Շուշիում հանուն Արցախի խաղաղության ու բարօրության աղոթք է հնչել

09/09/2016 schedule11:00

Սեպտեմբերի 8-ին Շուշիի Ղազանչեցոց Ս․ Ամենափրկիչ եկեղեցում, հանդիսապետությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն  Հայոց Կաթողիկոսի և մասնակցությամբ Գերագույն հոգևոր խորհրդի անդամ եպիսկոպոսների, կատարվել է Հանրապետական մաղթանք՝ Արցախ աշխարհի խաղաղության և բարօրության համար։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից այսօր տեղեկացրել են, որ արարողությանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, այլ պաշտոնատար անձինք, զինվորականներ և շուշեցիներ: Եկեղեցու ղողանջների ներքո եկեղեցականների թափորն Ամենայն Հայոց Կաթողիկոսին և ԼՂՀ նախագահին առաջնորդեց եկեղեցի, ուր հավաքված ժողովուրդը ցնծությամբ ողջունեց Հայոց Հայրապետին։

Հանրապետական մաղթանքի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու պատգամը բերեց ներկաներին։ «Գոհություն ու փառք ենք մատուցում Տիրոջը, որ առիթն ունենք Գերագույն հոգևոր խորհրդի անդամների հետ գտնվելու օրհնյալ մեր Արցախ աշխարհում և ազատագրական մեր պայքարի խորհրդանիշը հանդիսացող Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում կատարելու Հանրապետական մաղթանք՝ հայցով առ Աստված, որ խաղաղ ու անվրդով պահի Արցախի և Հայաստանի սահմանները և Իր արարչական սերն ու խնամքը հովանի դարձնի հերոսական արցախահայությանը:

Այս օրերին մեր ժողովուրդը տոնախմբում է Արցախի անկախության 25-րդ տարեդարձը՝ պանծալի հոբելյանը մեր նորօրյա պատմության ամենանշանակալի իրադարձության: Մենք վերստին արժևորում ենք մեր հաղթանակներն ու ձեռքբերումները և խոնարհումով հիշում մեր բոլոր հերոսներին, ովքեր իրենց կյանքն ընծայեցին հանուն Արցախի ազատության և մեր հայրենիքի ապահովության:  

Նախորդ երկուսուկես տասնամյակներն եղան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության զորացման և հաջողությունների աստիճանական ամրապնդման տարիներ: Ապրիլյան վերջին իրադարձությունները, սակայն, եկան հավաստելու, որ մենք տակավին մեծ անելիքներ ունենք Արցախի պետականության ամրապնդման և մեր հայրենքի սահմանների անվտանգության ապահովման գործում: Թշնամու չդադարող ոտնձգությունների պայմաններում մենք պիտի շարունակենք միասնաբար զորացնել մեր բանակը, շենացնել ու հզորացնել Արցախը: Արցախահայությունը՝ հակառակ ամեն դժվարությունների, շարունակում է հերոսաբար տոկալ և իր հարազատ հողի վրա կառուցել իր բարօր ապագան:

Արցախի այս սուրբ հողում երբևէ չի տկարացել հայի հավատքն ու հայրենասիրությունը: Մեր երկարատև պատմության ընթացքին մեկ անգամ չէ, որ թշնամիները բախվել են արցախահայության աննկուն կամքին և ընկրկել նրանց խիզախության առջև: Այստեղ ապրող մեր ժողովուրդը երբեք չի համակերպվել և չի համակերպվելու անարդարության ու բռնությունների հետ: Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին աշխարհասփյուռ իր թեմերով ու եկեղեցական կառույցների ամեն հնարավորությամբ ձեր կողքին է, սիրելի քաջարի արցախցիներ՝ մշտապես սատար ու աջակից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգայնորեն ճանաչման և Արցախում արժանապատիվ կյանքի կառուցման ջանքերին:

Անցնող 25 տարիներին Արցախը դարձել է ոգին մեր ժողովրդի միասնականության, մեր հաղթանակի, ազգային մեր զարթոնքի խորհրդանիշը: Արցախի շուրջ համախմբվել է ջանքն ու ջիղը համայն հայության, թև առել հաղթանակների վստահությունն ու տեսիլքը: Արցախը սրտում է համայն հայության, որը նրա անկախության պաշտպանն ու երաշխավորն է:

Տարակույս չունենք, որ արցախյան հիմնախնդիրը մեր ժողովուրդը առ Աստված ապավինությամբ առաջնորդելու է բարվոք լուծման: Առաքյալի խոսքի համաձայն. «Եւ այս է այն յաղթութիւնը, որ յաղթում է աշխարհին՝ մեր հաւատքը»: Մեր կրած դառնությունների, զրկանքների ու չարչարանքների, մեր թանկ զոհողությունների դիմաց այս սուրբ հողում ընդմիշտ շարունակելու է ծաղկել ու զորանալ հայ կյանքը: Մեր վանքերում նորանոր ընտանիքներ են օրհնվելու և հայ մանուկներ են մկրտվելու մեր եկեղեցիների սուրբ ավազաններում՝ նոր շունչ բերելով մեր կյանքին, շունչն ու ոգին վառ հավատքի, պայծառ մտքի, արարումի ու առաջադիմության», - ասաց Վեհափառ Հայրապետը։

Բարձրյալի զորակցության հայցով Նորին Սրբությունը հայրապետական իր օրհնությունը բերեց ԼՂՀ նախագահ տիար Բակո Սահակյանին և պետական ավագանուն՝ մաղթելով նոր ձեռքբերումներ իրենց հայրենաշեն գործերում: Գարեգին Բ Հայրապետն իր օրհնությունն ու բարձր գնահատանքը բերեց Հայոց բանակի սպաներին ու մարտիկներին՝ աղոթքով, որ Տերն ամուր ոգով ու հաղթական բազկով պահպանի հայրենյաց պաշտպաններին և Իր Աջի հովանու ներքո հեռու պահի վտանգներից ու փորձություններից:

Հայոց Հովվապետը նաև իր օրհնությունը բերեց Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին և թեմի հոգևոր դասին՝ հայցելով Տիրոջ շնորհները իրենց նվիրական առաքելության մեջ:

Օրհնելով Արցախի հերոսական ժողովրդին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամեց շարունակել ապրել սիրով առ Աստված, առ Սուրբ Եկեղեցին և հայրենիքը, առաջ ընթանալ աներկբա հույսով, որ ցանկացած փորձության միջից էլ ավելի հաղթական են դուրս գալու Բարձրյալի միջոցով:  

Վերստին աղոթք բարձրացնելով առ Աստված հայրենիքի խաղաղության և  սահմանների ապահովության համար՝ Վեհափառ Հայրապետը հայցեց Երկնավորի զորակցությունը Արցախի ժողովրդին: Նորին Սրբությունը մաղթեց, որ Ամենակալ Աստված օրհնի Հայաստանն ու Արցախը և ապավեն լինի մեր ժողովրդին՝ ի կատար ածելու ազգային իղձերն ու նպատակները:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Շուշիի Ղազանչեցոց Ս․ Ամենափրկիչ եկեղեցուն Տիրոջ Ս․ Խաչելության պատկեր է նվիրել։

 

 

 

Տպել
6617 դիտում

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը