել է 32-ամյա երիտասարդի աչքը

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել